Հորդանանից ստացվող տեղեկությունների համաձայն` ՄԱԿ-ի աշխատակիցները, որոնք ապահովում են Հորդանանում պաղեստինյան փախստականների ճամբարի աշխատանքը, գործադուլ են սկսել:
Նրանք պահանջում են աշխատավարձի բարձրացում և աշխատանքային պայմանների բարելավում:
Գործադուլին մասնակցում է ճամբարի յոթ հազար աշխատակիցների մեծ մասը, որոնցից է կախված փախստականներին առողջապահական, կրթական և այլ սոցիալական ծառայությունների մատուցումը:







































