Thursday, 23 07 2026
12:50
Քուվեյթը հայտնել է իրանական ԱԹՍ-ների նոր հարձակումների մասին
Դադարեցվել է Սևանա լճի 1215 քմ մակերեսով տարածքի կառուցապատման իրավունքի պետգրանցումը
12:30
Իսպանիայում և Ֆրանսիայում շարունակվում է պայքարն անտառային հրդեհների դեմ
Քաջարան-Ագարակ հատվածի թունելում ընթացքի մեջ են ջրամեկուսացման աշխատանքները
12:10
Յամալի լուսանկարը բարձրացրել է գերմանական ներքնազգեստի վաճառքի ծավալները
Բեռլինում Ալիևը «միջին տերության» առաջնորդի կարգավիճակ չի ստացել
11:50
Գերմանիայում հավանություն են տվել «Ռոսատոմի» հետ համատեղ նախագծին
Together Alone ֆիլմը «Ոսկե ծիրան»-ի միջազգային ժյուրիի հատուկ հիշատակման մրցանակի է արժանացել
11:30
ԿՀՎ օբյեկտներին Իրանի հասցրած հարվածներում արդյոք ՌԴ-ն դեր ունի. Reuters
Հայաստանի հարավում իրականացվել է բեզոարյան այծերի հաշվառման գործընթաց
ՌԴ ԱԳՆ-ն մանրամասներ է հայտնել Լավրովի և Ռուբիոյի բանակցություններից
11:00
Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան
10:50
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հաստատել է ԱՄՆ զինուժին 1.15 տրիլիոն դոլար հատկացնելու օրինագիծը
Զինծառայողի մահվան դեպքով ձերբակալվել են կրտսեր սերժանտն ու շարքային զինծառայողը
10:30
Պայթյուն Իրան-Իրաք սահմանային անցակետում. կան զոհեր և վիրավորներ
Հրդեհ է բռնկվել Արմավիր քաղաքի չշահագործվող կահույքի արտադրամասում
10:10
Ուկրաինայի նախագահը պատերազմն ավարտելու դիվանագիտական ջանքերն է քննարկել ԱՄՆ հատուկ բանագնացների հետ
Ռուսական ուժերի ինստիտուցիոնալ չեզոքացման օրակարգը բացարձակ առաջնահերթություն է
09:50
Մենք կհաղթահարենք այս ամենը. ավելի քան 88 հազար վաճառող առաջիկա ժամերին կստանա առաջին վճարումները. Wildberries-ի հիմնադիր Տատյանա Կիմ
Տիգրան Ավինյանը ծանոթացել է վերաբացված հ. 77 մանկապարտեզի պայմաններին
Բայրամովի՝ Ռուսաստան այցից հետո լուրջ կասկածներ կան. վտանգ կա հետագայի համար
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Եմենի հութիները հայտնել են սաուդյան նավթատար երկու տանկերի վրա հարձակման մասին
Հրվ Կովկասում տարածաշրջանային քաղաքական ինքնությունը սկսել է ձևավորվել. ԵՄ֊ն խթանում է պրոցեսը
08:50
ԱՄՆ-ի զինուժը հարվածների նոր ալիք է հասցրել Իրանի դեմ
Վարչապետը շնորհավորել է Եգիպտոսի նախագահին
08:30
Ֆիլիպիններում ավարտվել է Լավրով-Ռուբիո հանդիպումը
Վթարային ջրանջատումարզի Մարալիկ քաղաքում
08:10
Նավթի գներն աճել են – 22/07/26
Ռուսաստանի «ներքին Թուրքիան» այլևս իրողություն է

Սերժ Սարգսյանը սրում է Մաշտոցի պուրակի խնդիրը

Երեկ նախընտրական քաղաքական թոհուբոհը որոշակիորեն ստվերվեց Սերժ Սարգսյանի Մաշտոցի պուրակ կատարած այցով, որի ընթացքում Սարգսյանը քաղաքապետ Տարոն Մարգարյանին հորդորեց ապամոնտաժել Մաշտոցի պուրակի կրպակները, քանի որ դրանք «գեղեցիկ չեն»: Ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանն այսպիսով փորձեց Մաշտոցի պուրակում ստեղծված իրավիճակը ծառայեցնել սեփական քարոզչական շահերին, սակայն միևնույն ժամանակ, նա փորձեց պահել քաղաքապետ Տարոն Մարգարյանի դեմքը և PR անել ոչ թե նրա, այլ Մաշտոցի պուրակի ակտիվիստների հաշվին:

Իրականում, սակայն, այստեղ իհարկե միայն առաջին հայացքից է Սերժ Սարգսյանը իր PR-ն անում ակտիվիստների հաշվին, իսկ, ըստ էության, նա ոչ թե PR է անում, այլ է՛լ ավելի է սրում Մաշտոցի պուրակի խնդիրը: Բանն այն է, որ ակտիվիստները բարձրացնում էին ոչ միայն կրպակների ապամոնտաժման, այլ ընդհանրապես դրանց տեղադրման օրինականության հարցը, իսկ Սերժ Սարգսյանն այդ հարցից խուսանավում է և այսպես ասած` գեղագիտական հիմքեր է փորձում դնել ապամոնտաժման հանձնարարականի տակ: Այսինքն` օրինականության խնդիրը, սահմանադրականության խնդիրը, որը գլխավորն է Մաշտոցի պուրակում, շարունակում է մնալ բաց: Ավելին` Սերժ Սարգսյանն իր քայլով, ըստ էության, է՛լ ավելի է սրում այդ խնդիրը, ոչ թե նպաստում Մաշտոցի պուրակի խնդրի հանգուցալուծմանը:

Եվ հիմա, եթե Տարոն Մարգարյանը նաև Սերժ Սարգսյանի ցուցումով հանում է կրպակները Մաշտոցի պուրակից, այսինքն` կայացնում է դրանք հանելու որոշում, ըստ էության պուրակում արդեն հենց մնում է բացառապես սահմանադրականության, օրինականության խնդիրը, և կրպակները արդեն դուրս գալով այդ խնդրի տեսադաշտից, ընդհանրապես լիովին բացում՝ «մերկացնում» են այն: Այսինքն` տվյալ պարագայում կարող ենք փոխել հայտնի խոսքը՝ ուզում էին լավ լինի, ստացվեց ինչպես միշտ: Տվյալ իրավիճակում, Սերժ Սարգսյանն ուզում էր, որ ինչպես միշտ լինի՝ բարի թագավորի հեքիաթը խաղարկելով, բայց ստացվեց ավելի լավ, և նա իր կամքից անկախ բացահայտորեն և ցցուն կերպով հենց մեջտեղում թողեց միայն սահմանադրականության խնդիրը: Այլ կերպ ասած` Սերժ Սարգսյանը դրանով ինքը ակամայից ծառայություն մատուցեց պուրակի ակտիվիստներին, ոչ թե նրանք կամա, թե ակամա ծառայեցին Սերժ Սարգսյանին, ինչպես թվում է շատերին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում