Thursday, 23 07 2026
Փարիզում քննարկվել է Հայաստանի մուտքը եվրոպական շուկա
00:50
ԵՄ-ն դատապարտել է Սաուդյան Արաբիայի դեմ հութիների սպառնալիքներն ու Կարմիր ծովում լցանավի վրա հարձակումը
Ոստիկանները հայտնաբերել են քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների մեղադրանքներով հետախուզվողին
00:30
ԱՄՆ-ն 200 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն կհատկացնի ԿԽՄԿ-ին և ԿԽՄՖ-ին
Ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումները 78-ով ավելացել են․ ՆԳՆ
00:10
ԱՄՆ-ն պատերազմի ավարտի վերաբերյալ մի քանի առաջարկ է պատրաստել. Զելենսկի
00:00
Աշխատատեղեր ու արդիական ենթակառուցվածքներ. Հայէկոնոմբանկն ամփոփել է Զինվորի տան հետ 2025թ. սոցիալական ծրագիրը
23:50
ԻՀՊԿ-ն հայտարարել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանման ոչնչացման մասին
«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ Պապոյան
23:30
Թրամփը սպառնացել է հութիների հարձակումների համար պատասխանատվության ենթարկել Իրանին
23:20
Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտ»-ը չհաղթեց «Կլուժ»-ին
23:10
Իրան-Իրաք սահմանային անցակետին ԱՄՆ-ի հարվածի հետևանքով իրանցի զինվորական է զոհվել. Tasnim
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ
22:50
Պակիստանի վարչապետը խստորեն դատապարտել է հութիների հարձակումները սաուդյան նավերի վրա
Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի հավակնորդների քննության ժամանակացույցը
22:30
Իրաքի և Քուվեյթի միջև սահմանային անցակետը փակվել է ԱԹՍ-ի հարձակումից հետո. INA
Քաղաքացիների առաջարկով գործնական քննության մեկնարկային կետը կտեղափոխվի
22:10
Թրամփը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը կախված է Էր Ռիադի կողմից Իսրայելի ճանաչումից
Նարեկ Կարապետյանը մենակ չի լինելու. ճաղերի ետևից են նայելու ՀՀ-ին. պրոցեսը հասնում է կուլմինացիային
21:50
Կուբա է ժամանել ԱՄՆ-ից մարդասիրական օգնության առաջին խմբաքանակը՝ Ռուբիոյի նախաձեռնությամբ
Բանակում ողբերգությունների հիմքում կրթության, բարեկրթության և հսկողության պակասն է
21:30
Իրանն ու Իրաքն ամրապնդում են հարաբերությունները․ Փեզեշքիանն ընդունել է ալ-Զայիդիին
Ռուսաստանը խուճապի մեջ է. գազանը նեղն է ընկել ու գոռում է
21:09
Սև ծովում թուրքական բեռնանավի վրա անօդաչուի հարձակման հետևանքով մեկ մարդ է զոհվել, երեքը՝ վիրավորվել
Բեռլինում Ալիեւը Ռուսաստանից «վերջնականապես» զատորոշվել է
20:50
Իսպանիայում վտանգի առավելագույն մակարդակ է հայտարարվել շոգի պատճառով
Արտաքին քաղաքականությունը՝ ստանդարտ դիվանագիտական լեզվից դուրս. ԱԳՆ-ն փոդքաստային շարք է սկսել
20:30
Ալբանիայում բախումներ են տեղի ունեցել ոստիկանների և հակակառավարական ցույցի մասնակիցների միջև
Գևորգ Պապոյանն ու Դեյվիդ Ալենը քննարկել են ԱՄՆ-ի կողմից ՀՀ-ին Շուկայական տնտեսություն ունեցող երկրի կարգավիճակ շնորհելու գործընթացը
Ռուսաստանը բաց է Ուկրաինայի հարցով բանակցությունների համար. Պեսկով

Էրդողանը նորից վրեժխնդիր է լինում զինվորականներից

Թուրքական Dünya Bülteni կայքի փոխանցմամբ՝ այսօր առավոտյան՝ ժամը 08.00-ին, թուրքական ոստիկանությունը 1997 թվականի փետրվարի 28-ին Թուրքիայում իրականացված հետմոդեռնիստական (թավշյա) հեղաշրջման գործի շրջանակներում օպերացիաներ է իրականացրել 30 տարբեր վայրերում: Դրանցից 12-ը բաժին են ընկել Անկարային, իսկ 18-ը՝ Ստամբուլին:

Անկարայի հանրապետական դատախազության հետաքննության շրջանակներում որոշվել է ձերբակալել ավելի քան 30 մարդու, որոնց թվում՝ նաև պաշտոնաթող գեներալներ Չևիք Բիրին ու Էրոլ Օզքասնաքին:

Հիշեցնենք, որ 1995 թվականին Թուրքիայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում հաղթանակ էր տարել ակնհայտ իսլամիստ Նեջմեթթին Էրբաքանի գլխավորած «Ռեֆահ» («Բարօրություն») կուսակցությունը: Դրա արդյունքում Էրբաքանին հաջողվել էր 1996 թվականի հուլիսին գլխավորել կոալիցիոն կառավարությունը, որն անմիջապես աչքի էր ընկել իր իսլամական քայլերով. պաշտոնապես կանանց թույլատրվեց պետական և ուսումնական հաստատություններ հաճախել գլխաշորով, իսլամական ինստիտուտների շրջանավարտների դիպլոմները հավասարեցրեց աշխարհիկ հաստատությունների շրջանավարտների դիպլոմներին, կրճատեց աշխատանքային ժամերը սրբազան ռամադան ամսին և այլն:

Դրանից դժգոհ թուրք զինվորականները, որոնք երկրի աշխարհիկ ռեժիմի հիմնական պաշտպաններն են, 1997 թվականի փետրվարի 28-ին գումարում են Ազգային անվտանգության խորհրդի նիստ, որը տևում է 9 ժամ: Նիստում զինվորականները կառավարությանն առաջ են քաշում 20 պահանջ, որոնց մեջ էին, մասնավորապես, մուսուլմանական նորամուծություններից հրաժարումը, պայքարը իսլամական ֆունդամենտալիզմի դեմ, Էրբաքանի կողմից պետության զուտ աշխարհիկ բնույթի ընդունումը և այլն:

Արդեն հունիսի վերջին Էրբաքանի կոալիցիոն կառավարությունը ստիպված էր հրաժարական տալ, իսկ 1998 թվականի հունվարին Թուրքիայի Սահմանադրական դատարանը որոշում կայացրեց «Ռեֆահ» կուսակցությունը ցրելու մասին: «Ռեֆահի» առաջնորդներից Ռեջեփ Էրդողանը, որն այն ժամանակ զբաղեցնում էր Ստամբուլի քաղաքապետի պաշտոնը, ստիպված էր բանտում 4 ամիս անցկացնել ցույցի ժամանակ իսլամիստական տրամադրություններ արտահայտելու համար. «Մինարեները մեր սվիններն են, գմբեթները` մեր սաղավարտները, մզկիթները մեր զորանոցներն են, իսկ հավատացյալները` մեր զինվորները»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում