Android-ի և iOS-ի համար ծրագրեր մշակող բրիտանացի Հարեթ Ռայթը հայտարարել է, որ ինքը հայտնաբերել է նոր վտանգավոր խոցելիություն Facebook սոցիալական կայքի բջջային ծրագրերում՝ այս երկու համակարգերի համար: Նրա խոսքերով՝ դա հնարավորություն է տալիս չարագործներին հեշտությամբ իմանալ օգտատերերի անձնական տվյալները:
Փորձագետը պատմել է, որ հիմնական խնդիրն այն է, որ Android-ի և iOS-ի համար նախատեսված աշխարհի խոշոր սոցիալական կայքի ծրագիրը չի արխիվացնում օգտատերերի տվյալները, որոնք կիրառվում են էջ մուտք գործելու համար: Այս պատճառով դրանք հեշտ է գողանալ USB-միացման միջոցով:
Ռայթն ընդգծել է, որ ցանցահեններին անհրաժեշտ է միայն ձեռք բերել Facebook–ի օգտատերի plist-ֆայլը, որից հետո կարող են ձեռք բերել նաև նրա Facebook-յան հաշիվը:
Նշենք, որ Facebook–ի ներկայացուցիչներին հայտնել են այս խնդրի մասին, և նրանք զբաղվում են դրա լուծմամբ:










































