Գերմանիայի մաքսային ծառայությունը երկուշաբթի օրը հաղորդել է, որ արգելել է երկրից արտահանել ուժեղ ցավազրկողների խմբաքանակ, որն օգտագործվում է մահապատիժներ կիրառելիս: Այս մասին տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը:
Ծառայության աշխատակիցները պարզել են, որ 2.5 կգ քաշ ունեցող խմբաքանակը նախատեսված է եղել Իրան տեղափոխելու համար և չի ունեցել համապատասխան արտոնագիր` նման տեղափոխում իրականացնելու համար:
Եվրամիությունը, որը հրաժարվել է մահապատժից, արգելել է այնպիսի դեղամիջոցների արտահանումը, որը կարող է կիրառվել մահապատիժներ իրականացնելիս:








































