Thursday, 23 07 2026
ՄԻՊ ներկայացուցիչները առանձնազրույց են ունեցել Արեգնազ Մանուկյանի հետ
12:50
Քուվեյթը հայտնել է իրանական ԱԹՍ-ների նոր հարձակումների մասին
Դադարեցվել է Սևանա լճի 1215 քմ մակերեսով տարածքի կառուցապատման իրավունքի պետգրանցումը
12:30
Իսպանիայում և Ֆրանսիայում շարունակվում է պայքարն անտառային հրդեհների դեմ
Քաջարան-Ագարակ հատվածի թունելում ընթացքի մեջ են ջրամեկուսացման աշխատանքները
12:10
Յամալի լուսանկարը բարձրացրել է գերմանական ներքնազգեստի վաճառքի ծավալները
Բեռլինում Ալիևը «միջին տերության» առաջնորդի կարգավիճակ չի ստացել
11:50
Գերմանիայում հավանություն են տվել «Ռոսատոմի» հետ համատեղ նախագծին
Together Alone ֆիլմը «Ոսկե ծիրան»-ի միջազգային ժյուրիի հատուկ հիշատակման մրցանակի է արժանացել
11:30
ԿՀՎ օբյեկտներին Իրանի հասցրած հարվածներում արդյոք ՌԴ-ն դեր ունի. Reuters
Հայաստանի հարավում իրականացվել է բեզոարյան այծերի հաշվառման գործընթաց
ՌԴ ԱԳՆ-ն մանրամասներ է հայտնել Լավրովի և Ռուբիոյի բանակցություններից
11:00
Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան
10:50
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հաստատել է ԱՄՆ զինուժին 1.15 տրիլիոն դոլար հատկացնելու օրինագիծը
Զինծառայողի մահվան դեպքով ձերբակալվել են կրտսեր սերժանտն ու շարքային զինծառայողը
10:30
Պայթյուն Իրան-Իրաք սահմանային անցակետում. կան զոհեր և վիրավորներ
Հրդեհ է բռնկվել Արմավիր քաղաքի չշահագործվող կահույքի արտադրամասում
10:10
Ուկրաինայի նախագահը պատերազմն ավարտելու դիվանագիտական ջանքերն է քննարկել ԱՄՆ հատուկ բանագնացների հետ
Ռուսական ուժերի ինստիտուցիոնալ չեզոքացման օրակարգը բացարձակ առաջնահերթություն է
09:50
Մենք կհաղթահարենք այս ամենը. ավելի քան 88 հազար վաճառող առաջիկա ժամերին կստանա առաջին վճարումները. Wildberries-ի հիմնադիր Տատյանա Կիմ
Տիգրան Ավինյանը ծանոթացել է վերաբացված հ. 77 մանկապարտեզի պայմաններին
Բայրամովի՝ Ռուսաստան այցից հետո լուրջ կասկածներ կան. վտանգ կա հետագայի համար
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Եմենի հութիները հայտնել են սաուդյան նավթատար երկու տանկերի վրա հարձակման մասին
Հրվ Կովկասում տարածաշրջանային քաղաքական ինքնությունը սկսել է ձևավորվել. ԵՄ֊ն խթանում է պրոցեսը
08:50
ԱՄՆ-ի զինուժը հարվածների նոր ալիք է հասցրել Իրանի դեմ
Վարչապետը շնորհավորել է Եգիպտոսի նախագահին
08:30
Ֆիլիպիններում ավարտվել է Լավրով-Ռուբիո հանդիպումը
Վթարային ջրանջատումարզի Մարալիկ քաղաքում
08:10
Նավթի գներն աճել են – 22/07/26

Ոստիկանությունը պարզաբանում է` ինչու են ուռճացված ՀՀ ընտրողների ռեգիստրի ցուցակները

Ոստիկանությունը պարզաբանում է, թե ինչու են ուռճացված ՀՀ ընտրողների ռեգիստրի ցուցակները:

Ներկայացնում ենք ոստիկանության պարզաբանումը.

«Մի շարք լրատվամիջոցներում հրապարակումներ են տարածվել, թե ՀՀ ոստիկանության կողմից իբր արհեստականորեն ուռճացվել են ՀՀ ընտրողների ռեգիստրի ցուցակները և դրանք չեն համապատասխանում հրապարակված վիճակագրական տվյալներին, ինչպես նաև Հայաստանից մեկնած և Հայաստան վերադարձած անձանց թվին:

Նշված հրապարակումներն իրականությանը չեն համապատասխանում:

ՀՀ ընտրողների ռեգիստրը ձևավորվում է բացառապես օրենսդրությամբ սահմանված կարգով` բնակչության պետական ռեգիստրի տվյալների հիման վրա: Այսպես, 2008 թ. փետրվարի 18-ին կայացած ՀՀ Նախագահի ընտրությունների ժամանակ` ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված է եղել 2.311.917 ընտրող:

2012 թ. մայիսին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու համար, 15.02.2012թ. դրությամբ, ընտրողների ռեգիստրում ընդգրկվել է 2.482.000 ընտրող, ինչը 170.083-ով ավելի է, այսինքն`

ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների աճը պայմանավորված է հետևյալով.

1. 2012 թ. ընտրացուցակներում` 15.02.2012 թ. դրությամբ, ընդգրկվել է 359.614 ընտրող, որոնք ընդգրկված չեն եղել 2008 թ. ՀՀ Նախագահի ընտրությունների ցուցակներում:

Այսպես`

ա) 185.236 ընտրողների 18 տարին լրացել է 2008 թ. փետրվարի 19-ից հետո,

բ) 174.378 ընտրողներ բնակչության պետական ռեգիստրում հաշվառվել են 2008 թ. փետրվարի 18-ից հետո: Նշված թվով ընտրողներ ռեգիստրում գրանցվել են ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու արդյունքում (2007թ. ՀՀ քաղաքացիություն է ընդունել 223 օտարերկրյա քաղաքացի, իսկ 2008 թ.-ից մինչև 2011թ-ը` 27.780 օտարերկրյա քաղաքացի), պետական նպաստներ ստանալու նպատակով (ՀՀ կառավարության 23.12.2010 թ. թիվ 1763-Ն որոշմամբ նպաստառու ընտանիքի կազմը որոշելու համար սոցիալական ծառայություն ներկայացվող փաստաթղթերի շարքում սահմանվեց նաև բնակչության պետական ռեգիստրում հաշվառված լինելու վերաբերյալ տեղեկանք` նախկին բնակության վայրի տեղեկանքների փոխարեն): Բացի այդ, զգալի թվով քաղաքացիներ հաշվառվել են բնակչության պետական ռեգիստրում` «Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենքի և նշված օրենքի 7-րդ հոդվածի կիրարկումն ապահովող` ՀՀ ոստիկանության պետի 2008 թվականի օգոստոսի 15-ի թիվ 12-Ն հրամանով սահմանված պահանջներից ելնելով, որի համաձայն անձնագիր տալու, փոխանակելու գործողությունը մերժվում է, եթե դիմումատուն հաշվառված չէ բնակչության պետական ռեգիստրում:

2. 2008 թ. փետրվարի 18-ին կայացած ՀՀ Նախագահի ընտրությունների ընտրողների ռեգիստրում ընդգրկված` թվով 188.626 ընտրողներ չեն ընդգրկվել 2012 թ. ՀՀ ԱԺ ընտրությունների ցուցակներում` բնակչության պետական ռեգիստրում հաշվառումից հանվելու կապակցությամբ, այդ թվում` 122.434-ը մահվան պատճառով:

Այսպիսով, 2008 թ. փետրվարի 19-ից հետո ընտրողների ռեգիստրից դուրս եկած և նոր ընդգրկված ընտրողների 2012 թ. փետրվարի 15-ի դրությամբ կազմող քանակական տարբերությունը համապատասխանում է փաստացի վիճակին:

Պարզաբանում ենք նաև, որ Հանրապետությունից քաղաքացիների մեկնելը ՀՀ կառավարության 2005 թվականի հուլիսի 14-ի թիվ 1231-Ն որոշման համաձայն հաշվառումից հանելու իրավական հիմք չի հանդիսանում»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում