«Հրապարակ»-ը գրում է, որ ԱԺ պատգամավոր Հրանտ Գրիգորյանի և նրա հորեղբոր` ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի հակամարտությունը շարունակվում է:
«Չնայած գեներալը կամ նրա մերձավոր շրջապատի որևէ ներկայացուցիչ չառաջադրվեցին թիվ 20 ընտրատարածքում, որտեղ առաջադրվել է Հրանտ Գրիգորյանը, սակայն հնարավոր է, որ Գրիգորյանը պաշտպանի իր եղբորորդու հակառակորդներից մեկին: Ըստ մեր աղբյուրների` այս ընտրատարածքում մեծամասնականով առաջադրված էդուարդ Անտոնյանը հայտարարել է, որ վայելում է Մանվել Գրիգորյանի և նրա որդու` Կարեն Գրիգորյանի աջակցությունը»,- ապա թերթը հավելում է.
«Եթե այդպես է, ապա կստացվի, որ ՀՀԿ համամասնական ցուցակում գտնվող Մանվել Գրիգորյանն աշխատում է ՀՀԿ-ի կողմից պաշտպանվող թեկնածուի` Հրանտ Գրիգորյանի դեմ»:








































