Tuesday, 28 07 2026
Ռուսաստանի գնացքը գնացել է. նա կարող է տարածաշրջան վերադառնալ միայն պատերազմով
Ալիևը Թուրքիայի ուղղությամբ դիվանագիտական թիմի արմատական փոփոխություն է կատարել
Արագիլն ընկել էր չշահագործվող կաթսայատան ծխատարի մեջ
Քննարկվել են կանանց նկատմամբ բռնության, ընտանեկան բռնության կանխարգելման ու դրանց դեմ արդյունավետ պայքարի ուղիները
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
Ոստիկանները ձերբակալել են ապօրինի զենք պահող տղամարդուն
Գազամատակարարման վթարային դադարեցում Գյումրի քաղաքում
00:10
ԵՄ-ն զգուշացրել է, որ անտառային հրդեհները ծանրաբեռնում են արձագանքման համակարգերը
«Քրեական գործերի քննությունը տևում է մի ողջ հավերժություն» պնդումն այլևս ակտուալ չի լինելու. Գալյան
23:50
Մեծ Բրիտանիան Ուկրաինային կփոխանցի անօդաչու թռչող սարքերը պաշտպանելու տեխնոլոգիաներ
ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի
Հայտնաբերվել է 481 ոչ սթափ վարորդ
23:10
ԱՄՆ-ն պատրաստ է դերակատարում ունենալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում
23:00
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները
22:56
Թրամփը մեկնաբանել է Նեթանյահուի առարկությունները Թուրքիային F-35 ինքնաթիռներ տրամադրելու առթիվ
22:50
Հրաձգություն Սիեթլի փառատոնում. կա երեք զոհ և հինգ վիրավոր
Կներկայացվի «BRASS & BEATS» աննախադեպ համերգային նախագիծը
22:30
Դանակով հարձակում Փարիզում․ երեք մարդ վիրավորվել է, կասկածյալը ձերբակալվել է
Մորեխների դեմ ավիացիոն սրսկումներ՝ Վերին Դվինում և հարակից բնակավայրերում
22:10
«Ռեալը» մտադիր է 135 միլիոն եվրոյով ձեռք բերել «Լայպցիգի» վինգերին
22:00
Որակյալ սնունդը՝ առողջ կյանքի հիմք․ 50 առաջատար բժիշկներ Երեմյան գործանում էին
Կանխվել է Բելառուսից ՌԴ հայկական ծագման ծաղիկների ներմուծումը․ Ռոսսելխոզնադզոր
Ընդգծվել է Հայաստանում հանրաքվե անցկացնելու անհրաժեշտությունը․ Կրեմլ
Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
21:53
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները
21:50
Ռումինիան Ռուսաստանի դեսպանատան աշխատակցին հայտարարել է պերսոնա նոն գրատա
21:50
«Նոուլ» թայֆունի զոհերի թիվը Չինաստանում հասել է 10-ի
Նոր սկանդալ Ադրբեջանի և Իրանի միջև
Պատերազմները Ուկրաինայում և Իրանում դառնում են փոխկապակցված` ազդելով մեր անվտանգության միջավայրի վրա
Պուտինը համոզված է, որ Արևմուտքին չի հաջողվի իր գործողություններով պառակտել ռուս հասարակությունը

«Ազատ դեմոկրատներ»-ը ՀՀԿ-ին է տեսնում որպես հիմնական մրցակից

Ի դեմս ՀՀԿ-ի՝ «Ազատ դեմոկրատներ»-ը տեսնում է իրենց հիմնական մրցակցին. այսօր ասուլիսի ժամանակ նման հայտարարություն արեց «Ազատ դեմոկրատներ»-ի վարչության անդամ Արմեն Առաքելյանը՝ նշելով, որ ՀՀԿ-ն շատ հստակ գիտի իր ընտրողին՝ 5-10 ձայնի ճշտությամբ, և ընտրակաշառքի մեխանիզմներն արդեն աշխատեցնում են: Նա հավելեց՝ սակայն ամեն ինչ չէ, որ լուծվում է դրամի միջոցով. ընդդիմադիր ընտրազանգվածը Հայաստանում միշտ ավելի շատ է եղել` մոտ 60-70%:

Ա. Առաքելյանի խոսքով՝ Հայաստանի իշխանություններն արդեն օգտագործում են իշխանական լծակները, բայց մյուս քաղաքական ուժերը հաշվի են առնում դա:

«Հանրապետականն իրեն մեկտեղում է պետության հետ»,- ասաց Ա. Առաքելյանը` հավելելով, որ քարոզարշավի շրջանակներում տեղավորվող միջոցառումը ներկայացվում է որպես պետական միջոցառում՝ էլ չասած բարեգործական ակցիաների մասին, որոնք ուղղակի կաշառք են:

«Ազատ դեմոկրատներ»-ի վարչության անդամի բնորոշմամբ` բացարձակ անհասկանալի է ԲՀԿ դիրքորոշումը, իսկ ՕԵԿ-ը «ակումբային մակարդակով ՀՀԿ կցորդն ու նրա դուստր ձեռնարկությունն է, ու բնական է՝ պետք է գովերգեն»:

ՀՀԿ պատգամավոր Արտակ Դավթյանի գնահատմամբ` ներկայում հարաբերական անդորր է՝ փոթորկից առաջ. կուսակցությունները պատրաստվում են առաջիկա ճակատամարտին` ընտրություններին:

Նրա կարծիքով՝ ՀՀԿ համար բավականին լավ հեռանկարներ են բացվում, այս տարիների ընթացքում կուսակցության գործունեությունը հրապարակային է եղել, և՛ լավ, և՛ վատ ցուցանիշները իրենցն են, և իրենք պատասխանատվությունից չեն խորշում:

«Բոլոր ուժերին դիտարկում եմ որպես մրցակից: Ուղղակի խնդիրն այն է, որ համեմատության մեջ իրականում անցկացվեն այնպիսի ընտրությունններ, որոնք կասկածներ չհարուցեն»,- ասաց Ա. Դավթյանը` նշելով, որ ընտրակաշառքի դեմ պայքարելու են բանական խոսքով:

Պատասխանելով «Առաջին լրատվական»-ի հարցին` նախորդ հինգ տարիներին ՀՀԿ-ն իր խոստումները չկարողացավ կատարել, այժմ ինչպե՞ս է պատրաստվում «բանական խոսքը» հասցնել ժողովրդին, Ա. Դավթյանը նշեց՝ պետք է հրապարակեն, թե ինչու նախանշված ցուցանիշներին չհասան՝ դա պայմանավորելով օբյեկտիվ պատճառներով. ճգնաժամ, ռուս-վրացական պատերազմ, աշխարհում տեղի ունեցող զարգացումներ։ Սակայն, ըստ նրա, կարողացան ապահովել ներքին կայունություն.

«Կներկայացնենք և կփորձենք ներկայացնել, թե ընդդիմախոսները ինչ են առաջարկում: Շատ ավելի վատ ցուցանիշներ կունենայինք, եթե չկատարեինք այն քայլերը, որ արվել են»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում