Wednesday, 15 07 2026
Կոշ-Վերին Սասունիկ-Լեռնարոտ տեղական նշանակության ավտոճանապարհի 9.5 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգումն ավարտական փուլում է
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի խորհրդարանի փոխնախագահը քննարկել են համագործակցությանը վերաբերող հարցեր
ԲՏԱՆ-ը և Startup Armenia գիտակրթական հիմնադրամը կիրականացնեն «Սիսայդ Ստարտափ Սամմիթ Արմենիա 2026» միջոցառումը
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում անցկացվել են Կոտայքի և Վայոց ձորի դպրոցական գրադարանավարների վերապատրաստման դասընթացներ
Հիմնանորոգվում է Հագվի բնակավայրով անցնող մոտ 2.7 կմ ճանապարհահատվածը
ՀՀ ժողովրդագրական իրավիճակի վերաբերյալ արդյունավետ քննարկում ունեցանք. ԱՍՀ նախարար
Հայաստանի ԿԳՄՍ փոխնախարարն ընդունել է Էստոնիայի դեսպանին
ՇՄ նախարարությունը մեկնարկել է պլաստիկ արտադրանքի օրենսդրական սահմանափակումների վերաբերյալ իրազեկման հանդիպումների շարքը
Հաստատվել է հանրակրթական դպրոցների ղեկավարման հավաստագրի համար հավակնորդների քննության ժամանակացույցը. ԿԳՄՍՆ
Ֆրանսիան մշտապես եղել է Հայաստանի վստահելի բարեկամը․ Մհեր Գրիգորյան
Մեկ օրում գրանցվել է 21 ավտովթար․ 2 մարդ զոհվել է
Վահագն Խաչատուրյանը մի շարք օրենքներ է ստորագրել
Դավթաշենում հայտնաբերվել է 16-ամյա աղջնակի դի
3 միլիոն դրամ տուգանք՝ օդի աղտոտման համար
22:00
Անօդաչու թռչող սարքեր, ռոբոտներ և կյանքեր փրկելու մրցավազք
Քննարկվել են ՀՀ-ում ԵՄ առաքելության գործունեությանը վերաբերող հարցեր
Անկախ Միշուստինի հետ հանդիպումից՝ Հայաստանը պետք է նվազեցնի կախվածությունը ՌԴ֊ից
ԿԸՀ խոսնակն ազատման դիմում է գրել
Զախարովան, Կիրիենկոն մտան ՀՀ ԱԺ. մարդկանց տեռորի է ենթարկել
21:09
Թրամփը հայտարարել է Իրանի հետ կապված նավերի շրջափակման մասին
«ՆԱՏՕ-ն Թուրքիայի համար ծուղակ է լարել»
Վարչական դատարանը մերժել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության ներկայացված հայցադիմումը․ ՏԿԵՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Քոչարյան փողոցում
20:30
Վուչիչը կմեկնի Կիև
Մեսրոպ Մեսրոպյանը և ԱՄՀ ներկայացուցիչներն անդրադարձել են էլեկտրաէներգետիկական շուկայի գործող մոդելին
Ռուսաստանը հույս ունի, որ Անկարան Կիևին կուղարկի ոչ հաճելի ազդանշան. Լավրով
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի զբոսաշրջության, մշակույթի և սպորտի փոխնախարարը քննարկել են համագործակցության զարգացման հնարավորությունները
19:50
Եվրոպական ավիաընկերություններին նախազգուշացրել են զերծ մնալ թռիչքներից Պարսից ծոցի երկրների օդային տարածքով
ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը
19:30
Ուկրաինայի Ռադան պաշտոնանկ է արել վարչապետին

Քարոզչական ակցիան կշարունակվի. Բժիշկները կգործուղվեն մարզեր

Այսօր կառավարության նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը առողջապահության նախարար Հարություն Քուշկյանին հանձնարարեց բժիշկ-մասնագետների մարզեր գործուղման ժամանակացույց կազմել, որպեսզի քաղաքացիներն էլ պլանավորեն` իրենք ինչպես են այդ ծառայությունից օգտվելու։ Տ.Սարգսյանի գնահատականով, բժշկական ծառայությունների մատուցման ծրագիրը բավականին արդյունավետ է։

«Մեր մարզային այցելությունները ցույց են տալիս, որ մարզերում սպասում են մեր բժիշկներին։ Օրինակ, Ագարակում մեր քաղաքացիները մեզ դիմում էին տարբեր ծառայությունների համար, ասում, որ ստիպված են գնալ մարզային կենտրոն կամ Երևան։ Իսկ եթե մենք իրենց հստակ ժամանակացույց տանք, իրենք էլ կպլանավորեն, որովհետև դա, կարծում եմ, հաջողված ծրագիր է և կարևոր»,- ասաց վարչապետը:

Գործադիրը քննարկել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Հարությունյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «ՀՀ-ում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» և «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է Հայաստանում ներդնել պետբյուջեի հաշվին լսողական սարքերի նոր` հավաստագրերի հիման վրա տրամադրելու համակարգ։ Տիգրան Սարգսյանը ողջունել է պատգամավորի առաջարկությունը և տեղեկացրել, որ գործադիրը պատրաստակամ է խնդիրը լուծել կառավարության որոշմամբ։

Միաժամանակ կառավարությունը մերժել է պատգամավոր Ռուզան Առաքելյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու օրենքի նախագիծը, որով առաջարկվում է երկրի սահմանամերձ և բարձր լեռնային բնակավայրերում սահմանել շահութահարկի գումարի նվազեցման արտոնություն։ Գործադիրը ոչ նպատակահարմար է համարել նախագծի ընդունումը, քանի որ արտոնության տրամադրումը կստեղծի հարկումից խուսափելու լուրջ հնարավորություն։
Օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն Ազգային ժողով։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում