Wednesday, 15 07 2026
Ռուսաստանը Կիև-Բաքու համագործակցությունը հանդուրժում է, ի՞նչ «ռեսուրս ունի» Ադրբեջանը
Կոշ-Վերին Սասունիկ-Լեռնարոտ տեղական նշանակության ավտոճանապարհի 9.5 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգումն ավարտական փուլում է
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի խորհրդարանի փոխնախագահը քննարկել են համագործակցությանը վերաբերող հարցեր
ԲՏԱՆ-ը և Startup Armenia գիտակրթական հիմնադրամը կիրականացնեն «Սիսայդ Ստարտափ Սամմիթ Արմենիա 2026» միջոցառումը
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում անցկացվել են Կոտայքի և Վայոց ձորի դպրոցական գրադարանավարների վերապատրաստման դասընթացներ
Հիմնանորոգվում է Հագվի բնակավայրով անցնող մոտ 2.7 կմ ճանապարհահատվածը
ՀՀ ժողովրդագրական իրավիճակի վերաբերյալ արդյունավետ քննարկում ունեցանք. ԱՍՀ նախարար
Հայաստանի ԿԳՄՍ փոխնախարարն ընդունել է Էստոնիայի դեսպանին
ՇՄ նախարարությունը մեկնարկել է պլաստիկ արտադրանքի օրենսդրական սահմանափակումների վերաբերյալ իրազեկման հանդիպումների շարքը
Հաստատվել է հանրակրթական դպրոցների ղեկավարման հավաստագրի համար հավակնորդների քննության ժամանակացույցը. ԿԳՄՍՆ
Ֆրանսիան մշտապես եղել է Հայաստանի վստահելի բարեկամը․ Մհեր Գրիգորյան
Մեկ օրում գրանցվել է 21 ավտովթար․ 2 մարդ զոհվել է
Վահագն Խաչատուրյանը մի շարք օրենքներ է ստորագրել
Դավթաշենում հայտնաբերվել է 16-ամյա աղջնակի դի
3 միլիոն դրամ տուգանք՝ օդի աղտոտման համար
22:00
Անօդաչու թռչող սարքեր, ռոբոտներ և կյանքեր փրկելու մրցավազք
Քննարկվել են ՀՀ-ում ԵՄ առաքելության գործունեությանը վերաբերող հարցեր
Անկախ Միշուստինի հետ հանդիպումից՝ Հայաստանը պետք է նվազեցնի կախվածությունը ՌԴ֊ից
ԿԸՀ խոսնակն ազատման դիմում է գրել
Զախարովան, Կիրիենկոն մտան ՀՀ ԱԺ. մարդկանց տեռորի է ենթարկել
21:09
Թրամփը հայտարարել է Իրանի հետ կապված նավերի շրջափակման մասին
«ՆԱՏՕ-ն Թուրքիայի համար ծուղակ է լարել»
Վարչական դատարանը մերժել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության ներկայացված հայցադիմումը․ ՏԿԵՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Քոչարյան փողոցում
20:30
Վուչիչը կմեկնի Կիև
Մեսրոպ Մեսրոպյանը և ԱՄՀ ներկայացուցիչներն անդրադարձել են էլեկտրաէներգետիկական շուկայի գործող մոդելին
Ռուսաստանը հույս ունի, որ Անկարան Կիևին կուղարկի ոչ հաճելի ազդանշան. Լավրով
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի զբոսաշրջության, մշակույթի և սպորտի փոխնախարարը քննարկել են համագործակցության զարգացման հնարավորությունները
19:50
Եվրոպական ավիաընկերություններին նախազգուշացրել են զերծ մնալ թռիչքներից Պարսից ծոցի երկրների օդային տարածքով
ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը

Թուրքիայի վարչապետն ու նախագահը շատ համերաշխ գործակցում են. «Մարմարա»

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու նախագահ Աբդուլլահ Գյուլը շատ համերաշխ գործիչներ են և մինչ օրս միմյանց հետ գերազանց են գործակցում. նրանց միջև հակասությունները չեն կարող լուրջ տարաձայնությունների վերաճել: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Թուրքիայում լույս տեսնող «Մարմարա» թերթի խմբագիր Ռոբեր Հատտեճյանը՝ պատասխանելով այն հարցին՝ հնարավոր է, որ Հրանտ Դինքի սպանության հարցում այդ երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու նախագահ Աբդուլլահ Գյուլի միջև տարաձայնություններ են հասունանում:

Հիշեցնենք, որ Թուրքիայի Վերահսկողական պետական խորհրդի` երեկ հրապարակած զեկույցում (որի ամփոփ տարբերակը զետեղվել էր Գյուլի պաշտոնական կայքէջում) նշված է, որ թուրքական իշխանությունները թերացել են բոլոր մակարդակներում` չկարողանալով կանխել Հրանտ Դինքի սպանությունը:

Ռոբեր Հատտեճյանը նկատեց, որ թե Հրանտ Դինքի սպանությանը, թե Թուրքիայում բնակվող ազգային փոքրամասնություններին առնչվող հարցերում այդ երկրի վարչապետ Էրդողանն իր հակասական մտքերով երբեմն զարմացնում է հայ համայնքին: «Հնարավոր է՝ նա երբեմն խոսում է իր ազատ կամքով, երբեմն էլ՝ այլոց կողմից պարտադրված ոճով: Դրա համար էլ կարծում եմ՝ այս հարցերում թուրքական իշխանությունները հստակ քաղաքականություն չեն որդեգրել, ինչին բոլորը համակարծիք կլինեին: Ուստի զարմանալի չէ, որ Էրդողանն ու Գյուլը հակասական ելույթներ կունենան: Միաժամանակ չեմ կարծում, որ այս երկուսի միջև տարակարծությունները շատ խորը լինեն կամ ի ցույց դրվեն: Տարակարծություններ ավելի շուտ կարող են լինել Էրդողանի և նախարարների միջև»,- ամփոփեց թուրքահայ խմբագիրը:

Հիշեցնենք՝ դեռ անցած տարի Թուրքիայի նախագահն ասել էր, որ հրահանգել է իր վերահսկողական ծառայությանն առանձին հետաքննություն իրականացնել` գնահատելով իրավապահների գործողությունները Դինքի սպանությանը նախորդած և հաջորդած շրջանում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում