Wednesday, 15 07 2026
ՌԴ-ն այլևս չունի դաշնակից, ունի միայն հեգեմոն` հանձինս Չինաստանի. Հայաստանը պետք է հեռու մնա նրանից
Ծառուկյանը քաղաքական պատիժ է կրում. Ռուսաստանը «փայ» է ստացել ՀՀ իշխանության վրա ազդելու
Հայաստանում «Բոինգ» կամ «Էյրբաս» ինքնաթիռ գրանցելու համար ԵԱՏՄ-ին ինչո՞ւ պետք է մաքսատուրք վճարենք
Ռուսաստանը Կիև-Բաքու համագործակցությունը հանդուրժում է, ի՞նչ «ռեսուրս ունի» Ադրբեջանը
Կոշ-Վերին Սասունիկ-Լեռնարոտ տեղական նշանակության ավտոճանապարհի 9.5 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգումն ավարտական փուլում է
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի խորհրդարանի փոխնախագահը քննարկել են համագործակցությանը վերաբերող հարցեր
ԲՏԱՆ-ը և Startup Armenia գիտակրթական հիմնադրամը կիրականացնեն «Սիսայդ Ստարտափ Սամմիթ Արմենիա 2026» միջոցառումը
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում անցկացվել են Կոտայքի և Վայոց ձորի դպրոցական գրադարանավարների վերապատրաստման դասընթացներ
Հիմնանորոգվում է Հագվի բնակավայրով անցնող մոտ 2.7 կմ ճանապարհահատվածը
ՀՀ ժողովրդագրական իրավիճակի վերաբերյալ արդյունավետ քննարկում ունեցանք. ԱՍՀ նախարար
Հայաստանի ԿԳՄՍ փոխնախարարն ընդունել է Էստոնիայի դեսպանին
ՇՄ նախարարությունը մեկնարկել է պլաստիկ արտադրանքի օրենսդրական սահմանափակումների վերաբերյալ իրազեկման հանդիպումների շարքը
Հաստատվել է հանրակրթական դպրոցների ղեկավարման հավաստագրի համար հավակնորդների քննության ժամանակացույցը. ԿԳՄՍՆ
Ֆրանսիան մշտապես եղել է Հայաստանի վստահելի բարեկամը․ Մհեր Գրիգորյան
Մեկ օրում գրանցվել է 21 ավտովթար․ 2 մարդ զոհվել է
Վահագն Խաչատուրյանը մի շարք օրենքներ է ստորագրել
Դավթաշենում հայտնաբերվել է 16-ամյա աղջնակի դի
3 միլիոն դրամ տուգանք՝ օդի աղտոտման համար
22:00
Անօդաչու թռչող սարքեր, ռոբոտներ և կյանքեր փրկելու մրցավազք
Քննարկվել են ՀՀ-ում ԵՄ առաքելության գործունեությանը վերաբերող հարցեր
Անկախ Միշուստինի հետ հանդիպումից՝ Հայաստանը պետք է նվազեցնի կախվածությունը ՌԴ֊ից
ԿԸՀ խոսնակն ազատման դիմում է գրել
Զախարովան, Կիրիենկոն մտան ՀՀ ԱԺ. մարդկանց տեռորի է ենթարկել
21:09
Թրամփը հայտարարել է Իրանի հետ կապված նավերի շրջափակման մասին
«ՆԱՏՕ-ն Թուրքիայի համար ծուղակ է լարել»
Վարչական դատարանը մերժել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության ներկայացված հայցադիմումը․ ՏԿԵՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Քոչարյան փողոցում
20:30
Վուչիչը կմեկնի Կիև
Մեսրոպ Մեսրոպյանը և ԱՄՀ ներկայացուցիչներն անդրադարձել են էլեկտրաէներգետիկական շուկայի գործող մոդելին
Ռուսաստանը հույս ունի, որ Անկարան Կիևին կուղարկի ոչ հաճելի ազդանշան. Լավրով

ԱԺ-ում մեկնարկեցին խորհրդարանական լսումները

ԱԺ-ում քիչ առաջ մեկնարկեցին համամասնական ընտրակարգի վերաբերյալ խորհրդարանական լսումները: Այն բացեց ԱԺ պետաիրավական հարցերի նախագահ Դավիթ Հարությունյանը:

ԱԺ նիստերի դահլիճում են Հայ ազգային կոնգրեսի, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչները, Պարույր Հայրիկյանը, Խոսրով Հարությունյանը, ինչպես նաև խորհրդարանական ուժերը` ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ, «Ժառանգություն» կուսակցությունների անդամները, նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը իր ելույթում ողջունեց արտախորհրդարանական ուժերին, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին, ապա նկատեց՝ ընտրությունները կլինեն համամասնական, թե մեծամասնական ընտրակարգով, միևնույն է՝ դա չի ազդում ընտրությունների որակի վրա: Նա առաջարկեց խորհրդարանական մարմին ստեղծել, որը կհետևի ընտրությունների ընթացքին: Իր ելույթից հետո Սամվել Նիկոյանը լքեց ԱԺ նիստերի դահլիճը` մաղթելով առողջ, քաղաքակիրթ քննարկում:

Հիմնական զեկույցով հանդես եկավ օրենսդրական նախաձեռնության հեղինակ, ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը: Նա նշեց, որ քաղաքական ուժերը պաշտոնապես արդեն իսկ դրական գնահատական են տվել իրենց առաջարկությանը:

«Միայն ՀՀԿ-ն է ասում, որ այսօր դրա ժամանակը չէ: Հիմք չի կարելի ընդունել այն համոզմունքը, թե վերջին պահին չի կարելի փոփոխել ընտրակարգը: Բոլոր ժողովրդավարական երկրներում տեղի են ունենում ժողովրդավարական ընտրություններ, իսկ մեզ մոտ մեծամասնական ընտրակարգի ընտրությունները ծառայում են իշխանության վերարտադրմանը:

Հայաստանում մեծամասնական ընտրակարգը հակաժողովրդավարական է: Անկախությունից ի վեր իշխանությունները վերընտրվել են»,- նշեց նա՝ հավելելով, որ Սահմանադրությամբ ամրագրված՝ ժողովուրդն է ձևավորում իշխանություն սկզբունքն է խախտվում:

«Եթե այս ընտրակարգն է մնալու` եկեք աճուրդ հայտարարենք, ասենք՝ ով շատ կվճարի` նա կընտրվի, էլ ժողովրդին չփչացնենք: Իշխանությունը միշտ ունենում է 70 տոկոս ապահովված մեծամասնություն, այդ իսկ պատճառով ՀՀԿ-ն ատամներով պահում է մեծամասնական ընտրակարգը»,- ասաց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում