Tuesday, 14 07 2026
Կոշ-Վերին Սասունիկ-Լեռնարոտ տեղական նշանակության ավտոճանապարհի 9.5 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգումն ավարտական փուլում է
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի խորհրդարանի փոխնախագահը քննարկել են համագործակցությանը վերաբերող հարցեր
ԲՏԱՆ-ը և Startup Armenia գիտակրթական հիմնադրամը կիրականացնեն «Սիսայդ Ստարտափ Սամմիթ Արմենիա 2026» միջոցառումը
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում անցկացվել են Կոտայքի և Վայոց ձորի դպրոցական գրադարանավարների վերապատրաստման դասընթացներ
Հիմնանորոգվում է Հագվի բնակավայրով անցնող մոտ 2.7 կմ ճանապարհահատվածը
ՀՀ ժողովրդագրական իրավիճակի վերաբերյալ արդյունավետ քննարկում ունեցանք. ԱՍՀ նախարար
Հայաստանի ԿԳՄՍ փոխնախարարն ընդունել է Էստոնիայի դեսպանին
ՇՄ նախարարությունը մեկնարկել է պլաստիկ արտադրանքի օրենսդրական սահմանափակումների վերաբերյալ իրազեկման հանդիպումների շարքը
Հաստատվել է հանրակրթական դպրոցների ղեկավարման հավաստագրի համար հավակնորդների քննության ժամանակացույցը. ԿԳՄՍՆ
Ֆրանսիան մշտապես եղել է Հայաստանի վստահելի բարեկամը․ Մհեր Գրիգորյան
Մեկ օրում գրանցվել է 21 ավտովթար․ 2 մարդ զոհվել է
Վահագն Խաչատուրյանը մի շարք օրենքներ է ստորագրել
Դավթաշենում հայտնաբերվել է 16-ամյա աղջնակի դի
3 միլիոն դրամ տուգանք՝ օդի աղտոտման համար
22:00
Անօդաչու թռչող սարքեր, ռոբոտներ և կյանքեր փրկելու մրցավազք
Քննարկվել են ՀՀ-ում ԵՄ առաքելության գործունեությանը վերաբերող հարցեր
Անկախ Միշուստինի հետ հանդիպումից՝ Հայաստանը պետք է նվազեցնի կախվածությունը ՌԴ֊ից
ԿԸՀ խոսնակն ազատման դիմում է գրել
Զախարովան, Կիրիենկոն մտան ՀՀ ԱԺ. մարդկանց տեռորի է ենթարկել
21:09
Թրամփը հայտարարել է Իրանի հետ կապված նավերի շրջափակման մասին
«ՆԱՏՕ-ն Թուրքիայի համար ծուղակ է լարել»
Վարչական դատարանը մերժել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության ներկայացված հայցադիմումը․ ՏԿԵՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Քոչարյան փողոցում
20:30
Վուչիչը կմեկնի Կիև
Մեսրոպ Մեսրոպյանը և ԱՄՀ ներկայացուցիչներն անդրադարձել են էլեկտրաէներգետիկական շուկայի գործող մոդելին
Ռուսաստանը հույս ունի, որ Անկարան Կիևին կուղարկի ոչ հաճելի ազդանշան. Լավրով
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի զբոսաշրջության, մշակույթի և սպորտի փոխնախարարը քննարկել են համագործակցության զարգացման հնարավորությունները
19:50
Եվրոպական ավիաընկերություններին նախազգուշացրել են զերծ մնալ թռիչքներից Պարսից ծոցի երկրների օդային տարածքով
ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը
19:30
Ուկրաինայի Ռադան պաշտոնանկ է արել վարչապետին

Սերժ Սարգսյանը մասնակցել է ՀՀ մարզիկների և մարզիչների պարգևատրման ամանորյա հանդիսությանը

ՀՀ նախագահի մամլո գրասենյակից հայտնում են, որ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան մասնակցել է Հայաստանի Հանրապետության մարզիկների և մարզիչների պարգևատրման ամանորյա հանդիսությանը:

Նախագահը շնորհավորել է մարզաշխարհի ներկայացուցիչներին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, մաղթել՝ առողջություն, նորանոր հաջողություններ սպորտի բնագավառում և անձնական կյանքում:

Սերժ Սարգսյանը «Մրցաշրջան-2011»-ի լավագույն 19 մարզիկներին, նրանց անձնական մարզիչներին և հավաքականների գլխավոր մարզիչներին նաև հանձնել է պարգևավճարներ:

Իր շնորհավորական խոսքում Հանրապետության ղեկավարը չկիսելով այն տեսակետը, թե 2011 թ. սպասողական տարի էր, նշել է, որ սպորտի առումով տարին իր կարծիքով, նաև՝ մեր ժողովրդի մեծամասնության, հաջող տարի է եղել: «Ես կարծում եմ՝ տևական ժամանակ է, որ մեր ժողովուրդն այսպիսի հետաքրքրություն չէր ցուցաբերել ֆուտբոլի նկատմամբ, և ֆուտբոլի Հայաստանի հավաքականը ստիպեց մեկ անգամ ևս հաշվի նստել այդ գեղեցիկ սպորտի, նրա արդյունքների հետ: Կարծում եմ, որ մեզնից շատ-շատերը հաճույքի, հպարտության բազմաթիվ պահեր ապրեցին, և նույնիսկ նրանք, ովքեր մինչև վերջերս ֆուտբոլով չէին հետաքրքրվում, հիմա արտասանում են Հենրիկ Մխիթարյանի և Յուրա Մովսիսյանի անունները: Կարծում եմ, սա մեծ հաջողություն է: 2011 թվականին շախմատի հավաքականը մեկ անգամ ևս ապացուցեց, որ Հայաստանը շախմատային գերտերություն է: Այստեղ կասկած չկա, և մեր փայլուն շախմատիստ Լևոն Արոնյանի գլխավորությամբ մեր հավաքականն ամբողջապես համալրեց իր հավաքածուն: Մենք բոլոր տիտղոսներն ունեինք, չունեինք միայն աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Ահա արդեն դա էլ ունենք: Կարծում եմ, որ սա շատ մեծ ձեռքբերում է: Ձեռքբերումներ են նաև նշված 135 մեդալները»,-ասել է նախագահ Սարգսյանը:

Նախագահը նաև հույս է հայտնել, որ 2012 թվականին՝ ամառային օլիմպիադայի անցկացման տարում, մեր մարզիկները երկար ընդմիջումից հետո Հայաստան կբերեն օլիմպիական ոսկե մեդալ, որի համար, Հանրապետության ղեկավարի խոսքով, նրանք ունեն շատ մեծ հնարավորություններ, պարզապես պետք է հավատան սեփական ուժերին և մինչև վերջ նվիրվեն այդ անչափ կարևոր գործին:

Սերժ Սարգսյանը վստահեցրել է, որ բոլորը՝ այդ թվում օլիմպիական կոմիտեն, պատրաստ են այդ նպատակով ստեղծելու անհրաժեշտ բարենպաստ պայմանները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում