Sunday, 28 04 2024
Նոր փուլ ենք մտնում՝ անորոշություններով լի, բայց դեպի խաղաղ գոյակցություն տանող ճանապարհ
Սահմանազատումը չոր գիծ քաշել չի, լուրջ քննարկում չկա. սխալ որոշումների առջև կկանգնենք
Շատ բարդ պրոցես է սպասվում․ ՄՔԴ-ն ծանրաբեռնված է աշխատում
Բաքվի «երկկողմ» հնարքը
Հայոց ցեղասպանության լիարժեք ճանաչման համար միջազգային պայքարը կշարունակվի մինչև դրա վերջնական հատուցումը․ Պրոկոպիոս Պավլոպուլոս
Սյունիքի մարզում իրանական ավտոբուսի վթարի զոհերի թիվն ավելանում է. նոր մանրամասներ ՆԳՆ-ից
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար
23:15
Մեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային
Վրաստանը եվրոպական ճանապարհից շեղվելու նպատակ չունի. Իրակլի Ղարիբաշվիլի
Մենք կանգնած ենք «հայրենիք» և «պետություն» հասկացությունների նույնականացման անհրաժեշտության առաջ
Քաղաքացու օրվա առթիվ վարչապետը հանդես է եկել բանախոսությամբ
Նիկոլ Փաշինյանն այցելել է Բերդկունք ամրոց
Վարչապետը Գավառում ծանոթացել է կրթամշակութային հաստատությունների սաների աշխատանքներին
Իսկ եթե Ռուսաստանն է Հարավային Կովկասում «միջազգային իմպերիալիզմի դեմ երկրորդ ճակատ ստեղծու՞մ»
Այս ամենը ունի զուգահեռներ Կարսը հանձնող բոլշեվիկյան տականքի հետ
Եկեղեցին իրավունք չունի սահմանազատման պրոցեսին միջամտել․ քաղաքացիական պատերազմ են հրահրում
Գլենդելում էլ են հայեր ապրում, իմ հայրենի՞քն է. Նիկոլ Փաշինյան
3 զոհ, 6 տուժած․ Սյունիքում ավտոբուսը գլորվել է ձորը
Սահմանազատումը բախվում է անվտանգային խնդիրների. անկայունություն կարող է բերել, ոչ թե՝ խաղաղություն
Էրդողանը «ոտքը կախ է գցում». մաքոքի արագացող պտույտները
Գավառի կենտրոնական հրապարակում ծանոթացել է կրթամշակութային հաստատությունների սաների ձեռքի աշխատանքներին
20:30
Կուբայում մահացած կանադացու մարմինը սխալմամբ ուղարկել են Ռուսաստան
Քաղաքացու օրվա կապակցությամբ ՀՀ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար
19:45
Մեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային
14,000 ծառ՝ Հայաստանի երեք մարզում իրականացված համապետական ծառատունկի ընթացքում
Վրաստանը եվրոպական ճանապարհից շեղվելու նպատակ չունի. Իրակլի Ղարիբաշվիլի
ՀՀ ԱԳՆ-ը շնորհավորել է Հարավաֆրիկյան Հանրապետությանն՝ Ազատության օրվա կապակցությամբ
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիդեռլանդների թագավորին

Սխտորից այն կողմ

Հայաստանը երեկ իրար էր անցել, այսպես ասած, ադրբեջանական սխտորի պատմությունից, որ վաճառվում էր Երևանի խանութներում: Այդպես էլ, իհարկե, կարծես թե հստակ չեղավ, թե դա ինչ սխտոր էր, դրա ինչն էր ադրբեջանական, կամ ինչու էր ադրբեջանական, և այլն: Բայց աղմուկը, ինչպես լինում է միշտ նման դեպքերում, բավական մեծ էր: Եվ հատկանշականն այն է, որ այդ աղմուկը մեծ էր այն օրը, երբ Հայաստանում նշվում էր ազգային անվտանգության ծառայության աշխատողի օրը:

Երբ Երևանում, այսպես կոչված, ադրբեջանական սխտորի հետ կապված աղմուկն էր տարածվում, նույն այդ ժամանակամիջոցում նույն Երևանում ԱԱԾ ղեկավարությունը և Հայաստանի իշխանության այլ առաջին դեմքեր ճառեր էին ասում ԱԱԾ աշխատանքի բարձր մակարդակի և թուրք-ադրբեջանական լրտեսների դեմ արդյունավետ պայքարի մասին: Այս երկու զուգահեռ զարգացող սյուժեները բավական հետաքրքրական էին, ու նաև բավական խորհրդանշական: Խորհրդանշական այն իմաստով, որ այսպես կոչված` ադրբեջանական սխտորի պատմությունը ծավալվում էր առանց պաշտոնական որևէ մեկնաբանության, մինչդեռ տրամաբանությունը հուշում է, որ կամ պետք է այդ սխտորը Հայաստանում չհայտնվեր, եթե այն ադրբեջանական էր, կամ էլ պետք է աղմուկը չլիներ, եթե սխտորը ադրբեջանական չէր:

Երկու դեպքում էլ պետք է գործ աներ հենց ԱԱԾ-ն, որը կամ պետք է թույլ չտար, որ ինչ-որ մարդիկ ինչ-որ ադրբեջանական ծագման սխտոր ներմուծեն ու վաճառեն Հայաստանում, կամ էլ պետք է առաջին իսկ տեղեկատվությունից հետո հստակ և սպառիչ պատասխան տար սխտորի պատմության կապակցությամբ` պարզեցնելով իրավիճակն ու կանխելով հասարակության մեջ ասեկոսեների և տեղեկատվական աղմուկի հետագա տարածումը: Չեղավ թե՛ մեկը, թե՛ մյուսը, ու երևի թե հայաստանյան հասարակությունը մինչև այժմ էլ չունի իրավիճակի մասին սպառիչ պատասխան, հստակ բացատրություն և բավարարվածություն այդ ամենից:

Սխտորն, իհարկե, ողբերգություն չէ: Բայց մտահոգիչ է իրավիճակն ու երևույթը ինքնին, որովհետև այսօր սխտոր է, վաղը կարող է մի ուրիշ բան լինել, մինչդեռ անվտանգության կայացած համակարգը պահանջում է համարժեք և արագ արձագանք թե՛ սխտորին, թե՛ որևէ ուրիշ բանի, որովհետև ինչպես սխտորին են արձագանքում, այնպես էլ կարձագանքեն լուրջ իրավիճակների դեպքում: Ավելին, իրականում այդ, այսպես ասած, անլուրջ իրավիճակների հանդեպ արձագանքներն են բնորոշում իրապես կայացած համակարգերը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում