Thursday, 23 07 2026
Եղբայրները գրտնակով հարվածելով սպանել են մորը, ապա՝ դիակը թաքցրել
18:10
Եվրահանձնաժողովը 890 մլն եվրոյով տուգանել է Google-ին մրցակցային կանոնները խախտելու համար
ԱՄՆ-ը «կարտոնի՞», որ Ադրբեջանը Կասպից ծովում ռուս-իրանական գերակայությանը հակակշիռ ստեղծի
17:50
Մենք հարվածում ենք Պուտինին ամենացավոտ կետում. Կալասն անդրադարձել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթին
Մարդուն առևանգելուն հանցակցելու մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է
17:30
Ռուբիոն Իրանին մեղադրել է ահաբեկչությանն օժանդակելու մեջ
Առինջում վտանգավոր գոտում գտնվող ինքնակամ կառույցները կնքվել են
Իսրայելի զորքերը գրոհել են Նաբատիայում «Հեզբոլլահ»-ի հենակետերի վրա
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
16:50
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը կոչ է արել անհապաղ ազատ արձակել Բաքվում ապօրինի պահվող հայերին
Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ հատուկ բանակային կորպուսի ենթակա զորամաս
16:30
ԱՄՆ-ն պատրաստ է նպաստել ռուս-ուկրաինական պատերազմի ավարտին. Մարկո Ռուբիո
Կապանը՝ 2026 թ. ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք. միջոցառումները կանցկացվեն հուլիսի 23-25-ը
16:10
Իրանը հայտնել է Հորդանանում ամերիկյան օբյեկտների վրա նոր հարձակումների մասին
Մոտ 2 կգ թմրամիջոց է հայտնաբերվել․ բացահայտվել է կազմակերպված հանցավոր խումբ
15:50
ԱՄՆ-ն և Սաուդյան Արաբիան համաձայնագիր են ստորագրել խաղաղ ատոմի ոլորտում համագործակցության մասին
ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք
15:30
Պատժամիջոցները շարունակում են թուլացնել ՌԴ-ին. Լայեն
Զինծառայողին ինքնասպանության հասցնելու համար 2 անձ է կալանավորվել
15:10
Բրիտանիան Իրանից հետ է կանչում դեսպանատան աշխատակիցներին
Ռուս-ամերիկյան «մեծ գործարք է քննարկվում»
14:50
ԵՄ դեսպանները համաձայնության են եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթի շուրջ
Դադարեցվել է Սևանա լճի 3000 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետգրանցումը
14:30
Ռուբիոն մանրամասներ է հայտնել Լավրովի հետ հանդիպումից
Բեռնատարների սահմանային հերթերի նոր կարգը կխթանի արտահանումը
14:10
Հորդանանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերը
Անշարժ գույք՝ առանց նոտար այցելելու․ ինչպես կատարել գործարքը հեռավար
13:50
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 5 398-ի
Գյումրիի ՏՏ կենտրոն հիմնադրամին հողամաս կվաճառվի՝ 5 սկսնակ ընկերություն ստեղծելու նպատակով
13:30
ԱՄՆ-ն միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիր է ստորագրել Սաուդյան Արաբիայի հետ

Մամոգրաֆիան կյանքեր կարող է փրկել, բայց այն նաև վնաս է պատճառում

Երկար ժամանակ ասվում էր, որ կրծքի քաղցկեղի մամոգրաֆիայի եղանակով ստուգումը չափազանց կարևոր է, քանի որ այն կարող է կյանքեր փրկել` նախապես պարզելով, որ հիվանդությունը առկա է օրգանիզմում: Արևմտյան շատ երկրներում կանայք անգամ նամակներ են ստանում, որոնցով ազգային առողջապահական կենտրոնները նրանց առաջարկում են գնալ և ստուգվել, քանի որ ստուգումը իրենից ոչ մի վտանգ չի ներկայացնում:

Անցած շաբաթ, սակայն, բրիտանական British Medical Journal ամսագրում հրապարակվել է մի հոդված, որն ապացուցված է համարում այն, որ վերոնշյալ ամբողջ ասվածը սուտ է, և որ մամոգրաֆիան ավելի շատ վնասում է, քան օգնում:

Ըստ The Telegraph-ի՝ նոր հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ այն փաստը, թե մամոգրաֆիան կարող է կյանքեր փրկել, չափազանցված է և հաշվի չի առնվում այն վտանգը, որը կա նրանում: Հիմնական վտանգը սխալ ախտորոշումն է, որի պատճառով հաճախ կատարվում է վիրահատություն և բուժում, որոնց կարիքը չի զգացվում: Այս ամենը կատարվում է ավելի հաճախ, քան ենթադրելի է:

Մամոգրաֆիայի մեթոդը ներմուծվելով 25 տարի առաջ՝ ընդհանրապես հաշվի չի առել սխալ ախտորոշման հնարավորությունը, սակայն թվերը ապշեցուցիչ են: 2009 թվականի մեկ տասնամյակ տևած հետազոտության արդյունքում քաղցկեղի դեմ ստուգվելու հրավիրված ամեն 2000 կնոջից միայն մեկի կյանքը կփրկվի, իսկ տասը առողջ կանայք կրծքի քաղցկեղ ունենալու սխալ ախտորոշում կստանան: Այս կանայք կբուժվեն մի հիվանդության դեմ, որը չունեն, և դա կվնասի նրանց առողջությանը:

Հետազոտության հեղինակների կարծիքով՝ եթե անգամ ինչ-որ ծրագիր կարող է մի քանի կյանք փրկել, պետք է նաև հաշվի առնվեն այն վնասները, որ կան այդ ծրագրում: Նույն կերպ շատ այլ ծրագրեր կան, որոնք որոշ դեպքերում առավել արդյունավետ կարող են պայքարել քաղցկեղի դեմ, բայց դրանք չեն կիրառվում առկա վտանգի պատճառով:

Ինչպես նշվում է հոդվածում, ազգային առողջապահական կենտրոնները չպետք է մտածեն միայն փողի մասին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում