Բարձրաստիճան ԱՄՆ պաշտոնյան այսօր ասել է, որ Իրանի միջուկային ծրագրի հետ կապված՝ իրավիճակը չափազանց անհանգստացնող է, և շտապ դիվանագիտական լուծման կարք կա:
Ըստ Reuters-ի՝ ԱՄՆ-ը և Իսրայելը չեն բացառել, որ Իրանի միջուկային սարքավորումները ռազմական գործողությունների հավանականություն ունեն, եթե չհաջողվի հարցը դիվանագիտորեն լուծել:
Իրանը հերքում է, որ միջուկային զենքի ծրագիր ունի և ասել է, որ պատրաստ է պատասխանել ԱՄՆ-ի կամ Իսրայելի կողմից ցանկացած հարձակման:
«Իրանը խախտում է միջազգային պարտավորություններն ու օրենքները. այն դառնում է պարիա (մերժված) պետություն»,– ասել է զենքերի չտարածման և սպառազինությունների վերահսկողության գծով ԱՄՆ վարչության գլխավոր խորհրդական Ռոբերտ Էինհորնը՝ Հարավային Կորեայի մայրաքաղաքում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ:
Իրանի միջուկային ձգտումները, նրա պաշտոնական հայտարարությունն այն մասին, որ կիրակի օրը ոչնչացրել է ամերիկյան անօդաչու հետազոտական սարքը, ինչպես նաև անցած շաբաթ Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան վրա հարձակումը տարածաշրջանում ավելի են մեծացնում լարվածությունը:
Էինհորնն ասել է, որ խստացված պատժամիջոցները կստիպեն Իրանին լրջորեն բանակացել:







































