Կրակովում գտնվող գերեզմանոցներում որոնման ծրագրի միջոցով կարելի է գտնել ցանկացած գերեզմանի տեղը: Այս մասին հաղորդում է KAI գործակալությունը:
Ավելի քան երկու միլիոն լեհ արդեն օգտվել են այս ծրագրից, որպեսզի գտնեն, թե որտեղ են թաղված իրենց հարազատները:
Գերեզմանը գտնելու համար բավարար է նշել հանգուցյալի անուն–ազգանունը և մահվան օրը, գոնե՝ մոտավորապես: Ծրագիրը տալիս է գերեզմանոցի անունը, ինչպես նաև՝ շարքը և տեղը: Այնուհետև ցույց է տալիս, թե ինչպես կարելի է հասնել այդ գերեզմանոցը:
Այս ծրագրի հեղինակները հայտարարել են, որ այն ձեռք բերելու ցանկություն են հայտնել Լեհաստանի բազմաթիվ խոշոր քաղաքներ:










































