Thursday, 23 07 2026
13:50
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 5 398-ի
Գյումրիի ՏՏ կենտրոն հիմնադրամին հողամաս կվաճառվի՝ 5 սկսնակ ընկերություն ստեղծելու նպատակով
13:30
ԱՄՆ-ն միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիր է ստորագրել Սաուդյան Արաբիայի հետ
Բնակարանաշինության նպատակով Արարատում 2 գույք կդառնա համայնքային սեփականություն
13:10
Բրիտանիան Իրանից տարհանել է այդ երկրում մնացած իր բոլոր դիվանագիտական ծառայողներին
ՄԻՊ ներկայացուցիչները առանձնազրույց են ունեցել Արեգնազ Մանուկյանի հետ
12:50
Քուվեյթը հայտնել է իրանական ԱԹՍ-ների նոր հարձակումների մասին
Դադարեցվել է Սևանա լճի 1215 քմ մակերեսով տարածքի կառուցապատման իրավունքի պետգրանցումը
12:30
Իսպանիայում և Ֆրանսիայում շարունակվում է պայքարն անտառային հրդեհների դեմ
Քաջարան-Ագարակ հատվածի թունելում ընթացքի մեջ են ջրամեկուսացման աշխատանքները
12:10
Յամալի լուսանկարը բարձրացրել է գերմանական ներքնազգեստի վաճառքի ծավալները
Բեռլինում Ալիևը «միջին տերության» առաջնորդի կարգավիճակ չի ստացել
11:50
Գերմանիայում հավանություն են տվել «Ռոսատոմի» հետ համատեղ նախագծին
Together Alone ֆիլմը «Ոսկե ծիրան»-ի միջազգային ժյուրիի հատուկ հիշատակման մրցանակի է արժանացել
11:30
ԿՀՎ օբյեկտներին Իրանի հասցրած հարվածներում արդյոք ՌԴ-ն դեր ունի. Reuters
Հայաստանի հարավում իրականացվել է բեզոարյան այծերի հաշվառման գործընթաց
ՌԴ ԱԳՆ-ն մանրամասներ է հայտնել Լավրովի և Ռուբիոյի բանակցություններից
11:00
Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան
10:50
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հաստատել է ԱՄՆ զինուժին 1.15 տրիլիոն դոլար հատկացնելու օրինագիծը
Զինծառայողի մահվան դեպքով ձերբակալվել են կրտսեր սերժանտն ու շարքային զինծառայողը
10:30
Պայթյուն Իրան-Իրաք սահմանային անցակետում. կան զոհեր և վիրավորներ
Հրդեհ է բռնկվել Արմավիր քաղաքի չշահագործվող կահույքի արտադրամասում
10:10
Ուկրաինայի նախագահը պատերազմն ավարտելու դիվանագիտական ջանքերն է քննարկել ԱՄՆ հատուկ բանագնացների հետ
Ռուսական ուժերի ինստիտուցիոնալ չեզոքացման օրակարգը բացարձակ առաջնահերթություն է
09:50
Մենք կհաղթահարենք այս ամենը. ավելի քան 88 հազար վաճառող առաջիկա ժամերին կստանա առաջին վճարումները. Wildberries-ի հիմնադիր Տատյանա Կիմ
Տիգրան Ավինյանը ծանոթացել է վերաբացված հ. 77 մանկապարտեզի պայմաններին
Բայրամովի՝ Ռուսաստան այցից հետո լուրջ կասկածներ կան. վտանգ կա հետագայի համար
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Եմենի հութիները հայտնել են սաուդյան նավթատար երկու տանկերի վրա հարձակման մասին
Հրվ Կովկասում տարածաշրջանային քաղաքական ինքնությունը սկսել է ձևավորվել. ԵՄ֊ն խթանում է պրոցեսը

«Արմենտելեմեդ. ճանապարհ դեպի ապագա». բացվեց տելեբժշկությանն ու էլեկտրոնային առողջապահությանը նվիրված առաջին հայկական միջազգային կոնգրեսը

Այսօր Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանում տեղի ունեցավ Տելեբժշկությանն ու էլեկտրոնային առողջապահությանը նվիրված առաջին հայկական միջազգային «Արմենտելեմեդ. ճանապարհ դեպի ապագա» կոնգրեսի հանդիսավոր բացման արարողությունը: Կոնգրեսը կազմակերպել է Տելեբժշկության հայկական ասոցիացիան` Հայ-ռուսական համալսարանի և ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության հետ համատեղ, որի նպատակն է ուսումնասիրել և քննարկել տելեառողջապահության և հարակից առողջապահական ոլորտի խնդիրներն ու ձեռքբերումները:

Բացման խոսքով հանդես եկան ՀՀ առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը, ՀՀ Ազգային ժողովի Առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը, Տելեբժշկության հայկական ասոցիացիայի նախագահ Գեորգի Չալպիկյանը և Հայ-ռուսական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը: ՀՀ առողջապահության փոխնախարարն իր խոսքով ողջունեց կոնգրեսի բոլոր զեկուցողներին և մասնակիցներին, նշելով, որ սա է ճանապարհը դեպի ապագան և ճանապարհը դեպի առողջապահական ոլորտի զարգացումը:

Ըստ նրա, եթե նայելու լինենք վերջին տարիներին, ապա առողջապահական համակարգը վերջին մի քանի տասնամյակների ընթացքում նշանակալի դրամատիկ զարգացում է ապրել: «Տեխնոլոգիաների ներդրմամբ, մարդկանց և առողջապահական խնդիրների լուծմամբ այսօր այստեղ ենք: Այս տեխնոլոգիաները զարգանում են, և այն համակարգը, որն ունենք այսօր և ունենալու ենք 15 տարի հետո, պիտի տարբերվի»,- ասաց Ս. Խաչատրյանը` հավելելով,որ շատ հետքրքիր պատասխաններ կհնչեն:

Տեղեկացնենք, որ կոնգրեսը կտևի 2 օր, որի ընթացքում կլինեն պլենար և գիտական նիստեր, փորձագիտական քննարկումներ և կլոր սեղաններ, կլինեն հիմնարար դասախոսություններ` տելեառողջապահության համաշխարհային ճանաչում ունեցող 15 փորձագետների կողմից: Նախատեսվում են նաև կրթական ուղվածության միջոցառումներ և միջազգային ձեռնարկությունների ցուցահանդես:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում