Monday, 27 07 2026
23:50
Մեծ Բրիտանիան Ուկրաինային կփոխանցի անօդաչու թռչող սարքերը պաշտպանելու տեխնոլոգիաներ
ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի
Հայտնաբերվել է 481 ոչ սթափ վարորդ
23:10
ԱՄՆ-ն պատրաստ է դերակատարում ունենալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում
23:00
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները
22:56
Թրամփը մեկնաբանել է Նեթանյահուի առարկությունները Թուրքիային F-35 ինքնաթիռներ տրամադրելու առթիվ
22:50
Հրաձգություն Սիեթլի փառատոնում. կա երեք զոհ և հինգ վիրավոր
Կներկայացվի «BRASS & BEATS» աննախադեպ համերգային նախագիծը
22:30
Դանակով հարձակում Փարիզում․ երեք մարդ վիրավորվել է, կասկածյալը ձերբակալվել է
Մորեխների դեմ ավիացիոն սրսկումներ՝ Վերին Դվինում և հարակից բնակավայրերում
22:10
«Ռեալը» մտադիր է 135 միլիոն եվրոյով ձեռք բերել «Լայպցիգի» վինգերին
22:00
Որակյալ սնունդը՝ առողջ կյանքի հիմք․ 50 առաջատար բժիշկներ Երեմյան գործանում էին
Կանխվել է Բելառուսից ՌԴ հայկական ծագման ծաղիկների ներմուծումը․ Ռոսսելխոզնադզոր
Ընդգծվել է Հայաստանում հանրաքվե անցկացնելու անհրաժեշտությունը․ Կրեմլ
Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
21:53
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները
21:50
Ռումինիան Ռուսաստանի դեսպանատան աշխատակցին հայտարարել է պերսոնա նոն գրատա
21:50
«Նոուլ» թայֆունի զոհերի թիվը Չինաստանում հասել է 10-ի
Նոր սկանդալ Ադրբեջանի և Իրանի միջև
Պատերազմները Ուկրաինայում և Իրանում դառնում են փոխկապակցված` ազդելով մեր անվտանգության միջավայրի վրա
Պուտինը համոզված է, որ Արևմուտքին չի հաջողվի իր գործողություններով պառակտել ռուս հասարակությունը
Երևանի և Թեհրանի գազային բանակցությունների շուրջ միջազգային կոնսենսուս կա
Ներկայիս պատմական փուլը ճակատագրական է Ռուսաստանի համար․ Պուտին
Ռուս-ադրբեջանական «նախկին գաղութատիրոջ և գաղութացվածի» վեճից Հայաստանը ոչ մի շահ չունի
20:50
Զելենսկին ժամանել է Մեծ Բրիտանիա՝ որպես նոր վարչապետ Բըրնհեմի առաջին օտարերկրյա հյուրը
Ջրային կոմիտեի պատվիրակությունը Ճապոնիայում ծանոթացել է ջրային ռեսուրսների և համակարգերի կառավարման առաջատար փորձին
ՌԴ-ում ուկրաինական հարվածներից 86 խաղաղ բնակիչ է զոհվել հուլիսի 15-24-ը. Զախարովա
Եղվարդում գործող ապօրինի հրաձգարանում մի ամբող զինանոց է հայտնաբերվել
20:10
Սաուդյան Արաբիայի ՀՕՊ-ը խոցել է Իրաքից արձակված իրանական ԱԹՍ-ները
Երևանում Սեբաստիայի փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի

Հայաստանի համար Բաքվի և Թբիլիսիի Եվրամիության հետ «անհաշտ մտերմությունը» մարտահրավերային է

Եվրամիության անդամ երկրների արտգործնախարարները Բրյուսելում Ուկրաինայի և Մերձավոր Արևելքի իրավիճակին զուգահեռ քննարկում են նաև Սևծովյան տարածաշրջանին ԵՄ ռազմավարական մոտեցման հարցը։ Այդ մասին լրագրողներին ասել է ԵՄ անվտանգության և արտաքին հարաբերությունների գլխավոր հանձնակատար Կայա Կալասը։

Սևծովյան տարածաշրջանի վերաբերյալ ռազմավարությունը, որ մշակվել է դեռևս անցյալ տարի, այժմ արդեն իրացման փուլում է, ասել է Կալասը և հավելել, որ Բրյուսելը «Վրաստանի հետ հարաբերություններում որոշակի բարդություններ ունի»։ Նրա խոսքերով՝ Եվրամիությունը Վրաստանի կառավարության հետ «փաստացի շփումներ չունի», քանի որ Բրյուսելը «ցանկանում է չի ցանկանում աջակցել» Վրաստանի կառավարությունը, այլ «ցանկանում է աջակցել վրաց ժողովրդին»։

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Կալասի այդ հայտարարությանը արձագանքել է չափազանց կոշտ։ Նա «աբսուրդ» է անվանել ԵՄ դիրքորոշումը, երբ Սևծովյան տարածաշրջանի յոթ երկրների հրավիրել է Բրյուսել, որպեսզի քննարկի Կենտրոնական Ասիայից դեպի Եվրոպա հաղորդակցության հարցը, բայց «Վրաստանին չի հրավիրել»։ Կոբախիձեն ևս մեկ անգամ պնդել է, որ Սևծովյան տարածաշրջանի երկրներին «միավորում է Վրաստանը»։

Վրաստանի վարչապետը ավելի հեռուն է գնացել․ «Մենք հաճախ ասում ենք, որ Ռուսաստանը Վրաստանի ինքնիշխանությունը նրա տարածքի քսան տոկոսի հանդեպ չի ճանաչում։ Կայա Կալասը Վրաստանի տարածքի հարյուր տոկոսի նկատմամբ նրա ինքիշխանությունը չի ճանաչում, որովհետև չի ճանաչում վրաց ժողովրդի կամարտահայտությունը»։ Կոբախիձեն նաև սուր քննադատության է ենթարկել ԵԽԽՎ-ին։

Պատահական զուգադիպությո՞ւն է, թե՞ «օրինաչափություն», բայց նույն օրը եվրոպական կառույցներին և հատկապես Եվրոպայի Խորհրդին կոշտ քննադատության է ենթարկել նաև Ադրբեջանի նախագահ Ալիևը։ Նրա գնահատմամբ՝ «երկրում ոչ ոք չի իմանա, եթե Ադրբեջանը հայտարարի Եվրոպայի խորհրդից դուրս գալու մասին»։

Կենտրոնական Ասիայից դեպի Եվրոպա հաղորդուղիների զարգացման ծրագրում Եվրամիությունը մտադիր է ավելի քան երկու միլիարդ եվրո ներդնել։ Պաշտոնական Բաքուն և Թբիլիսին ձգտում են գործնական խնդիրները չկապել մարդու իրավունքների և ազատությունների հետ և Բրյուսելին հորդորում են իրենց «ներքին գործերին չմիջամտել»։ Ակնառու է դառնում, որ Վրաստանը և Ադրբեջանը փորձում են այդ հարցում ստանալ Վաշինգտոնի աջակցությունը։ Խնդիրը «նուրբ» է այնքանով, որ Ալիևը և Կոբախիձեն, կարծես, Թրամփի հետ «համաձայնությունը» պայմանավորում են Թուրքիայի միջնորդությամբ։

Պետք է հիշեցնել, որ վերջերս Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները Ստամբուլում համագործակցության մասին հռչակագիր են ստորագրել։ Այդ հանդիպումից հետո, ճիշտ է, Վրաստանը և Թուրքիան Հայաստանի համար Ախալքալակ-Կարս երկաթգիծը բացել են, բայց Եվրամիության հետ Թբիլիսիի և Բաքվի «անհաշտ մտերմությունը» Հայաստանի համար մարտահրավերային է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում