Wednesday, 15 07 2026
Հայաստանում «Բոինգ» կամ «Էյրբաս» ինքնաթիռ գրանցելու համար ԵԱՏՄ-ին ինչո՞ւ պետք է մաքսատուրք վճարենք
Ռուսաստանը Կիև-Բաքու համագործակցությունը հանդուրժում է, ի՞նչ «ռեսուրս ունի» Ադրբեջանը
Կոշ-Վերին Սասունիկ-Լեռնարոտ տեղական նշանակության ավտոճանապարհի 9.5 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգումն ավարտական փուլում է
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի խորհրդարանի փոխնախագահը քննարկել են համագործակցությանը վերաբերող հարցեր
ԲՏԱՆ-ը և Startup Armenia գիտակրթական հիմնադրամը կիրականացնեն «Սիսայդ Ստարտափ Սամմիթ Արմենիա 2026» միջոցառումը
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում անցկացվել են Կոտայքի և Վայոց ձորի դպրոցական գրադարանավարների վերապատրաստման դասընթացներ
Հիմնանորոգվում է Հագվի բնակավայրով անցնող մոտ 2.7 կմ ճանապարհահատվածը
ՀՀ ժողովրդագրական իրավիճակի վերաբերյալ արդյունավետ քննարկում ունեցանք. ԱՍՀ նախարար
Հայաստանի ԿԳՄՍ փոխնախարարն ընդունել է Էստոնիայի դեսպանին
ՇՄ նախարարությունը մեկնարկել է պլաստիկ արտադրանքի օրենսդրական սահմանափակումների վերաբերյալ իրազեկման հանդիպումների շարքը
Հաստատվել է հանրակրթական դպրոցների ղեկավարման հավաստագրի համար հավակնորդների քննության ժամանակացույցը. ԿԳՄՍՆ
Ֆրանսիան մշտապես եղել է Հայաստանի վստահելի բարեկամը․ Մհեր Գրիգորյան
Մեկ օրում գրանցվել է 21 ավտովթար․ 2 մարդ զոհվել է
Վահագն Խաչատուրյանը մի շարք օրենքներ է ստորագրել
Դավթաշենում հայտնաբերվել է 16-ամյա աղջնակի դի
3 միլիոն դրամ տուգանք՝ օդի աղտոտման համար
22:00
Անօդաչու թռչող սարքեր, ռոբոտներ և կյանքեր փրկելու մրցավազք
Քննարկվել են ՀՀ-ում ԵՄ առաքելության գործունեությանը վերաբերող հարցեր
Անկախ Միշուստինի հետ հանդիպումից՝ Հայաստանը պետք է նվազեցնի կախվածությունը ՌԴ֊ից
ԿԸՀ խոսնակն ազատման դիմում է գրել
Զախարովան, Կիրիենկոն մտան ՀՀ ԱԺ. մարդկանց տեռորի է ենթարկել
21:09
Թրամփը հայտարարել է Իրանի հետ կապված նավերի շրջափակման մասին
«ՆԱՏՕ-ն Թուրքիայի համար ծուղակ է լարել»
Վարչական դատարանը մերժել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության ներկայացված հայցադիմումը․ ՏԿԵՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Քոչարյան փողոցում
20:30
Վուչիչը կմեկնի Կիև
Մեսրոպ Մեսրոպյանը և ԱՄՀ ներկայացուցիչներն անդրադարձել են էլեկտրաէներգետիկական շուկայի գործող մոդելին
Ռուսաստանը հույս ունի, որ Անկարան Կիևին կուղարկի ոչ հաճելի ազդանշան. Լավրով
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի զբոսաշրջության, մշակույթի և սպորտի փոխնախարարը քննարկել են համագործակցության զարգացման հնարավորությունները
19:50
Եվրոպական ավիաընկերություններին նախազգուշացրել են զերծ մնալ թռիչքներից Պարսից ծոցի երկրների օդային տարածքով

Զելենսկին բացահայտել է, որ Ալիևը իր ռազմական դաշնակիցն է

Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում կազմակերպվել է Ռազմական արդյունաբերության խորհրդաժողով, որին մասնակցել է նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Նա խոսել է ուկրաինական ԱԹՍ-երի և հրթիռների միջոցով Ռուսաստանին «ռազմավարական թիկունքից զրկելու» մասին։ Զելենսկին պաշտոնապես հրապարակայնացրել է, որ հուլիսի 6-ին ուկրաինական ուժերը Օմսկում նավթավերամշակման գործարան են խոցել։

Ուկրաինայի նախագահը երախտագիտություն է հայտնել այն երկրների առաջնորդներին, որ «Ուկրաինայի հետ պաշտպանական բնագավառում համագործակցում» են։ Նա նշել է Եվրամիությանը, Թուրքիային, ՆԱՏՕ-ի անդամներին, ինչպես նաև «Ադրբեջանին և Պարսից ծոցի երկրներին», որ ուկրաինական կողմի «ուժեղ գործընկերներն» են։ Զելենսկին հույս է հայտնել, որ այդ համագործակցությունը «սպառնալիքներից հուսալի պաշտպանություն կապահովի»։

Ուկրաինայի հետ Ադրբեջանի ռազմա-տեխնիկական համագործակցության մասին տեղեկություններ շրջանառվել են բազմիցս։ Ավելի առարկայական քննարկումներ մամուլում ծավալվել են անցած ապրիլին Զելենսկու Ադրբեջան այցից հետո։ Բայց մի բան է «ենթադրությունը» կամ «վստահելի աղբյուրից ունեցած տեղեկությունը», բոլորովին այլ, երբ այդ մասին միջազգային հեղինակավոր հարթակից հայտարարում է կողմերից մեկի առաջնորդը։

Կասկածից դուրս է, որ Զելենսկու հայտարարությունը համաձայնեցված է ինչպես Թուրքիայի, այնպես էլ Ադրբեջանի նախագահի հետ։ Հակառակ դեպքում Բաքվի իշխանական լրատվամիջոցները այն բառացի չէին մեջբերի։ Ստացվում է, որ Թուրքիան Ուկրաինայի նախագահին հարթակ է տրամադրել, որպեսզի վերջինս միջազգայնորեն հանրայնացնի, որ Ադրբեջանը ռուս-ուկրաինական պատերազմում Ուկրաինային աջակցող կողմ է։

Բոլորի հիշողության մեջ թարմ է Եվրոպական համայնքի երևանյան գագաթաժողովին Զելենսկու մասնակցության շուրջ Ռուսաստանի ԱԳՆ-ի արձագանքը։ Մոսկվան Երեւանին մեղադրել է Զելենսկուն «Ռուսաստանի դեմ սպառնալիքների հարթակ տրամադրելու» մեջ։ Զելենսկին Անկարայում բացահայտել է, որ Ռուսաստանի ռազմավարական դաշնակից Ադրբեջանը ռազմական արդյունաբերության ոլորտում Ուկրաինայի դաշնակիցն է։

Այդ առթիվ, երևում է, Մոսկվան ասելիք չունի։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում