Tuesday, 28 07 2026
Արագիլն ընկել էր չշահագործվող կաթսայատան ծխատարի մեջ
Քննարկվել են կանանց նկատմամբ բռնության, ընտանեկան բռնության կանխարգելման ու դրանց դեմ արդյունավետ պայքարի ուղիները
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
Ոստիկանները ձերբակալել են ապօրինի զենք պահող տղամարդուն
Գազամատակարարման վթարային դադարեցում Գյումրի քաղաքում
00:10
ԵՄ-ն զգուշացրել է, որ անտառային հրդեհները ծանրաբեռնում են արձագանքման համակարգերը
«Քրեական գործերի քննությունը տևում է մի ողջ հավերժություն» պնդումն այլևս ակտուալ չի լինելու. Գալյան
23:50
Մեծ Բրիտանիան Ուկրաինային կփոխանցի անօդաչու թռչող սարքերը պաշտպանելու տեխնոլոգիաներ
ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի
Հայտնաբերվել է 481 ոչ սթափ վարորդ
23:10
ԱՄՆ-ն պատրաստ է դերակատարում ունենալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում
23:00
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները
22:56
Թրամփը մեկնաբանել է Նեթանյահուի առարկությունները Թուրքիային F-35 ինքնաթիռներ տրամադրելու առթիվ
22:50
Հրաձգություն Սիեթլի փառատոնում. կա երեք զոհ և հինգ վիրավոր
Կներկայացվի «BRASS & BEATS» աննախադեպ համերգային նախագիծը
22:30
Դանակով հարձակում Փարիզում․ երեք մարդ վիրավորվել է, կասկածյալը ձերբակալվել է
Մորեխների դեմ ավիացիոն սրսկումներ՝ Վերին Դվինում և հարակից բնակավայրերում
22:10
«Ռեալը» մտադիր է 135 միլիոն եվրոյով ձեռք բերել «Լայպցիգի» վինգերին
22:00
Որակյալ սնունդը՝ առողջ կյանքի հիմք․ 50 առաջատար բժիշկներ Երեմյան գործանում էին
Կանխվել է Բելառուսից ՌԴ հայկական ծագման ծաղիկների ներմուծումը․ Ռոսսելխոզնադզոր
Ընդգծվել է Հայաստանում հանրաքվե անցկացնելու անհրաժեշտությունը․ Կրեմլ
Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
21:53
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները
21:50
Ռումինիան Ռուսաստանի դեսպանատան աշխատակցին հայտարարել է պերսոնա նոն գրատա
21:50
«Նոուլ» թայֆունի զոհերի թիվը Չինաստանում հասել է 10-ի
Նոր սկանդալ Ադրբեջանի և Իրանի միջև
Պատերազմները Ուկրաինայում և Իրանում դառնում են փոխկապակցված` ազդելով մեր անվտանգության միջավայրի վրա
Պուտինը համոզված է, որ Արևմուտքին չի հաջողվի իր գործողություններով պառակտել ռուս հասարակությունը
Երևանի և Թեհրանի գազային բանակցությունների շուրջ միջազգային կոնսենսուս կա
Ներկայիս պատմական փուլը ճակատագրական է Ռուսաստանի համար․ Պուտին

Քոլեջների տնօրեններին ներկայացվել է ընդունելության նոր կարգը

Հուլիսի 10-ից մեկնարկում է մասնագիտական ուսումնական հաստատությունների ընդունելությունը։ Այս տարի առաջին անգամ ընդունելության գործընթացն ամբողջությամբ կիրականացվի my.emis.am հարթակում՝ թվայնացման նոր հնարավորությունների կիրառմամբ։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Ընդունելության նոր կարգը ներկայացնելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը հանդիպել է քոլեջների տնօրենների հետ։ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնում (ԿՏԱԿ) կայացած հանդիպմանը մասնակցել են ԿՏԱԿ-ի տնօրեն Արտակ Պողոսյանը, ԿԳՄՍՆ մասնագիտական կրթության և ուսուցման վարչության պետ Գայանե Արզումանյանը, ոլորտի այլ ներկայացուցիչներ։

Արաքսիա Սվաջյանը նշել է, որ այս տարի ընդունելության գործընթացը բաղկացած է լինելու երկու փուլից։ Առաջին փուլում ծնողները պետք է գրանցվեն համակարգում, այսինքն՝ նախ նույնականացվեն՝ գրանցվելով my.emis.am հարթակում, որից հետո կկարողանան սկսել բուն ընդունելության հայտագրումը։ Նախարարի տեղակալը կարևորել է կրթության տարբեր մակարդակների տեղեկատվական բազաների փոխկապակցված աշխատանքը՝ ընդգծելով, որ այս տարի թե՛ առաջին դասարանի, թե՛ ավագ դպրոցի, թե՛ մասնագիտական ուսումնական հաստատությունների ընդունելությունն իրականացվելու է նույն համակարգի միջոցով։

«Գրանցումը երբեմն կարող է թվալ բարդ, սակայն տեխնիկապես այն բավականին պարզ է։ Նրանք, ովքեր արդեն փորձել են, առավելագույնը հինգ րոպեի ընթացքում կարողացել են ավարտել ամբողջ գործընթացը։ Ծնողները նախապես պետք է գրանցվեն my.emis.am հարթակում, որպեսզի ընդունելության մեկնարկից հետո կարողանան անմիջապես ներկայացնել իրենց երեխաների հայտերը։ Իհարկե, անհրաժեշտ ուղեցույցներն արդեն մշակված են և կհրապարակվեն»,- նշել է Արաքսիա Սվաջյանը՝ հավելելով, որ դիմորդները կարող են միաժամանակ հայտ ներկայացնել ինչպես քոլեջի, այնպես էլ ավագ դպրոցի ընդունելության համար։

Նա անդրադարձել է նաև փաստաթղթաշրջանառության պարզեցմանը․ եթե նախկինում ծնողները ստիպված էին տարբեր հաստատություններից տեղեկանքներ և այլ փաստաթղթեր հավաքել ու ներբեռնել համակարգ, ապա այժմ տարբեր պետական գերատեսչությունների տեղեկատվական համակարգերի թվայնացման և փոխգործելիության շնորհիվ այդ գործընթացը մեծապես կիրականացվի ինքնաշխատ եղանակով։

«Եթե երեխան ունի կրթության առանձնահատուկ պայմանների կարիք, համակարգն ինքնաշխատ կստուգի այդ տեղեկատվությունը համապատասխան պետական շտեմարաններում։ Եթե ընտանիքը սոցիալապես անապահով է, այդ տվյալները նույնպես ավտոմատ կստուգվեն։ Ծնողի և երեխայի կապը ևս անմիջապես կստուգվի բնակչության պետական ռեգիստրում, և համապատասխան տեղեկատվությունը կարտացոլվի համակարգում»,- նշել է Արաքսիա Սվաջյանը՝ տեղեկացնելով նաև, որ 2020 թվականից ի վեր ստացված ավարտական փաստաթղթերը համակարգում կարտացոլվեն ինքնաշխատ եղանակով։

Նախարարի տեղակալը տեղեկացրել է նաև, որ մինչև նոր ուսումնական տարվա մեկնարկը քոլեջների տնօրենների հետ կկազմակերպվեն առանձին աշխատանքային հանդիպումներ՝ մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում նախատեսվող իրավական և բովանդակային փոփոխությունները քննարկելու նպատակով։

ԿՏԱԿ-ի տնօրեն Արտակ Պողոսյանը ներկայացրել է քոլեջների ընդունելության հայտերի ներկայացման համակարգը՝ տեխնիկական մանրամասներով։ Նրա խոսքով՝ ծնողը պետք է ունենա հաշիվ Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում՝ գրանցվելով my.emis.am հարթակում։ Էլեկտրոնային ստորագրություն ունեցող ծնողները կարող են նույնականացվել «Ես եմ» ազգային հարթակի միջոցով, իսկ էլեկտրոնային ստորագրություն չունեցողները պետք է ստեղծեն հաշիվ։ Միասնական թվային հարթակում հասանելի կլինի առաջարկվող կրթական ծառայությունների, ուսումնական հաստատությունների, միջին մասնագիտական և արհեստագործական կրթական ծրագրերի, որակավորումների, ուսուցման ժամկետների, ուսուցման կազմակերպման ձևերի, աշխատանքի վրա հիմնված ուսումնառության, ընդունելության պայմանների, առկա տեղերի, ուսման վարձերի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը։

Արտակ Պողոսյանը նշել է նաև, որ Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում հաշիվ պետք է ունենան նաև ուսումնական հաստատությունների տնօրենները, քանի որ նոր ուսումնական տարվանից աշխատանքն ամբողջովին իրականացվելու է այս համակարգի գործիքակազմի միջոցով:

Ընդունելության մրցույթին մասնակցելու համար դիմորդի դիմում հայտը և փաստաթղթերն էլեկտրոնային եղանակով ընդունվում են համակարգ հուլիսի 10-ից սկսած.

ոչ ոլորտային մասնագիտություններով` մինչև օգոստոսի 10-ը՝ ժամը 18:00-ն,
ոլորտային մասնագիտություններով` մինչև հուլիսի 24-ը՝ ժամը 18:00-ն:
Քննություններն անցկացվում են հուլիսի 25-ից օգոստոսի 8-ն ընկած ժամանակահատվածում՝ ոլորտային մասնագիտությունների համար։ Ոչ ոլորտային մասնագիտությունների մրցույթն անցկացվում է՝ ըստ ավարտական փաստաթղթի միավորների։

Քոլեջ դիմելու ուղեցույցը՝ ըստ քայլերի հաջորդականության, կհրապարակվի առաջիկայում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում