Monday, 27 07 2026
Ծխախոտից հրաժարվելը ձեր առողջության համար կայացվող ամենակարևոր որոշումներից մեկն է. ԱՆ
«Օդային հրադադարի» վերաբերյալ որևէ կոնկրետ մանրամասն չկա․ Պեսկով
Ջերմաստիճանը կնվազի
16:50
ՖԻՖԱ-ի նախագահը համարում է, որ ԱԱ-ն հաջող է ընթացել
Դաշնակահար Վարդան Օվսեփյանն ու երգչուհի Տատիանա Պառռան երևանյան համերգով անմոռանալի օր կպարգևեն ջազի երկրպագուներին
Գազայի հարցով Խաղաղության խորհուրդը մտադիր է առաջիկա ամիսներին անկլավում ներդնել նոր կառավարման համակարգ
ՀՀ դեսպանն ու Կիպրոսի պաշտպանության նախարարը քննարկել են երկկողմ հարաբերությունների ամրապնդման հեռանկարները
16:10
Պուտինը պատրաստ չէ դադարեցնել պատերազմը և պատրաստվում է մոբիլիզացիայի. Զելենսկի
Մեկնարկում է ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումը
15:50
Իրանը հերքում է ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերսկսման մասին տեղեկությունները
Հարթագյուղի Սուրբ Հովհաննես մատուռի ճանապարհին 52 և 70–ամյա քաղաքացիները վնասվածքներ են ստացել
15:30
Պաղեստինի նախագահը միջազգային հանրությանը կոչ է արել միջոցներ ձեռնարկել իսրայելական հարձակումները կանխելու համար
Հայկ Կոնջորյանի եղբորը ծեծի ենթարկելու դեպքով երկրորդ անձն է ձերբակալվել
15:10
Իրանն ու Հյուսիսային Կորեան փաստացի ներգրավված են պատերազմում. Զելենսկի
Ռուսաստանի «գերակայությանը վերջ տալու» Ադրբեջանի մոտիվացիան ո՞րն է
14:50
Թրամփը հերքել է լուրերը, որ Իրանի դեմ պատերազմում կա զինամթերքի պակաս
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 1.1 տրիլիոն դրամ
14:30
Կանադայում անտառային հրդեհի մակերեսը գերազանցել է 66 000 հեկտարը
Հայկ Կոնջորյանի եղբորը ծեծի ենթարկելու դեպքով կա ձերբակալված․ նախաձեռնվել է քրեական վարույթ
14:10
Անդրեա Պիռլոն չի գլխավորի Իտալիայի հավաքականը
Առաջիկա օրերին ջերմաստիճանի բարձրացում չունենք. Սուրենյան
13:50
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 1400-ը
Ջրափրկարարները խափանված նավակը և քաղաքացուն մոտեցրել են ափ
13:30
Ֆրանսիայում և Իսպանիայում անտառային հրդեհների պատճառով ավելի քան 300 000 մարդ է տարհանվել
Վայոց ձորի մարզում պլանային ջրանջատում կլինի
13:10
Ռեկորդային օր՝ համաշխարհային ավիացիայի պատմության համար
13:00
Oskemen Open 2026 մրցաշարում 6 խաղափուլից հետո Շանթ Սարգսյանը կիսում է 6-րդ հորիզոնականը
12:50
Զելենսկին պատմել է Ֆեդորովի և Սիրսկու միջև ամիսներ տևած հակասությունների մասին
Այսուհետ քաղաքացին կարող է լիազորել այլ անձի՝ իր փոխարեն լրացնելու եկամուտների հայտարարագիրը
12:30
Վաղը կկայանա Թրամփի և Զելենսկու հանդիպումը

Անկարան՝ «միջազգային օրակարգ ձևավորղ մայրաքաղաք»

Եթե ՆԱՏՕ-ի հուլիսի 7-8-ի գագաթաժողովը «Զանգեզուրի միջանցքը» ճանաչի Դաշինքի ռազմավարական լոգիստիկայի մաս, էներգետիկ անվտանգության առումով հաստատվի Թուրքիայի առանցքային դերը, և «Թուրքիան առանց ահաբեկչության» հայեցակարգը ընդունվի որպես տարածաշրջանային կայունության տարրերից մեկը, ապա այն կնշանավորվի որպես պատմական շրջադարձ, երբ Անկարան կճանաչվի անվտանգության նոր ճարտարապետություն ձևավորվող մայրաքաղաք։ Առաջիկա զարգացումների մասին նման տեսակետ է ձևակերպել Turkiye պարբերականի մեկնաբանը։

Պետք է հասկանալ, որ ՆԱՏՕ-ի գագաթաժողովի լիագումար քննարկումներում և Դաշինքի անդամ երկրների առաջնորդների հետ առանձին հանդիպումներում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հնարավոր բոլոր միջոցներով ձգտելու է հասնել «սահմանված» նպատակների ձեռքբերմանը։ Այդ առաջնահերթությունները նա, բնականաբար, ձգտելու է քննարկել առաջին հերթին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։

Այստեղ արդեն էական չէ, թե ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ամփոփիչ փաստաթուղթը ֆորմալ ինչ ձևակերպումներ կունենա, կարևոր են լինելու «տողատակերը» և «ստվերային պայմանավորվածությունները»։ Այս առումով ուշագրավ է Reuters-ի դիտարկումը, որ ԱՄՆ «հնարավորությունները չեն բավարարում, որպեսզի միաժամանակ և Ռուսաստանին զսպի Եվրոպայում, և Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում հավասարակշռի Չինաստանի ազդեցությունը»։ ՆԱՏՕ-ի գագաթաժողովը, հավանաբար, փորձելու է Եվրոպայում Ռուսաստանի զսպման «հավելյան գործիքակազմ ներգրավել»։ Ըստ երևույթին, «խաղադրույք դրվելու» է Թուրքիայի վրա։

Վլադիմիր Պուտինի շնորհավորական ուղերձը ստանալուց հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նրա հետ հեռախոսազրույց է նախաձեռնել, որ տեւել է «մոտ մեկուկես ժամ»՝ ինչպես ՏԱՍՍ-ին ասել է ՌԴ նախագահի օգնական Ուշակովը։ Ըստ այդմ, «նրանք շոշափել են նաև ուկրաինական կարգավորման թեման՝ այդ թվում հաշվի առնելով ՆԱՏՕ-ի․․․ գագաթաժողովին Թրամփի մասնակցությունը»։ ՌԻԱ Նովոստիի տեղեկացվածությամբ, ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ուիթկոֆի Մոսկվա այցը «ծրագրվում է ամառնավերջին»։

Կարելի է զգուշորեն ենթադրել, որ Թրամփ-Պուտին հուլիսչորսյան հեռախոսազրույցի ընթացքում «սկզբունքային պայմանավորվածություններ ձեռք չեն բերվել»։ Ի՞նչ իրավիճակ կձեւավորվի ՆԱՏՕ-ի «թուրքական» գագաթաժողովից հետո, Անկարան միջազգային «օրակարգ ձևավորող» մայրաքաղաքի կարգավիճակ կստանա՞։ Իսկ եթե դա տեղի ունենա, Եվրամիությունը «թուրքական աշխարհակետնտրոնը» կառավարելու գործիքակազմ կգտնի՞։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում