Monday, 27 07 2026
«Քրեական գործերի քննությունը տևում է մի ողջ հավերժություն» պնդումն այլևս ակտուալ չի լինելու. Գալյան
23:50
Մեծ Բրիտանիան Ուկրաինային կփոխանցի անօդաչու թռչող սարքերը պաշտպանելու տեխնոլոգիաներ
ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի
Հայտնաբերվել է 481 ոչ սթափ վարորդ
23:10
ԱՄՆ-ն պատրաստ է դերակատարում ունենալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում
23:00
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները
22:56
Թրամփը մեկնաբանել է Նեթանյահուի առարկությունները Թուրքիային F-35 ինքնաթիռներ տրամադրելու առթիվ
22:50
Հրաձգություն Սիեթլի փառատոնում. կա երեք զոհ և հինգ վիրավոր
Կներկայացվի «BRASS & BEATS» աննախադեպ համերգային նախագիծը
22:30
Դանակով հարձակում Փարիզում․ երեք մարդ վիրավորվել է, կասկածյալը ձերբակալվել է
Մորեխների դեմ ավիացիոն սրսկումներ՝ Վերին Դվինում և հարակից բնակավայրերում
22:10
«Ռեալը» մտադիր է 135 միլիոն եվրոյով ձեռք բերել «Լայպցիգի» վինգերին
22:00
Որակյալ սնունդը՝ առողջ կյանքի հիմք․ 50 առաջատար բժիշկներ Երեմյան գործանում էին
Կանխվել է Բելառուսից ՌԴ հայկական ծագման ծաղիկների ներմուծումը․ Ռոսսելխոզնադզոր
Ընդգծվել է Հայաստանում հանրաքվե անցկացնելու անհրաժեշտությունը․ Կրեմլ
Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
21:53
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները
21:50
Ռումինիան Ռուսաստանի դեսպանատան աշխատակցին հայտարարել է պերսոնա նոն գրատա
21:50
«Նոուլ» թայֆունի զոհերի թիվը Չինաստանում հասել է 10-ի
Նոր սկանդալ Ադրբեջանի և Իրանի միջև
Պատերազմները Ուկրաինայում և Իրանում դառնում են փոխկապակցված` ազդելով մեր անվտանգության միջավայրի վրա
Պուտինը համոզված է, որ Արևմուտքին չի հաջողվի իր գործողություններով պառակտել ռուս հասարակությունը
Երևանի և Թեհրանի գազային բանակցությունների շուրջ միջազգային կոնսենսուս կա
Ներկայիս պատմական փուլը ճակատագրական է Ռուսաստանի համար․ Պուտին
Ռուս-ադրբեջանական «նախկին գաղութատիրոջ և գաղութացվածի» վեճից Հայաստանը ոչ մի շահ չունի
20:50
Զելենսկին ժամանել է Մեծ Բրիտանիա՝ որպես նոր վարչապետ Բըրնհեմի առաջին օտարերկրյա հյուրը
Ջրային կոմիտեի պատվիրակությունը Ճապոնիայում ծանոթացել է ջրային ռեսուրսների և համակարգերի կառավարման առաջատար փորձին
ՌԴ-ում ուկրաինական հարվածներից 86 խաղաղ բնակիչ է զոհվել հուլիսի 15-24-ը. Զախարովա
Եղվարդում գործող ապօրինի հրաձգարանում մի ամբող զինանոց է հայտնաբերվել
20:10
Սաուդյան Արաբիայի ՀՕՊ-ը խոցել է Իրաքից արձակված իրանական ԱԹՍ-ները

Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ

Հուլիսի 2-ին Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը պաշտոնական այցով մեկնում է Թբիլիսի։ Այդ տեղեկությունը տարածել է saqinform պաշտոնական գործակալությունը՝ հղում անելով Վրաստանի նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությանը։ Ըստ այդմ, Ուզբեկստանի նախագահի ընդունելության արարողությունը տեղի կունենա Վրաստանի նախագահի նստավայրում։ Ծրագրով նախատեսված է Վրաստանի և Ուզբեկստանի նախագահների դեմ առ դեմ հանդիպում։ Կողմերը «կքննարկեն երկկողմ համագործակցության հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային ակտուալ օրակարգը»։ Այնուհետև Ուզբեկստանի նախագահը «պատվավոր հյուրերի գրքում գրառում կկատարի»։ Վրաստանի պաշտոնական լրատվամիջոցը հատուկ ընդգծել է, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր դա Ուզբեկստանի նախագահի Վրաստան առաջին այցն է։

Անցյալ ամիս Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն այցելել է Կենտրոնական Ասիայի երեք երկիր՝ Ղրղըզստան, Տաջիկստան և Ղազախստան։ Այդ հանդիպումների ընթացքում առաջնահերթ նշանակություն է տրվել Կենտրոնական Ասիայից դեպի Եվրոպա բեռնափոխադրումների շղթայում Վրաստանի «հանգուցային դերին»։ Saqinform-ի հաղորդագրությունից դատելով՝ Ուզբեկստանի նախագահի և Վրաստանի վարչապետի հանդիպում նախատեսված չէ։ Մինչդեռ Վրաստանը խորհրդարանական կառավարման երկիր է, և գործադիր իշխանությունը իրականացնում է վարչապետը։

Հունիսի վերջին Ուզբեկստան է այցելել Գերմանիայի նախագահ Շտայնմայերը։ Թեև նա փորձառու դիվանագետ և ճանաչված պետական գործիչ է, բայց Գերմանիան նույնպես խորհրդարանական կառավարման երկիր է։ Հաշվի առնելով, որ Ուզբեկստանի նախագահը Թբիլիսիում բանակցություններ կվարի Վրաստանի նախագահի հետ, կարելի է ենթադրել, որ Եվրամիություն-Ուզբեկստան առևտրատնտեսական հարաբերությունները դեռևս «նախամշակման փուլում» են, և Միրզիյոևը «ստուգողական այց» է կատարել։

Այդուհանդերձ, Կենտրոնական Ասիայի ուղղությամբ Վրաստանի դիվանագիտական «էքսպանսիան» չափազանց ուշագրավ է և, կարծես, ներգրվում է Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան համագործակցությանը, որ անցյալ ամիս ամրագրվել է արտաքին գործերի նախարարների մակարդակով ստորագրված «Ստամբուլյան հռչակագրով»։ Հարկ է ընդգծել, որ Ֆիդան-Բոճորիշվիլի-Բայրամով հանդիպումից հետո Թուրքիան և Վրաստանը համաձայնել են, որ Բաքու-Կարս երկաթուղու Ախալքալակ-Կարս հատվածը Հայաստան-Եվրոպա հաղորդակցության համար բացվի։

Ուզբեկստանը և Վրաստանը, ինչպես հետևում է պաշտոնական տեղեկատվությունից, առայժմ որևէ փաստաթուղթ չեն ստորագրի, բայց նախնական պայմանավորվածություններ, ամենայն հավանականությամբ, ձեռք կբերվեն։ Ադրբեջանը արդեն իսկ Կենտրոնական Ասիայի հետ հարաբերությունները 5+1 ձևաչափով ֆորմալացրել է։ Վրաստանը նույն հարթակին «կինտեգրվի՞»։ Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ։ Իսկ չհարաբերվել չի կարող։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում