Tuesday, 14 07 2026
Կոշ-Վերին Սասունիկ-Լեռնարոտ տեղական նշանակության ավտոճանապարհի 9.5 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգումն ավարտական փուլում է
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի խորհրդարանի փոխնախագահը քննարկել են համագործակցությանը վերաբերող հարցեր
ԲՏԱՆ-ը և Startup Armenia գիտակրթական հիմնադրամը կիրականացնեն «Սիսայդ Ստարտափ Սամմիթ Արմենիա 2026» միջոցառումը
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում անցկացվել են Կոտայքի և Վայոց ձորի դպրոցական գրադարանավարների վերապատրաստման դասընթացներ
Հիմնանորոգվում է Հագվի բնակավայրով անցնող մոտ 2.7 կմ ճանապարհահատվածը
ՀՀ ժողովրդագրական իրավիճակի վերաբերյալ արդյունավետ քննարկում ունեցանք. ԱՍՀ նախարար
Հայաստանի ԿԳՄՍ փոխնախարարն ընդունել է Էստոնիայի դեսպանին
ՇՄ նախարարությունը մեկնարկել է պլաստիկ արտադրանքի օրենսդրական սահմանափակումների վերաբերյալ իրազեկման հանդիպումների շարքը
Հաստատվել է հանրակրթական դպրոցների ղեկավարման հավաստագրի համար հավակնորդների քննության ժամանակացույցը. ԿԳՄՍՆ
Ֆրանսիան մշտապես եղել է Հայաստանի վստահելի բարեկամը․ Մհեր Գրիգորյան
Մեկ օրում գրանցվել է 21 ավտովթար․ 2 մարդ զոհվել է
Վահագն Խաչատուրյանը մի շարք օրենքներ է ստորագրել
Դավթաշենում հայտնաբերվել է 16-ամյա աղջնակի դի
3 միլիոն դրամ տուգանք՝ օդի աղտոտման համար
22:00
Անօդաչու թռչող սարքեր, ռոբոտներ և կյանքեր փրկելու մրցավազք
Քննարկվել են ՀՀ-ում ԵՄ առաքելության գործունեությանը վերաբերող հարցեր
Անկախ Միշուստինի հետ հանդիպումից՝ Հայաստանը պետք է նվազեցնի կախվածությունը ՌԴ֊ից
ԿԸՀ խոսնակն ազատման դիմում է գրել
Զախարովան, Կիրիենկոն մտան ՀՀ ԱԺ. մարդկանց տեռորի է ենթարկել
21:09
Թրամփը հայտարարել է Իրանի հետ կապված նավերի շրջափակման մասին
«ՆԱՏՕ-ն Թուրքիայի համար ծուղակ է լարել»
Վարչական դատարանը մերժել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության ներկայացված հայցադիմումը․ ՏԿԵՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Քոչարյան փողոցում
20:30
Վուչիչը կմեկնի Կիև
Մեսրոպ Մեսրոպյանը և ԱՄՀ ներկայացուցիչներն անդրադարձել են էլեկտրաէներգետիկական շուկայի գործող մոդելին
Ռուսաստանը հույս ունի, որ Անկարան Կիևին կուղարկի ոչ հաճելի ազդանշան. Լավրով
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի զբոսաշրջության, մշակույթի և սպորտի փոխնախարարը քննարկել են համագործակցության զարգացման հնարավորությունները
19:50
Եվրոպական ավիաընկերություններին նախազգուշացրել են զերծ մնալ թռիչքներից Պարսից ծոցի երկրների օդային տարածքով
ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը
19:30
Ուկրաինայի Ռադան պաշտոնանկ է արել վարչապետին

Թուրքիան կարող է վաճառել ռուսական C-300-ը երրորդ երկրի՝ ամերիկյան F-35-երի ծրագրին վերադառնալու համար. Euractiv

Անկարան կարող է որոշել Ռուսաստանից ձեռք բերած C-400 հակաօդային պաշտպանության համակարգերը վաճառել երրորդ երկրի՝ ամերիկյան F-35 կործանիչների ծրագրին վերադառնալու համար: Այս մասին գրում է Euractiv հրատարակությունը՝ վկայակոչելով աղբյուրի։

Պարբերականի զրուցակիցը հայտնել է, որ ԱՄՆ-ի կողմից Թուրքիային շուրջ 700 միլիոն դոլար արժողությամբ տասնյակ ռեակտիվ շարժիչների վաճառքը, որի մասին ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա, սակայն F-35 կործանիչների վաճառքը կախված կլինի նրանից՝ արդյոք Թուրքիան կհրաժարվի ռուսական համակարգերից։

«Պաշտոնյայի խոսքով՝ F-35 կործանիչների հարցում ցանկացած առաջընթաց կարող է կախված լինել այն համաձայնություններից, ըստ որոնց Թուրքիան կվաճառի C-400 համակարգերը երրորդ երկրի, այլ ոչ թե կվերադարձնի դրանք Ռուսաստանին», – նշվում է հրապարակման մեջ։

Ըստ պարբերականի՝ որպես երրորդ երկրի հնարավոր տարբերակ նշվում է Հարավային Կորեան։

Միացյալ Նահանգները Թուրքիային հեռացրել է F-35 կործանիչների ծրագրից այն բանից հետո, երբ Անկարան 2019 թվականին ձեռք է բերել ռուսական C-400 հակաօդային պաշտպանության համակարգեր։

Վաշինգտոնը նշել է, որ C-400-ն անհամատեղելի է ՆԱՏՕ-ի համակարգերի հետ, և նաև մտահոգություն է հայտնել, որ C-400-ի և F-35 կործանիչների համատեղ օգտագործման միջոցով Ռուսաստանը կարող է հասանելիություն ստանալ կործանիչների ռադիոտեղորոշման տեսանելիությանը և բնութագրերին։

Ըստ հրապարակման՝ Իսրայելը և Հունաստանը դեմ են Թուրքիայի կողմից ամերիկյան կործանիչների ձեռք բերմանը՝ պատճառաբանելով, որ դա կխաթարի իրենց տեխնոլոգիական առավելությունը և կփոխի տարածաշրջանի ռազմական հավասարակշռությունը։ Պարբերականը նշում է, որ Հունաստանը պատվիրել է F-35, իսկ Իսրայելը շահագործում է ինքնաթիռի իր սեփական փոփոխված տարբերակը։

Օրերս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ հուլիսի 7-8-ը Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ, հնարավոր է, անի մի բան, որը «կուրախացնի» Թուրքիային։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում