Monday, 27 07 2026
23:50
Մեծ Բրիտանիան Ուկրաինային կփոխանցի անօդաչու թռչող սարքերը պաշտպանելու տեխնոլոգիաներ
ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի
Հայտնաբերվել է 481 ոչ սթափ վարորդ
23:10
ԱՄՆ-ն պատրաստ է դերակատարում ունենալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում
23:00
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները
22:56
Թրամփը մեկնաբանել է Նեթանյահուի առարկությունները Թուրքիային F-35 ինքնաթիռներ տրամադրելու առթիվ
22:50
Հրաձգություն Սիեթլի փառատոնում. կա երեք զոհ և հինգ վիրավոր
Կներկայացվի «BRASS & BEATS» աննախադեպ համերգային նախագիծը
22:30
Դանակով հարձակում Փարիզում․ երեք մարդ վիրավորվել է, կասկածյալը ձերբակալվել է
Մորեխների դեմ ավիացիոն սրսկումներ՝ Վերին Դվինում և հարակից բնակավայրերում
22:10
«Ռեալը» մտադիր է 135 միլիոն եվրոյով ձեռք բերել «Լայպցիգի» վինգերին
22:00
Որակյալ սնունդը՝ առողջ կյանքի հիմք․ 50 առաջատար բժիշկներ Երեմյան գործանում էին
Կանխվել է Բելառուսից ՌԴ հայկական ծագման ծաղիկների ներմուծումը․ Ռոսսելխոզնադզոր
Ընդգծվել է Հայաստանում հանրաքվե անցկացնելու անհրաժեշտությունը․ Կրեմլ
Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
21:53
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները
21:50
Ռումինիան Ռուսաստանի դեսպանատան աշխատակցին հայտարարել է պերսոնա նոն գրատա
21:50
«Նոուլ» թայֆունի զոհերի թիվը Չինաստանում հասել է 10-ի
Նոր սկանդալ Ադրբեջանի և Իրանի միջև
Պատերազմները Ուկրաինայում և Իրանում դառնում են փոխկապակցված` ազդելով մեր անվտանգության միջավայրի վրա
Պուտինը համոզված է, որ Արևմուտքին չի հաջողվի իր գործողություններով պառակտել ռուս հասարակությունը
Երևանի և Թեհրանի գազային բանակցությունների շուրջ միջազգային կոնսենսուս կա
Ներկայիս պատմական փուլը ճակատագրական է Ռուսաստանի համար․ Պուտին
Ռուս-ադրբեջանական «նախկին գաղութատիրոջ և գաղութացվածի» վեճից Հայաստանը ոչ մի շահ չունի
20:50
Զելենսկին ժամանել է Մեծ Բրիտանիա՝ որպես նոր վարչապետ Բըրնհեմի առաջին օտարերկրյա հյուրը
Ջրային կոմիտեի պատվիրակությունը Ճապոնիայում ծանոթացել է ջրային ռեսուրսների և համակարգերի կառավարման առաջատար փորձին
ՌԴ-ում ուկրաինական հարվածներից 86 խաղաղ բնակիչ է զոհվել հուլիսի 15-24-ը. Զախարովա
Եղվարդում գործող ապօրինի հրաձգարանում մի ամբող զինանոց է հայտնաբերվել
20:10
Սաուդյան Արաբիայի ՀՕՊ-ը խոցել է Իրաքից արձակված իրանական ԱԹՍ-ները
Երևանում Սեբաստիայի փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի

ԶԼՄ-ները հրապարակել են ԱՄՆ-Իրան փոխըմբռնման հուշագրի՝ 14 կետից բաղկացած տեքստը

Bloomberg-ը և Al-Arabiya-ն հրապարակել են Միացյալ Նահանգների և Իրանի միջև փոխըմբռնման հուշագրի նախագծի տեքստը, որն, ինչպես ակնկալվում է, պաշտոնապես կստորագրվի Շվեյցարիայում հունիսի 19-ին՝ ճանապարհ հարթելով 60-օրյա բանակցությունների համար, որոնց նպատակն է վերջնականապես դադարեցնել պատերազմը և նոր խիստ սահմանափակումներ մտցնել Իրանի միջուկային ծրագրի նկատմամբ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը։

Ստորև ներկայացվում են փաստաթղթի հիմնական կետերը, որոնք ներկայացրել են լրատվամիջոցները.

1.      Թեհրանը, Վաշինգտոնը և նրանց դաշնակիցները հայտարարում են պատերազմի անհապաղ և վերջնական դադարեցման մասին բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում, և պարտավորվում են այսուհետ միմյանց դեմ որևէ թշնամական գործողություն չձեռնարկել և ձեռնպահ մնալ միմյանց դեմ ուժի սպառնալիքից կամ ուժի կիրառումից:

2.      Իրանի Իսլամական Հանրապետությունը և Միացյալ Նահանգները պարտավորվում են հարգել միմյանց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը և զերծ մնալ միմյանց ներքին գործերին միջամտելուց։

3.      Իրանը և ԱՄՆ-ն պարտավորվում են բանակցել և հասնել վերջնական համաձայնագրի առավելագույնը 60 օրվա ընթացքում, որը կարող է երկարաձգվել փոխադարձ համաձայնությամբ։

4.      Փոխըմբռնման հուշագրի ստորագրումից անմիջապես հետո Միացյալ Նահանգները վերացնում է ծովային շրջափակումը և կանխում Իրանի դեմ ցանկացած միջամտություն կամ խոչընդոտ, ինչպես նաև վերականգնում է նավագնացությունը առավելագույնը 30 օրվա ընթացքում։ Միացյալ Նահանգները նաև պարտավորվում է իր ուժերը դուրս բերել շրջակա տարածքներից վերջնական համաձայնագրի կնքումից հետո 30 օրվա ընթացքում։

5.      Փոխըմբռնման հուշագրի ստորագրումից հետո Իրանի Իսլամական Հանրապետությունն անհապաղ քայլեր կձեռնարկի՝ ապահովելու, որ առևտրային նավերի տեղաշարժը Պարսից ծոցից դեպի Օմանի ծով և հակառակը վերսկսվի 30 օրվա ընթացքում՝ պատերազմից առաջ եղած ծավալով՝ հաշվի առնելով Իրանի կողմից տեխնիկական խոչընդոտների վերացման և ականազերծման անհրաժեշտությունը։

6.      Միացյալ Նահանգները պարտավորվում է իր տարածաշրջանային գործընկերների հետ միասին ստեղծել համապարփակ ծրագիր, որը համաձայնեցվել է երկու կողմերի կողմից Իրանի Իսլամական Հանրապետության վերականգնման և տնտեսական զարգացման համար՝ միաժամանակ ապահովելով առնվազն 300 միլիարդ դոլարի ֆինանսավորում: Այս պլանի իրականացման մեխանիզմը որպես վերջնական համաձայնագրի մաս կձևակերպվի 60 օրվա ընթացքում։

7.      Միացյալ Նահանգները պարտավորվում է վերջնական համաձայնագրի շրջանակներում վերացնել Իրանի դեմ ներկայում կիրառվող բոլոր տեսակի պատժամիջոցները, ներառյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) կառավարիչների խորհրդի բանաձևերը, ինչպես նաև ԱՄՆ բոլոր միակողմանի պատժամիջոցները՝ թե՛ առաջնային, թե՛ երկրորդային։

8.      Իրանը վերահաստատում է, որ երբեք չի արտադրի միջուկային զենք։ Իրանի Իսլամական Հանրապետությունը և Միացյալ Նահանգները համաձայնության են եկել, որ հարստացված նյութի ճակատագիրը և միջուկային ոլորտին վերաբերող մյուս բոլոր փոխադարձաբար համաձայնեցված հարցերի, այդ թվում՝ Իրանի միջուկային կարիքների ճակատագիրը, համարժեքորեն կլուծվեն վերջնական համաձայնագրում։

9.      Իրանի Իսլամական Հանրապետությունը և Միացյալ Նահանգները համաձայն են, որ վերջնական համաձայնագրի հասնելուց առաջ նրանք կպահպանեն ստատուս քվոն. Իրանը կպահպանի ստատուս քվոն իր միջուկային ծրագրի հարցում, և Միացյալ Նահանգները նոր պատժամիջոցներ չի կիրառի Իրանի նկատմամբ կամ չի ամրապնդի իր ուժերը տարածաշրջանում։

10.  Միացյալ Նահանգները պարտավորվում է, որ այս փոխըմբռնման հուշագրի ստորագրումից անմիջապես հետո և մինչև պատժամիջոցների վերացման ամսաթիվը, Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարությունը կտրամադրի արտոնություններ իրանական հում նավթի, նավթաքիմիական արտադրանքի և դրանց հետ կապված ծառայությունների, այդ թվում՝ բանկային, ապահովագրական, տրանսպորտային և այլն, արտահանման համար։

11.  Միացյալ Նահանգները պարտավորվում է, որ վերջնական համաձայնագրի շուրջ բանակցությունների առաջընթացի լույսի ներքո Իրանի Իսլամական Հանրապետության սառեցված կամ սահմանափակված միջոցներն ու ակտիվները կազատվեն և լիովին մատչելի կդարձվեն:

12.  Իրանի և ԱՄՆ-ն համաձայն են, որ ստեղծվի իրականացման մեխանիզմ՝ վերջնական համաձայնագրի հաջող իրականացումը և դրա հետագա պարտավորությունները վերահսկելու համար։

13.  Փոխըմբռնման հուշագրի ստորագրումից և այս փոխըմբռնման հուշագրի 4-րդ, 5-րդ, 10-րդ և 11-րդ հոդվածների կիրառման մեկնարկից և այդ քայլերի շարունակական իրականացման վերաբերյալ երաշխիքներ ստանալուց հետո Իրանը և ԱՄՆ-ն կսկսեն բանակցություններ վերջնական համաձայնագրի շուրջ՝ միայն մնացած հոդվածների վերաբերյալ։

14.  Վերջնական համաձայնագիրը կհաստատվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պարտադիր բանաձևով։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում