Tuesday, 28 07 2026
Արագիլն ընկել էր չշահագործվող կաթսայատան ծխատարի մեջ
Քննարկվել են կանանց նկատմամբ բռնության, ընտանեկան բռնության կանխարգելման ու դրանց դեմ արդյունավետ պայքարի ուղիները
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
Ոստիկանները ձերբակալել են ապօրինի զենք պահող տղամարդուն
Գազամատակարարման վթարային դադարեցում Գյումրի քաղաքում
00:10
ԵՄ-ն զգուշացրել է, որ անտառային հրդեհները ծանրաբեռնում են արձագանքման համակարգերը
«Քրեական գործերի քննությունը տևում է մի ողջ հավերժություն» պնդումն այլևս ակտուալ չի լինելու. Գալյան
23:50
Մեծ Բրիտանիան Ուկրաինային կփոխանցի անօդաչու թռչող սարքերը պաշտպանելու տեխնոլոգիաներ
ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի
Հայտնաբերվել է 481 ոչ սթափ վարորդ
23:10
ԱՄՆ-ն պատրաստ է դերակատարում ունենալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում
23:00
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները
22:56
Թրամփը մեկնաբանել է Նեթանյահուի առարկությունները Թուրքիային F-35 ինքնաթիռներ տրամադրելու առթիվ
22:50
Հրաձգություն Սիեթլի փառատոնում. կա երեք զոհ և հինգ վիրավոր
Կներկայացվի «BRASS & BEATS» աննախադեպ համերգային նախագիծը
22:30
Դանակով հարձակում Փարիզում․ երեք մարդ վիրավորվել է, կասկածյալը ձերբակալվել է
Մորեխների դեմ ավիացիոն սրսկումներ՝ Վերին Դվինում և հարակից բնակավայրերում
22:10
«Ռեալը» մտադիր է 135 միլիոն եվրոյով ձեռք բերել «Լայպցիգի» վինգերին
22:00
Որակյալ սնունդը՝ առողջ կյանքի հիմք․ 50 առաջատար բժիշկներ Երեմյան գործանում էին
Կանխվել է Բելառուսից ՌԴ հայկական ծագման ծաղիկների ներմուծումը․ Ռոսսելխոզնադզոր
Ընդգծվել է Հայաստանում հանրաքվե անցկացնելու անհրաժեշտությունը․ Կրեմլ
Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
21:53
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները
21:50
Ռումինիան Ռուսաստանի դեսպանատան աշխատակցին հայտարարել է պերսոնա նոն գրատա
21:50
«Նոուլ» թայֆունի զոհերի թիվը Չինաստանում հասել է 10-ի
Նոր սկանդալ Ադրբեջանի և Իրանի միջև
Պատերազմները Ուկրաինայում և Իրանում դառնում են փոխկապակցված` ազդելով մեր անվտանգության միջավայրի վրա
Պուտինը համոզված է, որ Արևմուտքին չի հաջողվի իր գործողություններով պառակտել ռուս հասարակությունը
Երևանի և Թեհրանի գազային բանակցությունների շուրջ միջազգային կոնսենսուս կա
Ներկայիս պատմական փուլը ճակատագրական է Ռուսաստանի համար․ Պուտին

Ռուսաստանի տնտեսությունը «մտնում է ստագֆլյացիայի փուլ»․ Պետերբուրգի խորհրդաժողովը «քաղաքական հայտարարությունների հարթակ» է

Կարծես թե ճակատագրի հեգնանքով հունիսի 3-ին, երբ Պետերբուրգում մեկնարկել է Միջազգային տնտեսական խորհրդաժողովը, Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարությունը վիճակագրական նոր տվյալներ է հրապարակել։ Հունվար-ապրիլ ամիսների սղաճը կազմել է 5,8 տոկոս, իսկ ՀՆԱ-ն նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է ընդամենը 0,2 տոկոսով։ Արդյունաբերությունը աճել է 0,7 տոկոսով, իսկ շինարարությունը՝ կրճատվել 8 տոկոսով։ Փորձագետները արդեն զգուշացնում են Ռուսաստանում մոտալուտ ստագֆլյացիայի մասին։ Այս պատկերն է գծել «Նեզավիասիմայա գազետա»,-ն, որի մեկնաբանի գնահատմամբ՝ Վլադիմիր Պուտինի անձնական նախաձեռնությամբ գումարված տնտեսական միջոցառումը «ավելի շատ քաղաքական հայտարարությունների հարթակի տպավորություն է թողնում»։

«Դատարկաբանություններ և տնտեսական գործընթացների իրական պատճառների թերասացություն, վիճակագրական տվյալների անհամապատասխանություն, խորքային վերլուծությունների բացակայություն, տնտեսական զարգացման նոր մոդելի քննարկումներից արմատական հոգնածություն, քանի որ դրանք արդեն մի քանի տասնամյակ կրկնվում են,- այդպիսին չպիտի լիներ երկրի ամենագլխավոր խորհրդաժողովը»,- դիտարկումները այսպես է ամփոփել ռուսաստանյան հեղինակավոր պարբերականը և վկայել Ռուսաստանի տնտեսության «անառողջության» հիմնական ցուցանիշը՝ նախորդ տարվա համեմատ հունվար-ապրիլ ամիսներին ներդրումները կրճատվել են միանգամից 14 տոկոսով։

Այս համապատկերին Հայաստանից գյուղմթերքների Ռուսաստան արտահանման արգելքների մասին ՌԴ փոխվարչապետ Օվերչուկի պնդումը, թե դա «զուտ տնտեսական բնույթ ունի», ոչ մի քննադատության չի դիմանում։ Մանավանդ որ նա հաջորդ պահին իրեն հերքել է՝ ասելով, թե «Ռուսաստանը չի պատրաստվում իր հաշվին պահել Հայաստանին»։ Օվերչուկը փաստացի խոստովանել է, որ Աստանայում Ռուսաստանը կտրուկ դրել է ԵԱՏՄ-ում Հայաստանի անդամությունը սառեցնելու հարց, բայց գործընկերները հասկացրել են, որ Միության պայմանագիրը նման կարգավորում չի նախատեսում։ Ըստ Օվերչուկի, այդ հարցը պետք է քննարկվի ԵԱՏՄ դեկտեմբերյան գագաթաժողովում, բայց անմիջապես վերապահում է արել, որ, իհարկե, «դա կախված կլինի ընտրությունների արդյունքներից»։

Ռուսաստանում, երևում է, ոչ միայն վիճակագրական տվյալները չեն համընկնում, այլև՝ քաղաքական գործիչների հայտարարությունները։ Փոխվարչապետ Օվերչուկը չի ցանկանում «Հայաստանը հարստացել, որպեսզի վաղը Եվրամիության հետ Ռուսաստանի դեմ պատերազմի», իսկ նախագահ Պուտինը օտարերկրյա լրատվամիջոցներին հարցազրույցում «հիմարություն» է որակել Ռուսաստանի կողմից ՆԱՏՕ-ի հետ պատերազմի մասին «բոլոր տեսակի խոսակցությունները»։

Պետերբուրգի միջազգային խորհրդաժողովի շրջանակներում «ոչ մի խոշոր գործարք չի կնքվել»,- արձանագրել է «Նեզավիսիմայա գազետա»-ն։ Իսկ այդ միջոցառման հանդեպ ԱՄՆ վերաբերմունքի ցայտուն դրսեւորումը նույն օրը տարածված տեղեկությունն է, որ Կոնգրեսը պատրաստվում է քվեարկել Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների փաթեթի օգտին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում