Monday, 27 07 2026
15:30
Պաղեստինի նախագահը միջազգային հանրությանը կոչ է արել միջոցներ ձեռնարկել իսրայելական հարձակումները կանխելու համար
Հայկ Կոնջորյանի եղբորը ծեծի ենթարկելու դեպքով երկրորդ անձն է ձերբակալվել
15:10
Իրանն ու Հյուսիսային Կորեան փաստացի ներգրավված են պատերազմում. Զելենսկի
Ռուսաստանի «գերակայությանը վերջ տալու» Ադրբեջանի մոտիվացիան ո՞րն է
14:50
Թրամփը հերքել է լուրերը, որ Իրանի դեմ պատերազմում կա զինամթերքի պակաս
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 1.1 տրիլիոն դրամ
14:30
Կանադայում անտառային հրդեհի մակերեսը գերազանցել է 66 000 հեկտարը
Հայկ Կոնջորյանի եղբորը ծեծի ենթարկելու դեպքով կա ձերբակալված․ նախաձեռնվել է քրեական վարույթ
14:10
Անդրեա Պիռլոն չի գլխավորի Իտալիայի հավաքականը
Առաջիկա օրերին ջերմաստիճանի բարձրացում չունենք. Սուրենյան
13:50
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 1400-ը
Ջրափրկարարները խափանված նավակը և քաղաքացուն մոտեցրել են ափ
13:30
Ֆրանսիայում և Իսպանիայում անտառային հրդեհների պատճառով ավելի քան 300 000 մարդ է տարհանվել
Վայոց ձորի մարզում պլանային ջրանջատում կլինի
13:10
Ռեկորդային օր՝ համաշխարհային ավիացիայի պատմության համար
13:00
Oskemen Open 2026 մրցաշարում 6 խաղափուլից հետո Շանթ Սարգսյանը կիսում է 6-րդ հորիզոնականը
12:50
Զելենսկին պատմել է Ֆեդորովի և Սիրսկու միջև ամիսներ տևած հակասությունների մասին
Այսուհետ քաղաքացին կարող է լիազորել այլ անձի՝ իր փոխարեն լրացնելու եկամուտների հայտարարագիրը
12:30
Վաղը կկայանա Թրամփի և Զելենսկու հանդիպումը
12:20
Հայ ըմբիշները այսօր Բաքվում կսկսեն իրենց պայքարը
Վթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում
Պուտինը կկրկնի՞ Ստալինի գայթակղությունը
11:50
Դամասկոսը և Մոսկվան շարունակում են քննարկել ռազմաբազաների ճակատագիրը. Սիրիայի նախագահ
ՀՀ կառավարությունը նախատեսում է 2030 թվականից սահմանել արտադրական կեղտաջրերի արտանետման նոր պահանջներ
11:30
Իրանի դեմ գործողության ընթացքում վիրավորված ամերիկացի զինվորականների թիվը հասել է 624-ի
Բուհերի ինստիտուցիոնալ հավատարմագրումը նախատեսվում է անցկացնել 7, ծրագրայինը՝ 5 տարին մեկ
Սիրիան ռազմական միջամտություն չի իրականացնի Լիբանանում․ նախագահ աշ-Շարաա
Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել դատական ակտը չկատարելու և ՍՊԸ-ի օրինական շահերին վնաս պատճառելու համար
10:50
ԱՄՆ-ը կասեցնում է Իրանի ուղղությամբ հարվածները. Axios
Ինչպես դիմել ԱՄՆ ներգաղթային վիզայի համար․ դեսպանությունը քայլեր է հրապարակել

ԱՄՆ-ը Հայաստանը և Ադրբեջանը գնահատում է իր հավասար սուբյեկտության գործընկեր

ԱՄՆ փոխնախագահ Վենսի Երեւան այցը բոլոր առումներով լրջագույն վերլուծության թեմա է և առաջիկա օրերին, բնականաբար, այդ կարգի հրապարակումների, հարցազրույցների, սոցցանցային ամենաբազմազան գրառումների պակաս չի զգացվի: Առաջին տպավորությամբ, թերևս, կարևոր է երկու արձանագրում անել: Ի հակակշիռ որոշակի շրջանակների անթաքույց ակնկալիքների, որ նա Երևանում «կկրկնի անցյալ տարի Սպիտակ տանը Ուկրաինայի նախագահ Զելենսկու հանդեպ կոշտ վերաբերմունքը», ոչ միայն տրամագծորեն հակառակ պատկերի ականատես եղանք, այլև Միացյալ Նահանգների երկրորդ պաշտոնյայից ուղիղ տեքստով լսեցինք, որ Հայաստանի հետ հատկապես առաջավոր տեխնոլոգիաների բնագավառում համագործակցությունը պայմանավորված է վարչապետ Փաշինյանի քաղաքականությամբ: Այս շեշտադրումը ցրում է «Հայաստանը ոչ թե քաղաքական գործընթացի սեղանի շուրջ, այլ՝ ճաշացանկում» է հակաքարոզչությունը և հստակորեն երաշխավորում հայ-ամերիկյան հարաբերությունների ինստիտուցիոնալությունը:

Երկորրդ և ոչ պակաս իրողությունը կապված է նույն օրը Բաքվում Ադրբեջանի նախագահի և ԱՄՆ Առևտրային պալատի բարձրաստիճան պատվիրակության հանդիպման համատեքստի հետ, որի ընթացքում, ինչպես Բաքվի իշխանական լրատվամիջոցներն են փոխանցում, Իլհամ Ալիևի սևեռուն հետևողականությամբ Ադրբեջանը ներկայացրել է որպես արդյունահանվող էներգակիրներով հարուս երկիր, որը, սակայն, այս փուլում արտաքին ներդրումների կարիք ունի և կուզենար համագործակցել ամերիկյան ընկերությունների հետ:

Փետրվարի 10-ի օրվա երկրորդ կեսին ԱՄՆ փոխնախագահը Երևանից կմեկնի Բաքու: Դրան նախորդել է Միացյալ Նահանգների Առևտրային պալատի պատվիրակության և ամերիկյան մի քանի ընկերությունների ներկայացուցիչների հետ Ադրբեջանի նախագահի հանդիպումը, որի մասին կարելի է պատկերացում կազմել Ալիևի այս ձևակերպման իմաստով. «Արբեջանում նավթի և գազի արտահանումից ստացվող եկամուտները արդար են բաշխվում»,- ինչից հետևում է, որ ամերիկյան կողմը Բաքվին «կասկածում» է նավթի և գազի «ստվերային գործարքների մեջ»:

Եթե անգամ այս տպավորությունը հիմնավոր չէ, ապա պարզ է, որ Վենսի և Ալիևի բանակցություններում ռազմավարական գործընկերության ավելի լայն համատեքստ, քան Կասպյան ավազանում նավթի և գազի արդյունահանումը և տարանցման լրացուցիչ ենթակառուցվածքներ են, հազիվ թե քննարկվի: Ընդ որում, պետք է նկատի ունենալ, որ ԱՄՆ-ը նավթի և գազի արտահանող է, ուստի այդ բնագավառում Ադրբեջանի հասանելիությունը, հավանաբար, խիստ քվոտավորվելու է: Պատահական չէ, որ մեկ շաբաթ առաջ Եվրահանձնաժողովը Թուրքիայից և Ադրբեջանից պահանջել է հավաստի ապացույցներ ներկայացնել, որ Բուլղարիայի սահմանին գնվող խողովակաշարային գազը Ռուսաստանյան ծագում չունի:

Այսպիսով, կարող ենք եզրակացնել, որ Միացյալ Նահանգները ոչ միայն շարունակում է անցյալ տարվա օգոստոսյան պայմանավորվածությունների քաղաքական հանձնառությունը, այլև Հայաստանի և Ադրբեջանի հետ համագործակցությունն այնպես է բալանսավորում, որ ինստիտուցիոնալ խաղաղությունը Բաքվին ռազմավարական հեռանկարում որևէ առավելություն չերաշխավորի: Դա նշանակում է, որ ԱՄՆ-ը Հայաստանը և Ադրբեջանը դիտարկում և գնահատում է որպես իր հավասար սուբյեկտությամբ գործընկերներ: Անշուշտ, այդ քաղաքականության պտուղները կարող են հասունանալ ժամանակի մեջ և բարենպաստ պայմաններում: Էականը գործընթացի ծրագրավորումն է, իսկ հաջողության գրավականը՝ Միացյալ Նահանգների բարձր հեղինակությունը և, անշուշտ, նրա քաշային կարգը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում