Thursday, 23 07 2026
15:10
Բրիտանիան Իրանից հետ է կանչում դեսպանատան աշխատակիցներին
Ռուս-ամերիկյան «մեծ գործարք է քննարկվում»
14:50
ԵՄ դեսպանները համաձայնության են եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթի շուրջ
Դադարեցվել է Սևանա լճի 3000 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետգրանցումը
14:30
Ռուբիոն մանրամասներ է հայտնել Լավրովի հետ հանդիպումից
Բեռնատարների սահմանային հերթերի նոր կարգը կխթանի արտահանումը
14:10
Հորդանանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերը
Անշարժ գույք՝ առանց նոտար այցելելու․ ինչպես կատարել գործարքը հեռավար
13:50
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 5 398-ի
Գյումրիի ՏՏ կենտրոն հիմնադրամին հողամաս կվաճառվի՝ 5 սկսնակ ընկերություն ստեղծելու նպատակով
13:30
ԱՄՆ-ն միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիր է ստորագրել Սաուդյան Արաբիայի հետ
Բնակարանաշինության նպատակով Արարատում 2 գույք կդառնա համայնքային սեփականություն
13:10
Բրիտանիան Իրանից տարհանել է այդ երկրում մնացած իր բոլոր դիվանագիտական ծառայողներին
ՄԻՊ ներկայացուցիչները առանձնազրույց են ունեցել Արեգնազ Մանուկյանի հետ
12:50
Քուվեյթը հայտնել է իրանական ԱԹՍ-ների նոր հարձակումների մասին
Դադարեցվել է Սևանա լճի 1215 քմ մակերեսով տարածքի կառուցապատման իրավունքի պետգրանցումը
12:30
Իսպանիայում և Ֆրանսիայում շարունակվում է պայքարն անտառային հրդեհների դեմ
Քաջարան-Ագարակ հատվածի թունելում ընթացքի մեջ են ջրամեկուսացման աշխատանքները
12:10
Յամալի լուսանկարը բարձրացրել է գերմանական ներքնազգեստի վաճառքի ծավալները
Բեռլինում Ալիևը «միջին տերության» առաջնորդի կարգավիճակ չի ստացել
11:50
Գերմանիայում հավանություն են տվել «Ռոսատոմի» հետ համատեղ նախագծին
Together Alone ֆիլմը «Ոսկե ծիրան»-ի միջազգային ժյուրիի հատուկ հիշատակման մրցանակի է արժանացել
11:30
ԿՀՎ օբյեկտներին Իրանի հասցրած հարվածներում արդյոք ՌԴ-ն դեր ունի. Reuters
Հայաստանի հարավում իրականացվել է բեզոարյան այծերի հաշվառման գործընթաց
ՌԴ ԱԳՆ-ն մանրամասներ է հայտնել Լավրովի և Ռուբիոյի բանակցություններից
11:00
Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան
10:50
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հաստատել է ԱՄՆ զինուժին 1.15 տրիլիոն դոլար հատկացնելու օրինագիծը
Զինծառայողի մահվան դեպքով ձերբակալվել են կրտսեր սերժանտն ու շարքային զինծառայողը
10:30
Պայթյուն Իրան-Իրաք սահմանային անցակետում. կան զոհեր և վիրավորներ
Հրդեհ է բռնկվել Արմավիր քաղաքի չշահագործվող կահույքի արտադրամասում

Նոյեմբերյանում, Հրազդանում և Աղավնաձորում բացվել են երիտասարդական կենտրոններ

Այսօր երիտասարդական կենտրոններ են բացվել Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում, Կոտայքի մարզկենտրոն Հրազդանում և Ծաղկաձոր համայնքի Աղավնաձոր բնակավայրում, այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։

Երիտասարդական կենտրոնները հիմնվել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից՝ տեղական ինքնակառավարման մարմինների և քաղաքացիական հասարակության կառույցների հետ համագործակցությամբ։

Կենտրոնների բացմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ՏԿԵ նախարարի տեղակալ Ավետիք Դարբինյանը, ՏԻՄ և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։ Միջոցառումների շարքը սկսվել է Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքից, որտեղ բացվել է «Լոֆթ Նոյեմբերյան» երիտասարդական կենտրոնը:

Նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է ներկաներին կենտրոնի բացման առիթով՝ մասնավորապես ընդգծելով. «Հերթական երիտասարդական կենտրոնի բացումը պետության հետևողական քաղաքականության արդյունքն է: Մենք մտադիր ենք բոլոր համայնքներում ձևավորել երիտասարդների զարգացման, ժամանցի, գաղափարների քննարկման, դասընթացների անցկացման միջավայրեր:

Կարծում եմ՝ կենտրոնները մեկը մյուսից ստացված են։ Այստեղ այցելողները, վստահ եմ, ցանկություն են ունենալու կրկին վերադառնալ այս միջավայր։

Երիտասարդական քաղաքականությունը իսկապես շատ լուրջ պոտենցիալ ունի մեր երկրում. համոզված ենք, որ երիտասարդների հաջողությունների սկիզբը կարող է դրվել նաև կենտրոններում, որտեղ նրանք ազատ են՝ արտահայտելու իրենց մտքերն ու գաղափարները, ինչպես նաև գտնելու դրանց իրագործման ճանապարհները»:

Նախարարը շնորհակալություն է հայտնել գործընկեր բոլոր կառույցներին՝ նշելով՝ կենտրոնները հաջողում են, որովհետև համագործակցության արդյունք են:

Ելույթով հանդես է եկել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը՝ շնորհակալություն հայտնելով գործընկերներին կարևոր համագործակցության համար: Նա առանձնակի անդրադարձել է ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատված երիտասարդական միջավայրի գործունեության ուղեցույցին, որտեղ մանրամասն նկարագրված է պետության ակնկալիքը երիտասարդական կենտրոնից: Նա ընդգծել է, որ կարևոր է ունենալ մասնակցային գործընթաց՝ կենտրոններում ձևավորելով ստեղծագործական ներուժի զարգացման, ակտիվ քաղաքացիության, ինքնադրսևորման և ինտելեկտուալ ժամանցի միջավայր:

Նոյեմբերյանի երիատասարդական կենտրոնի բացմանը ներկա են եղել նաև ՀՀ Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշյանը, Նոյեմբերյան համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանը, պաշտոնատար այլ անձինք:

Հաջորդիվ ԿԳՄՍ նախարարը Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ՏԿԵ նախարարի տեղակալ Ավետիք Դարբինյանը մասնակցել են նաև «Հրազդան» և Աղավնաձորի «Ալտերնատիվ» երիտասարդական կենտրոնների բացման միջոցառումներին:

Պաշտոնյաները շրջել են երիտասարդական կենտրոններում, ծանոթացել ստեղծված պայմաններին․ նրանց ներկայացվել են 2026 թվականին նախատեսված միջոցառումների ծրագրերը։

Հրազդանի և Ծաղկաձորի երիտասարդական կենտրոնների բացմանը ներկա են եղել Կոտայքի մարզպետի տեղակալ Վասակ Վարդանյանը, Հրազդան համայնքի ղեկավար Սևակ Միքայելյանը, Ծաղկաձոր համայնքի ղեկավար Նարեկ Հարությունյանը:

Երիտասարդական կենտրոնների բացման շրջանակում կնքվել են նաև եռակողմ հուշագրեր՝ ԿԳՄՍՆ-ՏԻՄ-քաղաքացիական հասարակության կազմակերպություն: Ըստ այդմ՝ Նոյեմբերյանում հուշագիրը կնքել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանը, «Լոֆթ» կրթության, մշակույթի և երիտասարդության զարգացման համահայկական ՀԿ-ի տնօրեն Արևիկ Համբարձումյանը: Հրազդանում հուշագիրը ստորագրել են Ժաննա Անդրեասյանը, համայնքի ղեկավար Սևակ Միքայելյանը, «Հայի բռունցք» երիտասարդության, մշակութային ՀԿ-ի նախագահ Գարիկ Աղասյանը, Աղավնաձորում՝ ԿԳՄՍ նախարարը, համայնքի ղեկավար Նարեկ Հարությունյանը և «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ի նախագահ Գրիգոր Երիցյանը:

Նշենք, որ երիտասարդական կենտրոններ են գործում նաև Սյունիքի մարզի Մեղրի, Կապան քաղաքներում, Վերիշեն բնակավայրում, Տավուշի մարզի Իջևան և Դիլիջան քաղաքներում, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում, Ծովագյուղ բնակավայրում, Արարատի մարզի Արարատ քաղաքում, Շիրակի մարզի Ախուրյան բնակավայրում:

Համայնքներում ստեղծված երիտասարդական միջավայրերի գործունեությունը ուղղված է 13-35 տարեկան երիտասարդների ստեղծագործ ներուժի բացահայտմանը, կարողունակությունների և ակտիվ քաղաքացիության զարգացմանը, ինտելեկտուալ ժամանցի կազմակերպմանը, առկա հնարավորությունների վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում