Tuesday, 28 07 2026
Ռուսաստանի գնացքը գնացել է. նա կարող է տարածաշրջան վերադառնալ միայն պատերազմով
Ալիևը Թուրքիայի ուղղությամբ դիվանագիտական թիմի արմատական փոփոխություն է կատարել
Արագիլն ընկել էր չշահագործվող կաթսայատան ծխատարի մեջ
Քննարկվել են կանանց նկատմամբ բռնության, ընտանեկան բռնության կանխարգելման ու դրանց դեմ արդյունավետ պայքարի ուղիները
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
Ոստիկանները ձերբակալել են ապօրինի զենք պահող տղամարդուն
Գազամատակարարման վթարային դադարեցում Գյումրի քաղաքում
00:10
ԵՄ-ն զգուշացրել է, որ անտառային հրդեհները ծանրաբեռնում են արձագանքման համակարգերը
«Քրեական գործերի քննությունը տևում է մի ողջ հավերժություն» պնդումն այլևս ակտուալ չի լինելու. Գալյան
23:50
Մեծ Բրիտանիան Ուկրաինային կփոխանցի անօդաչու թռչող սարքերը պաշտպանելու տեխնոլոգիաներ
ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի
Հայտնաբերվել է 481 ոչ սթափ վարորդ
23:10
ԱՄՆ-ն պատրաստ է դերակատարում ունենալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում
23:00
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները
22:56
Թրամփը մեկնաբանել է Նեթանյահուի առարկությունները Թուրքիային F-35 ինքնաթիռներ տրամադրելու առթիվ
22:50
Հրաձգություն Սիեթլի փառատոնում. կա երեք զոհ և հինգ վիրավոր
Կներկայացվի «BRASS & BEATS» աննախադեպ համերգային նախագիծը
22:30
Դանակով հարձակում Փարիզում․ երեք մարդ վիրավորվել է, կասկածյալը ձերբակալվել է
Մորեխների դեմ ավիացիոն սրսկումներ՝ Վերին Դվինում և հարակից բնակավայրերում
22:10
«Ռեալը» մտադիր է 135 միլիոն եվրոյով ձեռք բերել «Լայպցիգի» վինգերին
22:00
Որակյալ սնունդը՝ առողջ կյանքի հիմք․ 50 առաջատար բժիշկներ Երեմյան գործանում էին
Կանխվել է Բելառուսից ՌԴ հայկական ծագման ծաղիկների ներմուծումը․ Ռոսսելխոզնադզոր
Ընդգծվել է Հայաստանում հանրաքվե անցկացնելու անհրաժեշտությունը․ Կրեմլ
Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
21:53
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները
21:50
Ռումինիան Ռուսաստանի դեսպանատան աշխատակցին հայտարարել է պերսոնա նոն գրատա
21:50
«Նոուլ» թայֆունի զոհերի թիվը Չինաստանում հասել է 10-ի
Նոր սկանդալ Ադրբեջանի և Իրանի միջև
Պատերազմները Ուկրաինայում և Իրանում դառնում են փոխկապակցված` ազդելով մեր անվտանգության միջավայրի վրա
Պուտինը համոզված է, որ Արևմուտքին չի հաջողվի իր գործողություններով պառակտել ռուս հասարակությունը

Ի՞նչ է կատարվում օկուպացված Արցախում

Երրորդ օրն է՝ Բաքվի լրատվամիջոցները հայտնում են օկուպացված Արցախի Մարտակերտի, Ասկերանի և Մարտունու շրջաններում անտառային հրդեհների մասին: Պաշտոնական հաղորդագրությունների համաձայն՝ հրդեհների մարմանը ներգրավված են Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարության համապատասխան ստորաբաժանումներ, ինչպես նաև երկու ուղղաթիռ:

Դատելով չափազանց սուղ տեղեկատվությունից՝ հրդեհն սկսվել է Աղդամի շրջանի Ալիաաղալու բնակավայրում չոր խոտածածկույթի բռնկումից, ապա տարածվել Մարտակերտի և Ասկերանի շրջանների սահմանի անտառներում՝ Խաչեն գետի աջ և ձախ ափերին: Հուլիսի 24-ին հրդեհ է բռնկվել Մարտունու շրջանի Սոս գյուղի հատվածում, իսկ հաջորդ օրը Բաքվի լրատվամիջոցները հայտնել են, որ Աղդամի շրջանի Գյուլաբլի բնակավայրի մոտ խոտածածկույթի բռնկման հետևանքով առաջացած հրդեհը տարածվել և հասել է Մարտունու շրջանի Մյուրիշեն գյուղի անտառներին:

Աշխարհագրական հեռավորությունը և բնական արգելքները հաշվի առնելով՝ անհնար է պատկերացնել, որ Խաչենի հովտի անտառներից հրդեհը կարող է հասնել Մարտունու շրջանի հարթավայրային Սոս գյուղ՝ «խնայելով» Աղդամը և հարակից գյուղերը, որտեղ նույն օրերին, ըստ ադրբեջանական կողմի տեղեկատվության, «հերթական բնակարանամուտ են տոնել Խդրլու գյուղում»:

Ի՞նչ է կատարվում օկուպացված Արցախում: «Արտառոց շոգ եղանակը և քամին դժվարացնում են հրդեհաշիջման աշխատանքները, որոնց ներգրավվել են լրացուցիչ ուժեր նույնիսկ Եվլախից»,- գրում է Բաքվի իշխանական լրատվամիջոցը, ինչից հետևում է, որ հրդեհն ընդգրկում է նոր տարածքներ:

Կարելի է վստահաբար ասել, որ գործ ունենք կազմակերպված գործողությունների հետ: Մնում է հասկանալ՝ Ադրբեջանի իշխանություններն Արցախի օկուպացված տարածքներում իրավիճակը չե՞ն վերահսկում, այնտեղ հանցավոր խմբավորումնե՞ր են գործում, որ զբաղվում են վնասարարությամբ, թե՞ դա Բաքվի պաշտոնական քաղաքականությունն է, որ հետապնդում է «բնական պատահարների» միջոցով հայկական բնակավայրերը ոչնչացնելու նպատա՞կ:

Ադրբեջանը երկու-երեք տասնամյակ հայկական կողմերին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում և հարակից տարածքներում «բնապահպանական աղետ» ստեղծելու մեջ: Այսօր նույն տարածքներում չորորդ օրն է՝ անտառային հրդեհներ են մոլեգնում, բայց պաշտոնական Բաքուն բավարարվում է մի քանի տասնյակ անձանց և ընդամենը երկու ուղղաթիռի ներգրավմամբ հրդեհաշիջման էմիտացիա ստեղծելով: Դա թույլ է տալիս ասել, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում բնապահպանական հանցագործություն է կատարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում