Wednesday, 15 07 2026
Կոշ-Վերին Սասունիկ-Լեռնարոտ տեղական նշանակության ավտոճանապարհի 9.5 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգումն ավարտական փուլում է
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի խորհրդարանի փոխնախագահը քննարկել են համագործակցությանը վերաբերող հարցեր
ԲՏԱՆ-ը և Startup Armenia գիտակրթական հիմնադրամը կիրականացնեն «Սիսայդ Ստարտափ Սամմիթ Արմենիա 2026» միջոցառումը
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում անցկացվել են Կոտայքի և Վայոց ձորի դպրոցական գրադարանավարների վերապատրաստման դասընթացներ
Հիմնանորոգվում է Հագվի բնակավայրով անցնող մոտ 2.7 կմ ճանապարհահատվածը
ՀՀ ժողովրդագրական իրավիճակի վերաբերյալ արդյունավետ քննարկում ունեցանք. ԱՍՀ նախարար
Հայաստանի ԿԳՄՍ փոխնախարարն ընդունել է Էստոնիայի դեսպանին
ՇՄ նախարարությունը մեկնարկել է պլաստիկ արտադրանքի օրենսդրական սահմանափակումների վերաբերյալ իրազեկման հանդիպումների շարքը
Հաստատվել է հանրակրթական դպրոցների ղեկավարման հավաստագրի համար հավակնորդների քննության ժամանակացույցը. ԿԳՄՍՆ
Ֆրանսիան մշտապես եղել է Հայաստանի վստահելի բարեկամը․ Մհեր Գրիգորյան
Մեկ օրում գրանցվել է 21 ավտովթար․ 2 մարդ զոհվել է
Վահագն Խաչատուրյանը մի շարք օրենքներ է ստորագրել
Դավթաշենում հայտնաբերվել է 16-ամյա աղջնակի դի
3 միլիոն դրամ տուգանք՝ օդի աղտոտման համար
22:00
Անօդաչու թռչող սարքեր, ռոբոտներ և կյանքեր փրկելու մրցավազք
Քննարկվել են ՀՀ-ում ԵՄ առաքելության գործունեությանը վերաբերող հարցեր
Անկախ Միշուստինի հետ հանդիպումից՝ Հայաստանը պետք է նվազեցնի կախվածությունը ՌԴ֊ից
ԿԸՀ խոսնակն ազատման դիմում է գրել
Զախարովան, Կիրիենկոն մտան ՀՀ ԱԺ. մարդկանց տեռորի է ենթարկել
21:09
Թրամփը հայտարարել է Իրանի հետ կապված նավերի շրջափակման մասին
«ՆԱՏՕ-ն Թուրքիայի համար ծուղակ է լարել»
Վարչական դատարանը մերժել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության ներկայացված հայցադիմումը․ ՏԿԵՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Քոչարյան փողոցում
20:30
Վուչիչը կմեկնի Կիև
Մեսրոպ Մեսրոպյանը և ԱՄՀ ներկայացուցիչներն անդրադարձել են էլեկտրաէներգետիկական շուկայի գործող մոդելին
Ռուսաստանը հույս ունի, որ Անկարան Կիևին կուղարկի ոչ հաճելի ազդանշան. Լավրով
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի զբոսաշրջության, մշակույթի և սպորտի փոխնախարարը քննարկել են համագործակցության զարգացման հնարավորությունները
19:50
Եվրոպական ավիաընկերություններին նախազգուշացրել են զերծ մնալ թռիչքներից Պարսից ծոցի երկրների օդային տարածքով
ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը
19:30
Ուկրաինայի Ռադան պաշտոնանկ է արել վարչապետին

Փեզեշքիանը «հաղթե՞ց»

Հունիսի 26-ին, ինչպես հասկացվում է պաշտոնական հաղորդագրությունից, ադրբեջանական կողմի նախաձեռնության տեղի է ունեցել Ադրբեջանի և Իրանի նախագահներ Իլհամ Ալիևի և Մասուդ Փեզեշքիանի հեռախոսազրույցը, որի ընթացքում Իլհամ Ալիևը ևս մեկ անգամ ներկայացրել է իրանա-իսրայելական հակամարտության վերաբերյալ Բաքվի տեսակետը և տարածաշրջանում իրավիճակի սրացման շուրջ Ադրբեջանի անհանգստությունը:

Հասկացվում է, որ իրանա-իսրայելական լարվածությունը Բաքվի և Թեհրանի միջև նախագահների մակարդակով քննարկվել է նաև նախկինում, ամենայն հավանականությամբ, Փեզեշքիանի՝ Բաքու այցի ընթացքում, քանի որ Իլհամ Ալիևի պաշտոնական կայքի ձևակերպմամբ՝ նաև «ևս մեկ անգամ» է ներկայացրել խնդրի վերաբերյալ իր դիրքորոշումը: Բաքուն պաշտոնապես կողմ է Պաղեստինի անկախ պետության ստեղծմանը, իսկ Իրանը Իսրայելի պետականությունը չի ճանաչում, նրա տարածքն անվանում է Պաղեստին:

Հեռախոսազրույցի ընթացքում Ալիևը Փեզեշքիանին շնորհավորել է Իսրայելի հետ հրադադարի հաստատման կապակցությամբ, զոհերի առթիվ ցավակցություն հայտնել, վիրավորներին մաղթել շուտափույթ ապաքինում, ինչի համար Իրանի նախագահը երախտագիտություն է հայտնել: Ալիևը Փեզեշքիանին հրավիրել է Բաքու, որտեղ եկող ամիս պետք է գումարվի Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթաժողով:

Դիվանագիտական ձեւակերպումներից եթե վերացարկվենք, ապա Ալիև-Փեզեշքիան հեռախոսազրույցի բուն իմաստն այն է, որ Թեհրանը Բաքուն չի դիտարկում իր դեմ Իսրայելի ագրեսիայի մասնակից: Վերջին օրերին լրատվամիջոցները, հղում անելով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին մոտ մի թելեգրամյան ալիքի, տեսակետ էին գեներացնում, որ «ուշքի գալուց հետո Իրանը կպատժի Ադրբեջանին»:

Տպավորություն կար, որ իրանա-ադրբեջանական հարաբերությունները որոշակի ժամանակահատվածում մի մակարդակով ցածր կլինեն: Երևում է՝ Իրանում ԻՀՊԿ և հոգևոր առաջնորդի ազդեցությունը զգալիորեն թուլացել է: Եվ եթե անգամ Իսրայելն իրոք Ադրբեջանի տարածքն օգտագործել է, ապա նախագահ Փեզեշքիանը միջադեպը համարում է հարթված:

Իրանի համար այսօր գերխնդիր է հարևանների հետ հարաբերությունները չբարդացնել: Այս իմաստով չափազանց կարևոր է, որ Ալիևը Փեզեշքիանին Բաքու է հրավիրում՝ մասնակցելու Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթաժողովին:

Նախապես Թուրքիայի, Իրանի և Պակիստանի կողմից հիմնադրված այդ կառույցին անդամակցում են Կենտրոնական Ասիայի երկրները, կազմակերպությունը համագործակցում է Պարսից ծոցի արաբական միապետությունների հետ: Իսրայելի հետ գրեթե ճակատագրական նշանակության զինված հակամարտությունը հարաբերականորեն հաղթահարած Իրանի համար ՏՀԿ գագաթաժողովին մասնակցությունը քաղաքական լուրջ նշանակություն ունի: Մոտ երկու շաբաթ տեւած ռազմական գործողությունները վկայեցին, որ անվտանգային հարցերում Իրանը դաշնակից չունի: Ըստ երևույթին՝ Իրանում սկսվում է հնարավորությունների և հեռանկարի վերագնահատում, և նախագահ Փեզեշքիանին հաջողվել է «երկիշխանության փորձությունից հաղթող դուրս գալ»: Այս իրավիճակը Հայաստանին պետք է թելադրի ավելի առարկայան հարթություն բերել Իրանի հետ հարաբերությունները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում