Thursday, 23 07 2026
Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ հատուկ բանակային կորպուսի ենթակա զորամաս
16:30
ԱՄՆ-ն պատրաստ է նպաստել ռուս-ուկրաինական պատերազմի ավարտին. Մարկո Ռուբիո
Կապանը՝ 2026 թ. ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք. միջոցառումները կանցկացվեն հուլիսի 23-25-ը
16:10
Իրանը հայտնել է Հորդանանում ամերիկյան օբյեկտների վրա նոր հարձակումների մասին
Մոտ 2 կգ թմրամիջոց է հայտնաբերվել․ բացահայտվել է կազմակերպված հանցավոր խումբ
15:50
ԱՄՆ-ն և Սաուդյան Արաբիան համաձայնագիր են ստորագրել խաղաղ ատոմի ոլորտում համագործակցության մասին
ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք
15:30
Պատժամիջոցները շարունակում են թուլացնել ՌԴ-ին. Լայեն
Զինծառայողին ինքնասպանության հասցնելու համար 2 անձ է կալանավորվել
15:10
Բրիտանիան Իրանից հետ է կանչում դեսպանատան աշխատակիցներին
Ռուս-ամերիկյան «մեծ գործարք է քննարկվում»
14:50
ԵՄ դեսպանները համաձայնության են եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթի շուրջ
Դադարեցվել է Սևանա լճի 3000 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետգրանցումը
14:30
Ռուբիոն մանրամասներ է հայտնել Լավրովի հետ հանդիպումից
Բեռնատարների սահմանային հերթերի նոր կարգը կխթանի արտահանումը
14:10
Հորդանանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերը
Անշարժ գույք՝ առանց նոտար այցելելու․ ինչպես կատարել գործարքը հեռավար
13:50
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 5 398-ի
Գյումրիի ՏՏ կենտրոն հիմնադրամին հողամաս կվաճառվի՝ 5 սկսնակ ընկերություն ստեղծելու նպատակով
13:30
ԱՄՆ-ն միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիր է ստորագրել Սաուդյան Արաբիայի հետ
Բնակարանաշինության նպատակով Արարատում 2 գույք կդառնա համայնքային սեփականություն
13:10
Բրիտանիան Իրանից տարհանել է այդ երկրում մնացած իր բոլոր դիվանագիտական ծառայողներին
ՄԻՊ ներկայացուցիչները առանձնազրույց են ունեցել Արեգնազ Մանուկյանի հետ
12:50
Քուվեյթը հայտնել է իրանական ԱԹՍ-ների նոր հարձակումների մասին
Դադարեցվել է Սևանա լճի 1215 քմ մակերեսով տարածքի կառուցապատման իրավունքի պետգրանցումը
12:30
Իսպանիայում և Ֆրանսիայում շարունակվում է պայքարն անտառային հրդեհների դեմ
Քաջարան-Ագարակ հատվածի թունելում ընթացքի մեջ են ջրամեկուսացման աշխատանքները
12:10
Յամալի լուսանկարը բարձրացրել է գերմանական ներքնազգեստի վաճառքի ծավալները
Բեռլինում Ալիևը «միջին տերության» առաջնորդի կարգավիճակ չի ստացել
11:50
Գերմանիայում հավանություն են տվել «Ռոսատոմի» հետ համատեղ նախագծին

Դա պետք է Թրամփին, Իրանին ու Հայաստանին

ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել է, որ հույս ունի հաջորդ շաբաթ բանակցություն անցկացնել Իրանի հետ՝ միջուկային համաձայնագրի ստորագրման ակնկալիքով: Միաժամանակ նա ասել է, թե իրեն այդքան էլ չի հետաքրքրում՝ կստորագրվի համաձայնագիր, թե ոչ, քանի որ իրենք հարվածով ոչնչացրել են Իրանի միջուկային ծրագիրը: Իհարկե, ամերիկյան հարվածի արդյունավետությունը կասկածի տակ են դնում հենց ամերիկյան աղբյուրներն, իսկ:

Նյւու Յորք Թայմս օրինակ հղում էր արել հետախուզության աղբյուրներին, գրելով, որ միջուկային բունկերային օբյեկտները այդուհանդերձ չեն վնասվել այնպես, որ Իրանը զրկվի միջուկային ծրագիրը շարունակելու հնարավորությունից, այլ պարզապես մի քանի ամսով հետ են գցել այն: Նույնը հայտարարել է արդեն պաշտոոնապես ՄԱԳԱՏԵ ղեկավար Գրոսսին: Տարբեր այլ աղբյուրներ են խոսում այդ մասին, թեև Թրամփը ինքը պնդում է, որ հարվածը եղել է աննախադեպ, դիպուկ, և ոչնչացրել է ծրագիրը:

Կարծես թե, Թրամփի համար սա ոչ ե հեղինակության հարց է, այլ քաղաքական փաստարկի: Ըստ ամենայնի, կան շրջանակներ, որոնք ամենևին գոհ չեն, որ պատերազմը Իրանի դեմ կանգնել է, հաստատվել է հրադադար: Շրջանակները, որոնք կարողացան մի քանի շաբաթ «դիմադրող» Թրամփին բերել ռազմական գործողությանը հավանություն արժանացնելուն, թերևս գոհ չեն, որ չեն կարողացել «զարգացնել» հաջողությունն ու հասնել ռեգիոնալ պատերազմի:

Հավանաբար դա է արտահայտվում նաև Իսրայելի ԶՈՒ ԳՇ պետի խոսքերում, որը հայտարարում է, թե Իրանի դեմ պատերազմը ավարտված չէ: Թրամփը գտնվում է նկատելի տեղեկատվական ճնշման ներքո, երբ փորձում է հավաստիացնել, որ ավարտել է ամեն ինչ, բայց նրան տարբեր կողմերից ներկայացնում են, որ ոչինչ էլ ավարտված չէ: Իսկ, եթե ոչինչ ավարտված չէ, ապա Թրամփը հայտնվում է անհարմար քաղաքական վիճակում և հեշտ է թերևս նրա հանդեպ միացնել նոր պատերազմի ժամացույցը՝ ամեն ինչ «ավարտելու» համար: Այս տեսանկյունից, թերևս նախընտրելի կլինի, եթե Իրանը ընդունի բանակցության հնարավորությունը և փորձի այդուհանդերձ հակադարձել Թրամփին «թասիբի գցելու» տեղեկատվական նոր ալիքին:

Հավանաբար, այդ տողատակն էր պարունակում այսօր Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի խոստովանությունը, որ ամերիկյան հարվածներից Իրանի միջուկային օբյեկտները կրել են լուրջ վնասներ: Խաղասեղանին շատ բան է թե Թրամփի, թե նաև Իրանի համար, հետեւաբար այստեղ, անշուշտ, պահանջվում է շատ սառնասրտություն և տեղեկատվական «խայծեր» կուլ չտալու սթափություն, Իրանի շուրջ կայունությունը ավելի հաստատուն դարձնելու համար: Դա պետք է թե Թրամփին, թե Իրանին: Ավելորդ է ասել թերևս, որ ոչ պակաս պետք է նաև Հայաստանին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում