ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանը և Ուկրաինան համաձայնության են հասել գերիների մասշտաբային փոխանակման շուրջ, և որ այդ փոխանակումը շուտով տեղի կունենա։ Այս մասին նա գրել է իր Truth Social հարթակում:
«Ռուսաստանը և Ուկրաինան հենց նոր համաձայնության եկան գերիների խոշոր փոխանակման շուրջ։ Դա շուտով տեղի կունենա։ Իմ շնորհավորանքներն եմ հայտնում երկու կողմերին այս բանակցությունների կապակցությամբ։ Գուցե սա կարող է հանգեցնել որևէ նշանակալի բանի՞», – գրել է Թրամփը։








































