Wednesday, 15 07 2026
ՌԴ-ն այլևս չունի դաշնակից, ունի միայն հեգեմոն` հանձինս Չինաստանի. Հայաստանը պետք է հեռու մնա նրանից
Ծառուկյանը քաղաքական պատիժ է կրում. Ռուսաստանը «փայ» է ստացել ՀՀ իշխանության վրա ազդելու
Հայաստանում «Բոինգ» կամ «Էյրբաս» ինքնաթիռ գրանցելու համար ԵԱՏՄ-ին ինչո՞ւ պետք է մաքսատուրք վճարենք
Ռուսաստանը Կիև-Բաքու համագործակցությունը հանդուրժում է, ի՞նչ «ռեսուրս ունի» Ադրբեջանը
Կոշ-Վերին Սասունիկ-Լեռնարոտ տեղական նշանակության ավտոճանապարհի 9.5 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգումն ավարտական փուլում է
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի խորհրդարանի փոխնախագահը քննարկել են համագործակցությանը վերաբերող հարցեր
ԲՏԱՆ-ը և Startup Armenia գիտակրթական հիմնադրամը կիրականացնեն «Սիսայդ Ստարտափ Սամմիթ Արմենիա 2026» միջոցառումը
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում անցկացվել են Կոտայքի և Վայոց ձորի դպրոցական գրադարանավարների վերապատրաստման դասընթացներ
Հիմնանորոգվում է Հագվի բնակավայրով անցնող մոտ 2.7 կմ ճանապարհահատվածը
ՀՀ ժողովրդագրական իրավիճակի վերաբերյալ արդյունավետ քննարկում ունեցանք. ԱՍՀ նախարար
Հայաստանի ԿԳՄՍ փոխնախարարն ընդունել է Էստոնիայի դեսպանին
ՇՄ նախարարությունը մեկնարկել է պլաստիկ արտադրանքի օրենսդրական սահմանափակումների վերաբերյալ իրազեկման հանդիպումների շարքը
Հաստատվել է հանրակրթական դպրոցների ղեկավարման հավաստագրի համար հավակնորդների քննության ժամանակացույցը. ԿԳՄՍՆ
Ֆրանսիան մշտապես եղել է Հայաստանի վստահելի բարեկամը․ Մհեր Գրիգորյան
Մեկ օրում գրանցվել է 21 ավտովթար․ 2 մարդ զոհվել է
Վահագն Խաչատուրյանը մի շարք օրենքներ է ստորագրել
Դավթաշենում հայտնաբերվել է 16-ամյա աղջնակի դի
3 միլիոն դրամ տուգանք՝ օդի աղտոտման համար
22:00
Անօդաչու թռչող սարքեր, ռոբոտներ և կյանքեր փրկելու մրցավազք
Քննարկվել են ՀՀ-ում ԵՄ առաքելության գործունեությանը վերաբերող հարցեր
Անկախ Միշուստինի հետ հանդիպումից՝ Հայաստանը պետք է նվազեցնի կախվածությունը ՌԴ֊ից
ԿԸՀ խոսնակն ազատման դիմում է գրել
Զախարովան, Կիրիենկոն մտան ՀՀ ԱԺ. մարդկանց տեռորի է ենթարկել
21:09
Թրամփը հայտարարել է Իրանի հետ կապված նավերի շրջափակման մասին
«ՆԱՏՕ-ն Թուրքիայի համար ծուղակ է լարել»
Վարչական դատարանը մերժել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության ներկայացված հայցադիմումը․ ՏԿԵՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Քոչարյան փողոցում
20:30
Վուչիչը կմեկնի Կիև
Մեսրոպ Մեսրոպյանը և ԱՄՀ ներկայացուցիչներն անդրադարձել են էլեկտրաէներգետիկական շուկայի գործող մոդելին
Ռուսաստանը հույս ունի, որ Անկարան Կիևին կուղարկի ոչ հաճելի ազդանշան. Լավրով

Թրամփը կքանդի ևս մեկ համաշխարհային կառույց

ԱՄՆ-ն դադարեցրել է Առևտրի համաշխարհային կազմակերպության իր բաժին հատկացումները, հաղորդել է Ռոյթերզը: Սա նշանակո՞ւմ է, որ ԱՄՆ նոր վարչակազմը փաստացի ձեռնամուխ է լինում ԱՀԿ ապամոնտաժմանը: Գործնականում Թրամփը մի շարք երկրների հանդեպ բարձրացնելով մաքսատուրքերը, ընդ որում, քաղաքական խնդիրներ հետապնդելու բավականին բաց նպատակով, արդեն իսկ, ըստ էության, կասկածի տակ է դրել ԱՀԿ կարգավորումներն ու կանոնները: Այսինքն՝ դե ֆակտո դա արդեն իսկ ԱՀԿ ապամոնտաժում է:

Հետևաբար, խոսք կարող է լինել դե ֆակտոն դե յուրե պրոցեսի վերածելու մասին: Դոնալդ Թրամփն իր պաշտոնամուտից հետո դադարեցրել է ԱՄՆ անդամությունը առողջապահության համաշխարհային կազմակերպությանը, դուրս է եկել Կլիմայի համաշխարհային համաձայնագրից, ըստ էության՝ վերանայում է ՆԱՏՕ համակարգը՝ առայժմ քաղաքական տրամաբանության մակարդակում, բայց բավականին հստակ հայտարարություններով խթանելով Եվրոպայում ու եվրաատլանտյան հարաբերություններում անվտանգության նոր ճարտարապետության մասին խոսակցություններ:

Եվ այժմ այդ շարքում է ներառվում նաև ԱՀԿ-ն, ինչը կարող է նշանակել համաշխարհային տնտեսական հարաբերությունների առանցքային համակարգի փլուզում: Սա մեծ հաշվով զարմանալի չէ, որովհետև, եթե փլուզվում է աշխարհակարգը, եթե ձևավորվում է նորը, կամ միտում կա նորը ձևավորելու, ապա բնական է, որ փլուզվելու են ոչ միայն իրավա-քաղաքական, ռազմա-քաղաքական, այլ նաև տնտեսա-քաղաքական համաշխարհային համակարգերը: Սա նշանակում է, որ, ըստ էության, ավելի է բարձրանալու լոկալ համակարգերի դերը՝ տնտեսական հարաբերությունների համատեքստում: Արդյո՞ք Հայաստանն այդ առումով դիտարկում է, օրինակ, դրանցից մեկի՝ ԲՐԻԿՍ հետ հարաբերության ընդլայնման որևէ հեռանկար:

Համենայն դեպս, հատկանշական էր Հայաստանի ԱԳ նախարարի այցը Բրազիլիա, որը ԲՐԻԿՍ հիմնադիր անդամ հինգ երկրներից մեկն է՝ Բրազիլիա, Հնդկաստան, Հարավային Աֆրիկա, Չինաստան, Ռուսաստան: Կազմակերպությանը 2024 թվականից միացել են նաև Իրանը, Եգիպտոսը, Արաբական Միացյալ Էմիրություններն ու Եթովպիան: Անշուշտ, խոսքը, իհարկե, Հայաստանի անդամակցության մասին չէ, այլ տնտեսական համակարգերի հետ հարաբերությունների կայուն համակարգի և օրակարգի կառուցման: Անշուշտ, ձևաչափային իմաստով, իհարկե, կառույցները համեմատելի չեն, բայց մի կողմից փորձելով արդիական իրողություններին համարժեք հարաբերություն կառուցել Եվրոպական միության հետ՝ որպես տնտեսական տարածություն, Հայաստանը, անշուշտ, կարիք ունի համարժեք հարաբերություններ հաստատել նաև այլ տնտեսական համակարգերի հետ, առավել ևս ԲՐԻԿՍ-ի, որը ընդգրկում է մի կողմից բավականին մեծ տնտեսական ծավալ ու պոտենցիալ, նաև դինամիկա ունեցող միջավայր, մյուս կողմից այդ միջավայրը աշխարհագրորեն համահունչ է Հայաստանի տնտեսական արեալին:

Համաշխարհային կառուցակարգերի փլուզման պարագայում լոկալ հարաբերությունների դիվերսիֆիկացիան կարևոր է Հայաստանի տնտեսական միջավայրի կանխատեսելիության կառավարելիության համար: Միևնույն ժամանակ, սակայն, այդ հանգամանքն առավել հիմնարար, առանցքային նշանակության հարց է դարձնում երկրում տնտեսական քաղաքականության էֆեկտիվության բարձրացումն ու Հայաստանի տնտեսության արտադրողական ներուժի գեներացումը: Առայժմ Հայաստանում վարվող տնտեսական քաղաքականության արդյունքում «գեներացվում» է առավելապես պետական պարտքը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում