Friday, 24 07 2026
Փարիզում քննարկվել է Հայաստանի մուտքը եվրոպական շուկա
00:50
ԵՄ-ն դատապարտել է Սաուդյան Արաբիայի դեմ հութիների սպառնալիքներն ու Կարմիր ծովում լցանավի վրա հարձակումը
Ոստիկանները հայտնաբերել են քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների մեղադրանքներով հետախուզվողին
00:30
ԱՄՆ-ն 200 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն կհատկացնի ԿԽՄԿ-ին և ԿԽՄՖ-ին
Ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումները 78-ով ավելացել են․ ՆԳՆ
00:10
ԱՄՆ-ն պատերազմի ավարտի վերաբերյալ մի քանի առաջարկ է պատրաստել. Զելենսկի
00:00
Աշխատատեղեր ու արդիական ենթակառուցվածքներ. Հայէկոնոմբանկն ամփոփել է Զինվորի տան հետ 2025թ. սոցիալական ծրագիրը
23:50
ԻՀՊԿ-ն հայտարարել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանման ոչնչացման մասին
«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ Պապոյան
23:30
Թրամփը սպառնացել է հութիների հարձակումների համար պատասխանատվության ենթարկել Իրանին
23:20
Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտ»-ը չհաղթեց «Կլուժ»-ին
23:10
Իրան-Իրաք սահմանային անցակետին ԱՄՆ-ի հարվածի հետևանքով իրանցի զինվորական է զոհվել. Tasnim
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ
22:50
Պակիստանի վարչապետը խստորեն դատապարտել է հութիների հարձակումները սաուդյան նավերի վրա
Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի հավակնորդների քննության ժամանակացույցը
22:30
Իրաքի և Քուվեյթի միջև սահմանային անցակետը փակվել է ԱԹՍ-ի հարձակումից հետո. INA
Քաղաքացիների առաջարկով գործնական քննության մեկնարկային կետը կտեղափոխվի
22:10
Թրամփը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը կախված է Էր Ռիադի կողմից Իսրայելի ճանաչումից
Նարեկ Կարապետյանը մենակ չի լինելու. ճաղերի ետևից են նայելու ՀՀ-ին. պրոցեսը հասնում է կուլմինացիային
21:50
Կուբա է ժամանել ԱՄՆ-ից մարդասիրական օգնության առաջին խմբաքանակը՝ Ռուբիոյի նախաձեռնությամբ
Բանակում ողբերգությունների հիմքում կրթության, բարեկրթության և հսկողության պակասն է
21:30
Իրանն ու Իրաքն ամրապնդում են հարաբերությունները․ Փեզեշքիանն ընդունել է ալ-Զայիդիին
Ռուսաստանը խուճապի մեջ է. գազանը նեղն է ընկել ու գոռում է
21:09
Սև ծովում թուրքական բեռնանավի վրա անօդաչուի հարձակման հետևանքով մեկ մարդ է զոհվել, երեքը՝ վիրավորվել
Բեռլինում Ալիեւը Ռուսաստանից «վերջնականապես» զատորոշվել է
20:50
Իսպանիայում վտանգի առավելագույն մակարդակ է հայտարարվել շոգի պատճառով
Արտաքին քաղաքականությունը՝ ստանդարտ դիվանագիտական լեզվից դուրս. ԱԳՆ-ն փոդքաստային շարք է սկսել
20:30
Ալբանիայում բախումներ են տեղի ունեցել ոստիկանների և հակակառավարական ցույցի մասնակիցների միջև
Գևորգ Պապոյանն ու Դեյվիդ Ալենը քննարկել են ԱՄՆ-ի կողմից ՀՀ-ին Շուկայական տնտեսություն ունեցող երկրի կարգավիճակ շնորհելու գործընթացը
Ռուսաստանը բաց է Ուկրաինայի հարցով բանակցությունների համար. Պեսկով

Ադրբեջանական զինված ուժերը երկրորդ զոհն են ունեցել

Հունվարի 22-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարը ցամաքային զորքերի հրամանատարության, շտաբի, զորամիավորումների հրամանատարների և ծառայության պետերի խորհրդակցություն է անցկացրել: Ի տարբերություն նախորդների՝ այս անգամ միջոցառումը, եթե հավատանք պաշտոնական հաղորդագրությանը, գումարվել է օկուպացված Ստեփանակերտում:

Քառասունչորսօրյա պատերազմից հետո դա Ադրբեջանի պաշտպանության նախարարի Լեռնային Ղարաբաղում գտնվելու մասին առաջին պաշտոնական տեղեկատվությունն է: Ադրբեջանի ռազմական գերատեսչության տարածած հաղորդագրության համաձայն՝ ի թիվս այլոց՝ Զաքիր Հասանովը քննարկել է նաև բարձրլեռնային պայմաններում մարտական հերթապահություն իրականացնող զորամիավորումներում ծառայողական կարգապահության հետ կապված հարցեր:

Անցյալ տարեվերջին ադրբեջանական մամուլում զինծառայողների մահվան կամ հրաձգային զենքից կրակի հետևանքով սպանության մասին մի քանի տեղեկություն է տարածվել: 2023թվականի ձմռանը հայտնի է դարձել Քելբաջարում մի քանի զինծառայողների ձնաբուքի պատճառով անհայտ կորչելու մասին: Որոշ ժամանակ անց նրանք հայտնաբերվել են մահացած:

Ստեփանակերտում Զաքիր Հասանովի անցկացրած խորհրդակցությունից կարճ ժամանակ անց Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է զինծառայողի մահվան մասին՝ առանց վկայակոչելու նրա ինքնությունը: Բաքվի ռազմական գերատեսչությունը հավելել է, որ զինծառայողը մահացել է բնակության մշտական վայրում՝ գտնվելով արձակուրդի մեջ: Հաղորդագրության այդ ընդգծումներից դատելով՝ խոսքը սպայի մասին է, բայց թե ինչ հանգամանքներում է նա «մահացել», որևէ մանրամասնություն չի հրապարակվում: Հունվարի 24-ին Ադրբեջանի զինվորական դատախազությունը հայտնել է, որ հրաձգային զենքից կրակի հետևանքով սպանվել է շարքային Ջամալ Հուսեյնովը:

Եվրոպայում գործող MeydanTV առցանց լրատվամիջոցի տեղեկություններով՝ սպանվել է պայմանագրային զինծառայող: Ընդ որում՝ խոսքը հատուկ նշանակության զորամիավորման մասին է, որ մարտական ծառայություն է իրականացնում Հայաստանի հետ սահմանին: Հարուցվել է քրեական գործ, հետաքննությունն իրականացնում է Ադրբեջանի զինվորական դատախազության քննչական խումբը, որին աջակցում է տեղեկատվության և տեխնոլոգիաների կենտրոնը:

Ըստ երևույթին՝ առկա է փորձաքննություն անցկացնելու անհրաժեշտություն՝ պարզելու դեպքի հետ կապված այնպիսի հանգամանքներ, որ կարող են նպաստել «միջադեպի» պարզաբանմանը: Այդուհանդերձ, եթե կատարվածին տրվում է «հրաձգային զենքի կրակով սպանություն» բնորոշումը, հասկանալի է, որ Հուսեյնովը դարձել է ծառայակցի կողմից արձակված կրակոցի թիրախ:

Իսկ դա իր հերթին վկայում է, որ «միջադեպի» պատճառը երկու կամ մի խումբ զինծառայողների միջև ծագած հակասությունն է: Կարելի է ենթադրել, որ հարաբերություններ պարզելու փորձն ավարտվել է կրակոցով, որ դարձել է Հուսեյնովի մահվան պատճառը: MeydanTV-ն գրում է, որ նոր տարում դա ադրբեջանական զինված ուժերում «սպանության երկրորդ դեպքն է»:

Ադրբեջանական լրատվամիջոցը, այսպիսով, սպանություն է համարում նաև «բնակության վայրում արձակուրդի ժամանակ զինվորականը մահը», բայց հավելյալ պարզաբանումներ չի անում:

Դրանից, սակայն, իրականությունը չի փոխվում 2025թ. հունվարին ադրբեջանական զինված ուժերը երկու զինվորականի կորուստ են ունեցել: Ընդ որում՝ երկուսն էլ դարձել են սպանության զոհ: Ադրբեջանում բանակի մասին ամբողջ տեղեկատվությունը համարվում է պետական գաղտնիք: Նույնիսկ սպանվածների հարազատներին է արգելված շփվել մամուլի հետ: Այնուամենայնիվ, որոշ աղբյուրներ կարողանում են արտակարգ դեպքերի մասին թեև ոչ ամբողջական, բայց եզրակացությունների տեղ թողնող տեղեկատվություն տարածել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում