Wednesday, 15 07 2026
Կոշ-Վերին Սասունիկ-Լեռնարոտ տեղական նշանակության ավտոճանապարհի 9.5 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգումն ավարտական փուլում է
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի խորհրդարանի փոխնախագահը քննարկել են համագործակցությանը վերաբերող հարցեր
ԲՏԱՆ-ը և Startup Armenia գիտակրթական հիմնադրամը կիրականացնեն «Սիսայդ Ստարտափ Սամմիթ Արմենիա 2026» միջոցառումը
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում անցկացվել են Կոտայքի և Վայոց ձորի դպրոցական գրադարանավարների վերապատրաստման դասընթացներ
Հիմնանորոգվում է Հագվի բնակավայրով անցնող մոտ 2.7 կմ ճանապարհահատվածը
ՀՀ ժողովրդագրական իրավիճակի վերաբերյալ արդյունավետ քննարկում ունեցանք. ԱՍՀ նախարար
Հայաստանի ԿԳՄՍ փոխնախարարն ընդունել է Էստոնիայի դեսպանին
ՇՄ նախարարությունը մեկնարկել է պլաստիկ արտադրանքի օրենսդրական սահմանափակումների վերաբերյալ իրազեկման հանդիպումների շարքը
Հաստատվել է հանրակրթական դպրոցների ղեկավարման հավաստագրի համար հավակնորդների քննության ժամանակացույցը. ԿԳՄՍՆ
Ֆրանսիան մշտապես եղել է Հայաստանի վստահելի բարեկամը․ Մհեր Գրիգորյան
Մեկ օրում գրանցվել է 21 ավտովթար․ 2 մարդ զոհվել է
Վահագն Խաչատուրյանը մի շարք օրենքներ է ստորագրել
Դավթաշենում հայտնաբերվել է 16-ամյա աղջնակի դի
3 միլիոն դրամ տուգանք՝ օդի աղտոտման համար
22:00
Անօդաչու թռչող սարքեր, ռոբոտներ և կյանքեր փրկելու մրցավազք
Քննարկվել են ՀՀ-ում ԵՄ առաքելության գործունեությանը վերաբերող հարցեր
Անկախ Միշուստինի հետ հանդիպումից՝ Հայաստանը պետք է նվազեցնի կախվածությունը ՌԴ֊ից
ԿԸՀ խոսնակն ազատման դիմում է գրել
Զախարովան, Կիրիենկոն մտան ՀՀ ԱԺ. մարդկանց տեռորի է ենթարկել
21:09
Թրամփը հայտարարել է Իրանի հետ կապված նավերի շրջափակման մասին
«ՆԱՏՕ-ն Թուրքիայի համար ծուղակ է լարել»
Վարչական դատարանը մերժել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության ներկայացված հայցադիմումը․ ՏԿԵՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Քոչարյան փողոցում
20:30
Վուչիչը կմեկնի Կիև
Մեսրոպ Մեսրոպյանը և ԱՄՀ ներկայացուցիչներն անդրադարձել են էլեկտրաէներգետիկական շուկայի գործող մոդելին
Ռուսաստանը հույս ունի, որ Անկարան Կիևին կուղարկի ոչ հաճելի ազդանշան. Լավրով
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի զբոսաշրջության, մշակույթի և սպորտի փոխնախարարը քննարկել են համագործակցության զարգացման հնարավորությունները
19:50
Եվրոպական ավիաընկերություններին նախազգուշացրել են զերծ մնալ թռիչքներից Պարսից ծոցի երկրների օդային տարածքով
ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը
19:30
Ուկրաինայի Ռադան պաշտոնանկ է արել վարչապետին

«Մեր ժամանակների հերոսը» նախագիծը նախևառաջ սովորելու մասին է․ Անդրեասյան

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են․

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը մասնակցել է Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ուեցած «Մեր ժամանակների հերոսը» խորագրով մրցանակաբաշխությանը:

Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը, օրենսդիր, գործադիր, դատական իշխանության, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ ու պաշտոնատար այլ անձինք:

Մրցանակները շնորհվել են ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի կողմից պատրաստվող «Մեր ժամանակների հերոսը» հաղորդման 12 մասնակիցներին: Մինչ գլխավոր մրցանակի հանձնումը Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, շնորհավորել բոլորին մրցանակաբաշխության առիթով:

Ներկաներին ողջունել է նաև ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Նա ընդգծել է՝ որպես կրթության ոլորտի պետական գերատեսչության պատասխանատու՝ առանձնահատուկ է հետևում «Նոր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխության յուրաքանչյուր մասնակցի գործունեությանը:
«Անկախ բնագավառից՝ «Մեր ժամանակների հերոսը» նախագիծը նախևառաջ սովորելու մասին է: Այն մասին է, որ բոլոր իրավիճակներում սովորելը դառնում է նպատակների իրականացման և խնդիրների լուծման բանալին գտնելու լավագույն ձևը: Այս տարին մենք հայտարարել էինք մշակութային կրթության տարի, որովհետև ստեղծագործ ու նախաձեռնող մտքի զարգացումը համարում ենք ամենակարևոր խնդիրը, իսկ արվեստն ու մշակույթը ստեղծարարության զարգացման լավագույն միջավայրն են: Ացելությունը թատրոն, թանգարան և ցուցահանդես ոչ միայն ժամանց է, այլև նոր բացահայտումների ու սովորելու հրաշալի ձև»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

ԿԳՄՍ նախարարը փաստել է՝ այս տարի պետության աջակցությամբ իրականացվող դպրոցական բաժանորդային ծրագրով թատրոն ու թանգարան է այցելել դպրոցականների 70 %-ը՝ 300 հազար երեխա:

«Տաղանդներին խրախուսելու, բացահայտելու և դրսևորման միջավայր ձևավորելու կարիք ունենք, ինչին և միտված է պետական քաղաքականությունը: «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությունը նաև հանրային նոր մշակույթ է ձևավորում․ ընտրված հերոսներն առաջ գնալու, իրականությունը վերափոխելու մշակույթի կրողն են և կարողացել են սեփական գործով փաստել, որ դժվարությունները միշտ ժամանակավոր են և հաղթահարելի: Ինձ համար առանձնակի հաճելի է մրցանակ հանձնել մի մարդու, որը ոչ միայն այս հանրային մշակույթն է բերում, այլև մշակույթի տարածումն ու զարգացումն ուղիղ իմաստով դիտում է իր անելիքը կրթության միջոցով»,- ասել է ԿԳՄՍ նախարարն ու «Մեր ժամանակների հերոսը-2024» մրցանակը հանձնել մասնագիտությամբ երաժիշտ ու վոկալիստ Կարինե Մուսիկյանին, որը հիմնել է ժողովրդական երգի ստուդիա և երեխաներին ծանոթացնում է հայ ժողովրդական և աշուղական երգարվեստին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում