Monday, 27 07 2026
«Քրեական գործերի քննությունը տևում է մի ողջ հավերժություն» պնդումն այլևս ակտուալ չի լինելու. Գալյան
23:50
Մեծ Բրիտանիան Ուկրաինային կփոխանցի անօդաչու թռչող սարքերը պաշտպանելու տեխնոլոգիաներ
ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի
Հայտնաբերվել է 481 ոչ սթափ վարորդ
23:10
ԱՄՆ-ն պատրաստ է դերակատարում ունենալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում
23:00
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները
22:56
Թրամփը մեկնաբանել է Նեթանյահուի առարկությունները Թուրքիային F-35 ինքնաթիռներ տրամադրելու առթիվ
22:50
Հրաձգություն Սիեթլի փառատոնում. կա երեք զոհ և հինգ վիրավոր
Կներկայացվի «BRASS & BEATS» աննախադեպ համերգային նախագիծը
22:30
Դանակով հարձակում Փարիզում․ երեք մարդ վիրավորվել է, կասկածյալը ձերբակալվել է
Մորեխների դեմ ավիացիոն սրսկումներ՝ Վերին Դվինում և հարակից բնակավայրերում
22:10
«Ռեալը» մտադիր է 135 միլիոն եվրոյով ձեռք բերել «Լայպցիգի» վինգերին
22:00
Որակյալ սնունդը՝ առողջ կյանքի հիմք․ 50 առաջատար բժիշկներ Երեմյան գործանում էին
Կանխվել է Բելառուսից ՌԴ հայկական ծագման ծաղիկների ներմուծումը․ Ռոսսելխոզնադզոր
Ընդգծվել է Հայաստանում հանրաքվե անցկացնելու անհրաժեշտությունը․ Կրեմլ
Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
21:53
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները
21:50
Ռումինիան Ռուսաստանի դեսպանատան աշխատակցին հայտարարել է պերսոնա նոն գրատա
21:50
«Նոուլ» թայֆունի զոհերի թիվը Չինաստանում հասել է 10-ի
Նոր սկանդալ Ադրբեջանի և Իրանի միջև
Պատերազմները Ուկրաինայում և Իրանում դառնում են փոխկապակցված` ազդելով մեր անվտանգության միջավայրի վրա
Պուտինը համոզված է, որ Արևմուտքին չի հաջողվի իր գործողություններով պառակտել ռուս հասարակությունը
Երևանի և Թեհրանի գազային բանակցությունների շուրջ միջազգային կոնսենսուս կա
Ներկայիս պատմական փուլը ճակատագրական է Ռուսաստանի համար․ Պուտին
Ռուս-ադրբեջանական «նախկին գաղութատիրոջ և գաղութացվածի» վեճից Հայաստանը ոչ մի շահ չունի
20:50
Զելենսկին ժամանել է Մեծ Բրիտանիա՝ որպես նոր վարչապետ Բըրնհեմի առաջին օտարերկրյա հյուրը
Ջրային կոմիտեի պատվիրակությունը Ճապոնիայում ծանոթացել է ջրային ռեսուրսների և համակարգերի կառավարման առաջատար փորձին
ՌԴ-ում ուկրաինական հարվածներից 86 խաղաղ բնակիչ է զոհվել հուլիսի 15-24-ը. Զախարովա
Եղվարդում գործող ապօրինի հրաձգարանում մի ամբող զինանոց է հայտնաբերվել
20:10
Սաուդյան Արաբիայի ՀՕՊ-ը խոցել է Իրաքից արձակված իրանական ԱԹՍ-ները

Հայաստանով Վրաստան մաքսանենգ ճանապարհով թմրանյութի տեղափոխումը կանխվել է․ ՔՈԳՎ բացահայտումը

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում դեկտեմբերի 19-ին օպերատիվ տեղեկություն է ստացվել մաքսանենգ ճանապարհով Իրանից մոտ 13 կգ մարիխուանա Հայաստանով Վրաստան տեղափոխելու մասին: Այս մասին հայտնում է ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունը։

Տեղեկությունն անմիջապես փոխանցվել է Քննչական կոմիտեի հատկապես կարևորագույն գործերով քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչություն։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները, համագործակցելով քննչական կոմիտերի և Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզական բաժնի գործընկերների հետ, իրականացրել են ծավալուն աշխատանք։ Իջևան քաղաքում ձերբակալվել են 31-ամյա  և 29-ամյա երկու երիտասարդ և  վերջինի «Օպել» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ տեղափոխվել բաժին։

Մեքենայում հայտնաբերվել է սև գունի թափանցիկ կպչուն ժապավենով փաթեթավորված  մարիխուանա տեսակի թմրամիջոցով 3 պոլիէթիլենային փաթեթ՝ համապատասխանաբար 4 կգ 460 գրամ, 4կգ 490 գրամ և 4կգ 655 գրամ:

Պարզվել է, որ 31-ամյա երիտասարդը թմրամիջոցը պետք է փոխանցեր գնացքի մեքենավարի օգնական աշխատող 34-ամյա տղամարդուն, որը, նախնական պայմանավորվածության համաձայն, հերթական անգամ թմրամիջոցը մաքսանենգ ճանապարհով կտեղափոխեր Վրաստան:

Մեքենավարի օգնական  34-ամյա տղամարդը Ալավերդու Սանահին կայարանում նշված փաթեթները ստանալու պահին ձերբակալվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին:

Նախաքննությամբ նաև պարզվել է, որ Իրանի քաղաքացու հետ թմրամիջոցը Հայաստան, այնուհետև Վրաստան տեղափոխելու պայմանավորվածությունը ձեռք է բերել համացանցում թմրամիջոցների ապօրինի իրացմամբ զբաղվող հարթակներից մեկի օգտատերը։

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումներով պարզվել են նշված հարթակը կառավարող անձանց ինքնությունը: Քրեական վարույթի շրջանակում, դատարանի որոշմամբ, խուզարկություններ են կատարվել 31-ամյա և 25-ամյա երիտասարների բնակության վայրերում։ Հայտնաբերվել է 302 փաթեթ, ընդհանուր՝ 632 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցով:

Ձեռնարկվում են միջոցառումներ Իրանից թմրամիջոցները ուղարկողի և նրան Հայաստանում օժանդակած անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ:

31, 34 և 25-ամյա չորս տղամարդիկ կալանավորվել են:

Կատարվում է նախաքննություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում