Thursday, 23 07 2026
16:50
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը կոչ է արել անհապաղ ազատ արձակել Բաքվում ապօրինի պահվող հայերին
Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ հատուկ բանակային կորպուսի ենթակա զորամաս
16:30
ԱՄՆ-ն պատրաստ է նպաստել ռուս-ուկրաինական պատերազմի ավարտին. Մարկո Ռուբիո
Կապանը՝ 2026 թ. ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք. միջոցառումները կանցկացվեն հուլիսի 23-25-ը
16:10
Իրանը հայտնել է Հորդանանում ամերիկյան օբյեկտների վրա նոր հարձակումների մասին
Մոտ 2 կգ թմրամիջոց է հայտնաբերվել․ բացահայտվել է կազմակերպված հանցավոր խումբ
15:50
ԱՄՆ-ն և Սաուդյան Արաբիան համաձայնագիր են ստորագրել խաղաղ ատոմի ոլորտում համագործակցության մասին
ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք
15:30
Պատժամիջոցները շարունակում են թուլացնել ՌԴ-ին. Լայեն
Զինծառայողին ինքնասպանության հասցնելու համար 2 անձ է կալանավորվել
15:10
Բրիտանիան Իրանից հետ է կանչում դեսպանատան աշխատակիցներին
Ռուս-ամերիկյան «մեծ գործարք է քննարկվում»
14:50
ԵՄ դեսպանները համաձայնության են եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթի շուրջ
Դադարեցվել է Սևանա լճի 3000 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետգրանցումը
14:30
Ռուբիոն մանրամասներ է հայտնել Լավրովի հետ հանդիպումից
Բեռնատարների սահմանային հերթերի նոր կարգը կխթանի արտահանումը
14:10
Հորդանանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերը
Անշարժ գույք՝ առանց նոտար այցելելու․ ինչպես կատարել գործարքը հեռավար
13:50
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 5 398-ի
Գյումրիի ՏՏ կենտրոն հիմնադրամին հողամաս կվաճառվի՝ 5 սկսնակ ընկերություն ստեղծելու նպատակով
13:30
ԱՄՆ-ն միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիր է ստորագրել Սաուդյան Արաբիայի հետ
Բնակարանաշինության նպատակով Արարատում 2 գույք կդառնա համայնքային սեփականություն
13:10
Բրիտանիան Իրանից տարհանել է այդ երկրում մնացած իր բոլոր դիվանագիտական ծառայողներին
ՄԻՊ ներկայացուցիչները առանձնազրույց են ունեցել Արեգնազ Մանուկյանի հետ
12:50
Քուվեյթը հայտնել է իրանական ԱԹՍ-ների նոր հարձակումների մասին
Դադարեցվել է Սևանա լճի 1215 քմ մակերեսով տարածքի կառուցապատման իրավունքի պետգրանցումը
12:30
Իսպանիայում և Ֆրանսիայում շարունակվում է պայքարն անտառային հրդեհների դեմ
Քաջարան-Ագարակ հատվածի թունելում ընթացքի մեջ են ջրամեկուսացման աշխատանքները
12:10
Յամալի լուսանկարը բարձրացրել է գերմանական ներքնազգեստի վաճառքի ծավալները
Բեռլինում Ալիևը «միջին տերության» առաջնորդի կարգավիճակ չի ստացել

«Ունենալ որակյալ կրթություն»․ Սվաջյան

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը մասնակցել է ՀՀ ոչ պետական դպրոցների համաժողովին, որը նախաձեռնել էր «Մեկ ձայն» անկախ դպրոցների հայկական ասոցիացիան: Համաժողովին ներկա են եղել նաև ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը, Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը, կրթության ոլորտային կառույցների ղեկավարներ, ոչ պետական դպրոցների ներկայացուցիչներ:

Համաժողովի նպատակը ոչ պետական կրթական հաստատությունների և պետական քաղաքականություն իրականացնող մարմինների միջև արդյունավետ երկխոսության հաստատումն է: Համաժողովն անցել է պանելային քննարկումների ձևաչափով: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը մասնակցել է «Ոչ պետական հանրակրթական հաստատությունների դերն ու առանձնահատկությունները՝ պետական կրթական քաղաքականության համատեքստում» խորագրով քննարկմանը, պատասխանել ներկաների հարցերին:

«Ոչ պետական դպրոցները, ունենալով ստեղծագործական ազատություն, կարողացել են ստեղծել այնպիսի միջավայր, ծրագրեր ու մեթոդաբանություն, որոնք ապահովել են ակնհայտ դրական արդյունք: Մասնավոր դպրոցներում առկա մեխանիզմները մեզ համար ուսանելի են, և դրանց փորձի ուսումնասիրումն առաջնահերթություն է՝ հասկանալու, թե ինչպես դրանք կարող են դառնալ ուղենշային՝ պետական դպրոցներում ներդնելու տեսանկյունից: Այդ ուղղությամբ պետության և մասնավոր դպրոցների միջև համագործակցության, փորձի յուրացման և տեղայնացման ջանքեր են գործադրվում՝ հօգուտ թե՛ ոչ պետական դպրոցների, թե՛ ոլորտում պետական քաղաքականության»,- ասել է Արաքսիա Սվաջյանը:

Նա կարևորել է համագործակցությունը նաև ոչ պետական դպրոցների ձայնը լսելի դարձնելու, խնդիրներին միասնաբար լուծում տալու, ինչպես նաև գործունեության թափանցիկությունը գործընթացների թվայնացմամբ ապահովելու տեսանկյունից:

Արաքսիա Սվաջյանը նաև ընդգծել է, որ լայնածավալ բարեփոխումների փուլում շատ կարևոր են գործընկերների, ոլորտի շահագրգիռ կառույցների դիտարկումներն ու առաջարկները. «Իրավական ակտեր մշակելիս ակնկալում ենք նաև ձեր ակտիվ մասնակցությունն ու ներգրավվածությունը հենց շրջանառության փուլում՝ լսելու տարբեր առաջարկներ և դիտարկումներ, որպեսզի ավելի կատարյալ իրավական ակտեր հաստատենք»:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը խոսել է նաև մասնավոր դպրոցների ուսուցիչների պարտադիր վերապատրաստման և ատեստավորման մասին՝ ընդգծելով, որ «Հանրակրթության մասին» օրենքի փոփոխությամբ՝ գործընթացն իրականացնելու համար մասնավոր դպրոցները պետք է ներկայացնեն վերապատրաստման և ատեստավորման ծրագրեր, որոնք փորձաքննվելուց հետո կարող են երաշխավորվել:

Եզրափակելով խոսքը՝ Արաքսիա Սվաջյանն ընդգծել է՝ բոլորիս նպատակը մեկն է՝ ունենալ որակյալ կրթություն՝ անկախ կազմակերպաիրավական ձևից: Համաժողովի երկրորդ հատվածում տեղի է ունեցել պանելային քննարկում «Կրթության նպատակները արդի մարտահրավերների համատեքստում» խորագրով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում