Thursday, 23 07 2026
13:30
ԱՄՆ-ն միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիր է ստորագրել Սաուդյան Արաբիայի հետ
Բնակարանաշինության նպատակով Արարատում 2 գույք կդառնա համայնքային սեփականություն
13:10
Բրիտանիան Իրանից տարհանել է այդ երկրում մնացած իր բոլոր դիվանագիտական ծառայողներին
ՄԻՊ ներկայացուցիչները առանձնազրույց են ունեցել Արեգնազ Մանուկյանի հետ
12:50
Քուվեյթը հայտնել է իրանական ԱԹՍ-ների նոր հարձակումների մասին
Դադարեցվել է Սևանա լճի 1215 քմ մակերեսով տարածքի կառուցապատման իրավունքի պետգրանցումը
12:30
Իսպանիայում և Ֆրանսիայում շարունակվում է պայքարն անտառային հրդեհների դեմ
Քաջարան-Ագարակ հատվածի թունելում ընթացքի մեջ են ջրամեկուսացման աշխատանքները
12:10
Յամալի լուսանկարը բարձրացրել է գերմանական ներքնազգեստի վաճառքի ծավալները
Բեռլինում Ալիևը «միջին տերության» առաջնորդի կարգավիճակ չի ստացել
11:50
Գերմանիայում հավանություն են տվել «Ռոսատոմի» հետ համատեղ նախագծին
Together Alone ֆիլմը «Ոսկե ծիրան»-ի միջազգային ժյուրիի հատուկ հիշատակման մրցանակի է արժանացել
11:30
ԿՀՎ օբյեկտներին Իրանի հասցրած հարվածներում արդյոք ՌԴ-ն դեր ունի. Reuters
Հայաստանի հարավում իրականացվել է բեզոարյան այծերի հաշվառման գործընթաց
ՌԴ ԱԳՆ-ն մանրամասներ է հայտնել Լավրովի և Ռուբիոյի բանակցություններից
11:00
Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան
10:50
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հաստատել է ԱՄՆ զինուժին 1.15 տրիլիոն դոլար հատկացնելու օրինագիծը
Զինծառայողի մահվան դեպքով ձերբակալվել են կրտսեր սերժանտն ու շարքային զինծառայողը
10:30
Պայթյուն Իրան-Իրաք սահմանային անցակետում. կան զոհեր և վիրավորներ
Հրդեհ է բռնկվել Արմավիր քաղաքի չշահագործվող կահույքի արտադրամասում
10:10
Ուկրաինայի նախագահը պատերազմն ավարտելու դիվանագիտական ջանքերն է քննարկել ԱՄՆ հատուկ բանագնացների հետ
Ռուսական ուժերի ինստիտուցիոնալ չեզոքացման օրակարգը բացարձակ առաջնահերթություն է
09:50
Մենք կհաղթահարենք այս ամենը. ավելի քան 88 հազար վաճառող առաջիկա ժամերին կստանա առաջին վճարումները. Wildberries-ի հիմնադիր Տատյանա Կիմ
Տիգրան Ավինյանը ծանոթացել է վերաբացված հ. 77 մանկապարտեզի պայմաններին
Բայրամովի՝ Ռուսաստան այցից հետո լուրջ կասկածներ կան. վտանգ կա հետագայի համար
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Եմենի հութիները հայտնել են սաուդյան նավթատար երկու տանկերի վրա հարձակման մասին
Հրվ Կովկասում տարածաշրջանային քաղաքական ինքնությունը սկսել է ձևավորվել. ԵՄ֊ն խթանում է պրոցեսը
08:50
ԱՄՆ-ի զինուժը հարվածների նոր ալիք է հասցրել Իրանի դեմ
Վարչապետը շնորհավորել է Եգիպտոսի նախագահին

Ի՞նչ է հաջողվել Էրդողանին Պուտինի այցից առաջ

ՌԴ նախագահ Պուտինի Բաքու կատարած այցից առաջ տեղի է ունեցավ Էրդողան-Ալիեւ հեռախոսազրույց: Այդ հեռախոսազրույցի մանրամասները բնականաբար հայտնի չեն, սակայն կասկածից վեր է, որ հեռախոսազրույցը անմիջականորեն կապված էր հենց Պուտինի այցի հետ, ավելի շուտ՝ թերեւս դրանով պայմանավորված անհանգստության հետ, որ կարող է առաջանալ Թուրքիայի նախագահի մոտ: Անհանգստություն, որ Ալիեւը կարող է Պուտինի հետ ձեռք բերել պայմանավորվածություններ, որոնք կշրջանցեն Թուրքիան, եւ ավելին՝ կարող են օգնել Ադրբեջանին նվազեցնել իր «կախվածությունը» Թուրքիայից: Իսկ Ալիեւն ակնհայտորեն ձգտում է դրան:

Այդ ձգտումն իհարկե պայմանավորված է նրանով, որ այդ կերպ նա փորձում է բարձրացնել իր սուբյեկտությունը, որը զգալիորեն  44-օրյա պատերազմում զգալիորեն զիջեց Թուրքիային՝ հաղթանակ ապահովելու համար: Հատկանշական է, որ Էրդողանը դա պարբերաբար հիշեցնում է Ալիեւին: Եթե պատերազմի եւ դրված խնդիրների համատեքստում Ալիեւը նախընտրեց զիջել սուբյեկտությունը Թուրքիային, ապա այդ խնդիրները լուծելուց հետո նա դնում է «զիջածը» հետ բերելու խնդիր: Թուրքիայի դերը էապես մեծացնելու գնով նա «հետ բերելով» ղարաբաղյան առաջին պատերազմում կորցծարը, իսկ գործնականում պարզապես ուժով ճնշելով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն ու օկուպացնելով Արցախը, Ալիեւը այժմ փորձում է «հետ բերել» Թուրքիային զիջածը եւ դա անելու համար փորձում է էական պայմանավորվածությունների գալ Ռուսաստանի հետ, նաեւ Չինաստանի հետ:

Այդ կերպ իհարկե նա փորձում է իրեն որոշակիորեն ապահովել նաեւ թուրք-իսրայելյան բավականին երկիմաստ խաղից, երբ Անկարան մի կողմից դիրքավորվում է Իսրայելի ամենակոշտ հակառակորդի եւ Պաղեստինի ժողովրդի ամենաջերմ պաշտպանի կարգավիճակում, բայց ըստ էության ոչ մի էական խնդիր չի ստեղծում Իսրայելի համար: Ըստ ամենայնի, թուրք-իսրայելական այդ բավականին տարօրինակ իրավիճակը բալանսավորելու համար, Ալիեւը փորձում է ավելի ակտիվ խաղալ ռուս-իրանական օրակարգի տիրույթում:

Ըստ էության, որքան էլ կարող է առաջին հայացքից հնչել տարօրինակ, Լեռնային Ղարաբաղի ամբողջական օկուպացիան, այնտեղից ռուս խաղաղապահների դուրսբերումը զգալիորեն նվազեցրեց Թուրքիայի «նշանակությունը» Ադրբեջանի համար: Հնարավոր է, որ Պուտինը հենց այդ խնդիրը լուծելը գերադասեց Արցախում ռուս խաղաղապահներին պահելուց եւ գարնանը անսպասելի պայմանավորվեց Ալիեւի հետ ռուս խաղաղապահներին ժամկետից շուտ դուրս բերելու վերաբերյալ, ինչի հետեւանքով նաեւ փակվեց Աղդամում այսպես ասած հրադադարի մոնիտորինգի ռուս-թուրքական կենտրոնը:

Ի՞նչ է հաջողվել Էրդողանին Պուտինի այցից առաջ Ալիեւի հետ ունեցած խոսակցությանը, պարզ չէ, սակայն ձեւավորված հարաբերակցությունը հուշում է, որ Թուրքիայի համար ավելանում է Հայաստանի հետ հարաբերության հանգամանքի նշանակությունը: Այստեղ սակայն հարցն այն է, թե Թուրքիան ի՞նչ տրամաբանությամբ կդիտարկի դա՝ կառուցողակա՞ն, թե՞ հակառակը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում