Monday, 27 07 2026
Արագիլն ընկել էր չշահագործվող կաթսայատան ծխատարի մեջ
Քննարկվել են կանանց նկատմամբ բռնության, ընտանեկան բռնության կանխարգելման ու դրանց դեմ արդյունավետ պայքարի ուղիները
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
Ոստիկանները ձերբակալել են ապօրինի զենք պահող տղամարդուն
Գազամատակարարման վթարային դադարեցում Գյումրի քաղաքում
00:10
ԵՄ-ն զգուշացրել է, որ անտառային հրդեհները ծանրաբեռնում են արձագանքման համակարգերը
«Քրեական գործերի քննությունը տևում է մի ողջ հավերժություն» պնդումն այլևս ակտուալ չի լինելու. Գալյան
23:50
Մեծ Բրիտանիան Ուկրաինային կփոխանցի անօդաչու թռչող սարքերը պաշտպանելու տեխնոլոգիաներ
ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի
Հայտնաբերվել է 481 ոչ սթափ վարորդ
23:10
ԱՄՆ-ն պատրաստ է դերակատարում ունենալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում
23:00
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները
22:56
Թրամփը մեկնաբանել է Նեթանյահուի առարկությունները Թուրքիային F-35 ինքնաթիռներ տրամադրելու առթիվ
22:50
Հրաձգություն Սիեթլի փառատոնում. կա երեք զոհ և հինգ վիրավոր
Կներկայացվի «BRASS & BEATS» աննախադեպ համերգային նախագիծը
22:30
Դանակով հարձակում Փարիզում․ երեք մարդ վիրավորվել է, կասկածյալը ձերբակալվել է
Մորեխների դեմ ավիացիոն սրսկումներ՝ Վերին Դվինում և հարակից բնակավայրերում
22:10
«Ռեալը» մտադիր է 135 միլիոն եվրոյով ձեռք բերել «Լայպցիգի» վինգերին
22:00
Որակյալ սնունդը՝ առողջ կյանքի հիմք․ 50 առաջատար բժիշկներ Երեմյան գործանում էին
Կանխվել է Բելառուսից ՌԴ հայկական ծագման ծաղիկների ներմուծումը․ Ռոսսելխոզնադզոր
Ընդգծվել է Հայաստանում հանրաքվե անցկացնելու անհրաժեշտությունը․ Կրեմլ
Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
21:53
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները
21:50
Ռումինիան Ռուսաստանի դեսպանատան աշխատակցին հայտարարել է պերսոնա նոն գրատա
21:50
«Նոուլ» թայֆունի զոհերի թիվը Չինաստանում հասել է 10-ի
Նոր սկանդալ Ադրբեջանի և Իրանի միջև
Պատերազմները Ուկրաինայում և Իրանում դառնում են փոխկապակցված` ազդելով մեր անվտանգության միջավայրի վրա
Պուտինը համոզված է, որ Արևմուտքին չի հաջողվի իր գործողություններով պառակտել ռուս հասարակությունը
Երևանի և Թեհրանի գազային բանակցությունների շուրջ միջազգային կոնսենսուս կա
Ներկայիս պատմական փուլը ճակատագրական է Ռուսաստանի համար․ Պուտին

ՀԱՄԱՍ-ը Իրանին ծանր ընտրություն է պարտադրում

Օգոստոսի 15-ին Դոհայում ծրագրված է Գազայում հրադադարի հաստատման եւ պատանդների ու պահվող անձանց հարցերով բանակցությունների հերթական փուլը: IRNA գործակալությունը, հղելով ՀԱՄԱՍ-ի անանուն ներկայացուցչին, հայտնում է, որ պաղեստինյան այդ խմբավորումը «քննարկումներին չի մասնակցի, քանի որ վերջին պահին Իսրայելի վարչակազմը ներկայացրել է նոր անընդունելի առաջարկություններ»։

Իսրայելի կառավարության պաշտոնական հաղորդագրությունն այդ մեղադրանքը գնահատել է «բացարձակապես անհիմն» եւ հավելել, որ, ընդհակառակը, ՀԱՄԱՍ-ն է «քսանինը նոր պահանջներ ներկայացրել»։ Այլ աղբյուրների փոխանցմամբ՝ Իսրայելի կառավարությունը համաձայնել է բանտերից ազատ արձակել «պաղեստինցի տասնյակ ահաբեկիչների, բայց պայմանով, որ նրանք կարտաքսվեն Գազայից եւ Հորդանանի արեւմտյան ափից»։ ՀԱՄԱՍ-ն այդ պահանջը չի ընդունում։

Սկզբունքային տարաձայնություններ կան նաեւ Գազայի հարավում եւ Եգիպտոսի հետ սահմանին իսրայելական զինուժի եւ հատուկ ծառայությունների ներկայության հարցում։ Ըստ տեղեկությունների՝ ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը վերջին պահին հետաձգել է Մերձավոր Արեւելք այցը։

Նախագահ Բայդենը Դոհա բանակցությունների է գործուղել Մերձավոր Արեւելքի հարցերով խորհրդական Մակտուրկին եւ ԿՀՎ տնօրեն Բերնսին: Իսրայելական կողմից լիազորված է ,,Մոսադի,, տնօրեն Բարնեան, բայց անորոշ է, թե կառավարությունը նրան ինչ մանդատով է օժտել,- գրում է Vesty.co.il կայքը:

Իրավիճակը, սակայն, ինտրիգային է. եթե ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչներն իրոք բանակցություններից հրաժարվեն, ապա Քաթարի, ԱՄՆ-ի, Եգիպտոսի եւ Իսրայելի բանագնացների հանդիպում, ամենայն հավանականությամբ, չի կայանա։

Նախօրեին Իրանի նախագահի մերձավոր շրջապատից տեսակետ է փոխանցվել, որ եթե Գազայում հրադադար հաստատվի, տեղի ունենա պատանդների եւ պահվող անձանց փոխանակում, ապա Թեհրանը կհետաձգի Իսրայելի դեմ հարվածը, իսկ իսրայելական աղբյուրները հայտնել են, որ իրանական կողմն առաջին անգամ կմասնակցի բանակցություններին եւ «կուլիսային շփումներ կունենա ամերիկացիների հետ»։

Դոհայում նախատեսված բանակցությունների ձախողումը, իսկ այդ հավանականությունը չափազանց բարձր է, խաթարում է ԱՄՆ-Իրան գաղտնի շփումները։ Ավելին, ՀԱՄԱՍ-ի կոշտ կեցվածքը Իրանին կանգնեցնում է չափազանց բարդ որոշում ընդունելու երկընտրանքի առջեւ։

Իսրայելին հարվածելու Թեհրանի որոշումը հղի է լայնածավալ պատերազմի սպառնալիքով, իսկ եթե Թեհրանը եւս մեկ անգամ հետաձգի «վրիժառության գործողությունը», լրջորեն կխաթարվի նրա տարածաշրջանային հեղինակությունը։ Բացառված չէ, որ այդ երկընտրանքը ներքին խմորումների պատճառ դառնա։

Ուշագրավ է, որ, չնայած մոտ երկու շաբաթ առաջ Թուրքիայի խորհրդարանի նախագահի մակարդակով արված անոնսին, այս պահի դրությամբ Պաղեստինի ինքնավարության առաջնորդ Մահմուդ Աբասի Անկարա այցի մասին տեղեկություն չկա։

Դոհայում օգոստոսի 15-ին ծրագրված բանակցությունների ձախողումն, անկասկած, Մերձավոր Արեւելքում լարվածության թուլացմանը չի նպաստի, իսկ իրադարձությունների անցանկալի զարգացման դեպքում, գուցե, տարածաշրջանային պատերազմի առիթ կդառնա։ Այդ դեպքում, բնավ ակնհայտ է, որ Հայաստանի անմիջական հարեւան Իրանը կներքաշվի լրջագույն դիմակայության մեջ։

ՀԱՄԱՍ-ը, եթե նրա դիրքորոշումը գնահատվի մի փոքր ավելի սառը, փաստացի Իրանին մղում է Իսրայելի դեմ պատժիչ գործողությունների։ Ինչպիսին էլ որ հաշվարկը լինի, իրանա-իսրայելական պատերազմից շահելու է առաջին հերթին Թուրքիան՝ փորձելով վերականգնել Մերձավոր Արեւելքի առաջատար երկրի կարգավիճակը։

Իրանին կհաջողվի՞ դիվանագիտական գործիքակազմով հաղթահարել իրավիճակը: ՀԱՄԱՍ-ի նկատմամբ ու՞մ ազդեցությունն է մեծ՝ Թեհրանի՞, թե՞ Անկարայի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում