Wednesday, 15 07 2026
Կոշ-Վերին Սասունիկ-Լեռնարոտ տեղական նշանակության ավտոճանապարհի 9.5 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգումն ավարտական փուլում է
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի խորհրդարանի փոխնախագահը քննարկել են համագործակցությանը վերաբերող հարցեր
ԲՏԱՆ-ը և Startup Armenia գիտակրթական հիմնադրամը կիրականացնեն «Սիսայդ Ստարտափ Սամմիթ Արմենիա 2026» միջոցառումը
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում անցկացվել են Կոտայքի և Վայոց ձորի դպրոցական գրադարանավարների վերապատրաստման դասընթացներ
Հիմնանորոգվում է Հագվի բնակավայրով անցնող մոտ 2.7 կմ ճանապարհահատվածը
ՀՀ ժողովրդագրական իրավիճակի վերաբերյալ արդյունավետ քննարկում ունեցանք. ԱՍՀ նախարար
Հայաստանի ԿԳՄՍ փոխնախարարն ընդունել է Էստոնիայի դեսպանին
ՇՄ նախարարությունը մեկնարկել է պլաստիկ արտադրանքի օրենսդրական սահմանափակումների վերաբերյալ իրազեկման հանդիպումների շարքը
Հաստատվել է հանրակրթական դպրոցների ղեկավարման հավաստագրի համար հավակնորդների քննության ժամանակացույցը. ԿԳՄՍՆ
Ֆրանսիան մշտապես եղել է Հայաստանի վստահելի բարեկամը․ Մհեր Գրիգորյան
Մեկ օրում գրանցվել է 21 ավտովթար․ 2 մարդ զոհվել է
Վահագն Խաչատուրյանը մի շարք օրենքներ է ստորագրել
Դավթաշենում հայտնաբերվել է 16-ամյա աղջնակի դի
3 միլիոն դրամ տուգանք՝ օդի աղտոտման համար
22:00
Անօդաչու թռչող սարքեր, ռոբոտներ և կյանքեր փրկելու մրցավազք
Քննարկվել են ՀՀ-ում ԵՄ առաքելության գործունեությանը վերաբերող հարցեր
Անկախ Միշուստինի հետ հանդիպումից՝ Հայաստանը պետք է նվազեցնի կախվածությունը ՌԴ֊ից
ԿԸՀ խոսնակն ազատման դիմում է գրել
Զախարովան, Կիրիենկոն մտան ՀՀ ԱԺ. մարդկանց տեռորի է ենթարկել
21:09
Թրամփը հայտարարել է Իրանի հետ կապված նավերի շրջափակման մասին
«ՆԱՏՕ-ն Թուրքիայի համար ծուղակ է լարել»
Վարչական դատարանը մերժել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության ներկայացված հայցադիմումը․ ՏԿԵՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Քոչարյան փողոցում
20:30
Վուչիչը կմեկնի Կիև
Մեսրոպ Մեսրոպյանը և ԱՄՀ ներկայացուցիչներն անդրադարձել են էլեկտրաէներգետիկական շուկայի գործող մոդելին
Ռուսաստանը հույս ունի, որ Անկարան Կիևին կուղարկի ոչ հաճելի ազդանշան. Լավրով
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի զբոսաշրջության, մշակույթի և սպորտի փոխնախարարը քննարկել են համագործակցության զարգացման հնարավորությունները
19:50
Եվրոպական ավիաընկերություններին նախազգուշացրել են զերծ մնալ թռիչքներից Պարսից ծոցի երկրների օդային տարածքով
ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը
19:30
Ուկրաինայի Ռադան պաշտոնանկ է արել վարչապետին

Վրաստանում պղտոր ջրի պատրաստվող ձկնորսները

Վրաստանի կառավարող կուսակցությունը տարածել է հայտարարություն, որով Միխայիլ Սահակաշվիլիին մեղադրում է դրսից ցուցումների հիման վրա 2008 թվականի պատերազմ սադրելու եւ Վրաստանին կորուստ պատճառելու համար: Այս հայտարարությունը մի կողմից անսպասելի է, մյուս կողմից թերեւս ոչ այնքան: Առավել եւս, որ մի քանի օր առաջ Վրաստանի վարչապետ Կոբախիձեն հայտարարել էր, որ մտադիր են իրականացնել 2008  թվականի պատերազմի հանգամանքների քննություն, թեեւ դեռ չեն որոշել ինչ ձեւաչափով:

Պարզ է, որ այդ քննության քաղաքական նպատակը պետք է լինի Սահակաշվիլուն թիրախավորելը, իհարկե ոչ միայն նրա անձնական գործոնի իմաստով, այլ նաեւ ընդհանրապես վրացական ընդդիմության, որի առումով Սահակաշվիլին շարունակում է մնալ այսպես ասած միավորող խորհրդանշական գործոն: Պետք է ենթադրել, որ արտաքին ցուցում ասվածն էլ տողատակում պարունակում է արեւմտյան հասցե, սակայն կոնկրետ պարզ չէ՝ թե ինչ հասցե: Վրացական երազանքն ու՞մ է համարում ցուցում տվող: Հնարավոր է, որ Վրաստանի կառավարող կուսակցությունը հոկտեմբերին սպասվող խորհրդարանի ընտրությունից առաջ պատրաստում է գործիքակազմ, որով կդիմակայի այն հնարավոր ճնշումներին, որ կարող են լինել Վրաստանի ներքաղաքական կյանքում, Վրաստանի ընդդիմությանը՝  Վրաստանի ներկայիս քաղաքականությունից դժգոհ Արեւմուտքի աջակցության միջոցով:

Ըստ երեւույթին իրավիճակից է կախված, թե արդյո՞ք Թբիլիսին կգնա «ցուցում տվողին» նույնականացնելու, թե՞  ոչ: Որովհետեւ, միեւնույն ժամանակ, Վրաստանի վարչապետը հայտարարել էր, որ քայլեր են արել ԱՄՆ հետ հարաբերությունը վերբեռնելու ուղղությամբ եւ սպասում են Վաշինգտոնի պատասխան քայլին: Այդ ամենով հանդերձ, երբ Վրաստանում խաղարկում են 2008 թվականի պատերազմի խաղաքարտը, արդյո՞ք առնվազն «հոգու խորքոմ» դիտարկում են թուրքական եւ ադրբեջանական գործոնի հանգամանքը: Ինչպես ասում են՝ փնտրիր նրան, ում ձեռնտու է հանցանքը:

Իհարկե 2008 թվականի պատերազմի միջոցով ռուս-վրացական բախումն ու ըստ էության դրա անշրջելիության բավականին ամուր պատի ձեւավորումը բավարարում էր արեւմտյան մի շարք դերակատարների, բայց անկասկած է նաեւ, որ 2008 թվականից հետո Ռուսաստանի հետ այդ կոշտ դիմակայության հանգամանքը զգալիորեն ավելացրել է Վրաստանում Թուրքիայի եւ Ադբեջանի ազդեցությունը: Երբ Վրաստանում սրվում է դիմակայությունն Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ, այդ սրացման գլխավոր շահառուն Անկարան է, որն անմիջապես շտապում է ներկայանալ «բուֆեր-բալանսի» տրամաբանությամբ, իր «տոկոսները» ակնկալելով կամ վերցնելով թե Ռուսաստանից, թե Արեւմուտքից, փորձելով Վրաստանում իր տեղապահությունը վաճառել թե մեկի, թե մյուսի վրա: Որեւէ կասկած չկա, որ Անկարան ու Բաքուն այդ իմաստով պատրաստվում են Վրաստանում հոկտեմբերին ջրի պղտորմանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում