Monday, 27 07 2026
«Քրեական գործերի քննությունը տևում է մի ողջ հավերժություն» պնդումն այլևս ակտուալ չի լինելու. Գալյան
23:50
Մեծ Բրիտանիան Ուկրաինային կփոխանցի անօդաչու թռչող սարքերը պաշտպանելու տեխնոլոգիաներ
ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի
Հայտնաբերվել է 481 ոչ սթափ վարորդ
23:10
ԱՄՆ-ն պատրաստ է դերակատարում ունենալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում
23:00
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները
22:56
Թրամփը մեկնաբանել է Նեթանյահուի առարկությունները Թուրքիային F-35 ինքնաթիռներ տրամադրելու առթիվ
22:50
Հրաձգություն Սիեթլի փառատոնում. կա երեք զոհ և հինգ վիրավոր
Կներկայացվի «BRASS & BEATS» աննախադեպ համերգային նախագիծը
22:30
Դանակով հարձակում Փարիզում․ երեք մարդ վիրավորվել է, կասկածյալը ձերբակալվել է
Մորեխների դեմ ավիացիոն սրսկումներ՝ Վերին Դվինում և հարակից բնակավայրերում
22:10
«Ռեալը» մտադիր է 135 միլիոն եվրոյով ձեռք բերել «Լայպցիգի» վինգերին
22:00
Որակյալ սնունդը՝ առողջ կյանքի հիմք․ 50 առաջատար բժիշկներ Երեմյան գործանում էին
Կանխվել է Բելառուսից ՌԴ հայկական ծագման ծաղիկների ներմուծումը․ Ռոսսելխոզնադզոր
Ընդգծվել է Հայաստանում հանրաքվե անցկացնելու անհրաժեշտությունը․ Կրեմլ
Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
21:53
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները
21:50
Ռումինիան Ռուսաստանի դեսպանատան աշխատակցին հայտարարել է պերսոնա նոն գրատա
21:50
«Նոուլ» թայֆունի զոհերի թիվը Չինաստանում հասել է 10-ի
Նոր սկանդալ Ադրբեջանի և Իրանի միջև
Պատերազմները Ուկրաինայում և Իրանում դառնում են փոխկապակցված` ազդելով մեր անվտանգության միջավայրի վրա
Պուտինը համոզված է, որ Արևմուտքին չի հաջողվի իր գործողություններով պառակտել ռուս հասարակությունը
Երևանի և Թեհրանի գազային բանակցությունների շուրջ միջազգային կոնսենսուս կա
Ներկայիս պատմական փուլը ճակատագրական է Ռուսաստանի համար․ Պուտին
Ռուս-ադրբեջանական «նախկին գաղութատիրոջ և գաղութացվածի» վեճից Հայաստանը ոչ մի շահ չունի
20:50
Զելենսկին ժամանել է Մեծ Բրիտանիա՝ որպես նոր վարչապետ Բըրնհեմի առաջին օտարերկրյա հյուրը
Ջրային կոմիտեի պատվիրակությունը Ճապոնիայում ծանոթացել է ջրային ռեսուրսների և համակարգերի կառավարման առաջատար փորձին
ՌԴ-ում ուկրաինական հարվածներից 86 խաղաղ բնակիչ է զոհվել հուլիսի 15-24-ը. Զախարովա
Եղվարդում գործող ապօրինի հրաձգարանում մի ամբող զինանոց է հայտնաբերվել
20:10
Սաուդյան Արաբիայի ՀՕՊ-ը խոցել է Իրաքից արձակված իրանական ԱԹՍ-ները

Իրան-ամերիկյան գաղտնի բանակցություն Իրանու՞մ

Եգիպտոսի, Կատարի եւ ԱՄՆ ղեկավարները տարածել են համատեղ հայտարարություն, որով կոչ են անում Իսրայելին ու ՀԱՄԱՍ-ին գալ կրակի դադարեցման շուրջ համաձայնության, վերադառնալ այն բանակացությանը, որն ընդհատվել էր Թեհրանում ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի առաջնորդի սպանությամբ: Ինչպես հայտնի է, սպանված Հանիային փոխարինել է ընտրվել Յահյա Սինվարը: Նա իր մոտեցումներով միշտ եղել է առավել արմատական, քան Հանիան: Դա կօգնի՞ վերադառնալ այն բանակցությանը, որը սկսել էր Հանիայի պաշտոնավարման ժամանակ եւ ընդհատվել նրա սպանությամբ: Առավել արմատական առաջնորդը կարո՞ղ է կայացնել բանակցելու լեգիտիմ որոշում: Չէ՞ որ դա կպարունակի ռեպուտացիոն ռիսկ: Միեւնույն ժամանակ, հակառակն էլ պարունակելու է էսկալացիայի ռիսկ, ինչը ձեռնտու չէ համատեղ հայտարարության երեք երկրներին, եւ իհարկե ոչ միայն նրանց:

Ավելին, էսկալացիայի ռիսկը ձեռնտու է միայն Իսրայելի վարչապետ Նաթանյահուին եւ նրա իշխանությանը: Այդ ռիսկը ձեռնտու չէ նաեւ Իրանին, բայց Իրանը ըստ էության հայտնվել է առնվազն որեւէ պատասխանի պարտադրվածության առաջ: Բոլորը կոչ են անում Թեհրանին լինել զսպված: Բայց, արդյո՞ք զսպվածության աստիճանը կախված է նրանից, թե ինչ հաջողության կհասնեն Գազայում կրակի դադարեցման շուրջ բանակցությունը վերականգնելու եւ մոտ ապագայում կոնկրետ արդյունք ապահովելու գործում ԱՄՆ, Կատարն ու Եգիպտոսը: Այդ ֆոնին ուշագրավ է մի տեղեկություն, որը մնաց հիմնականում մեծ ստվերում: Քուվեյթում լույս տեսնող Ալ Ջարիդա պարբերականը հրապարակել էր տեղեկություն՝ հղում անելով իրանյան իր աղբյուրներին, որ Հանիայի սպանությունից օրեր անց Իրանում, Թեհրանից ոչ հեռու տեղի է ունեցել իրան-ամերիկյան հանդիպում:

Թերթի տվյալով, ամերիկյան դիվաագիտական պատվիրակությունը Իրան է ժամանել Թուրքիայից՝ մասնավոր ուղղաթիռով, իսկ բանակցությունը տեղի է ունեցեկլ Հեղափոխության պահապանների կորպուսի պահպանության ներքո: Հաղորդվում է, որ ամերիկյան պատվիրակության այցը կայացել է Օմանի միջնորդությամբ: Այդ տեղեկությունը չի հերքել թե պաշտոնական Թեհրանը, թե Վաշինգտոնը: Ըստ Քուվեյթի պարբերականի, ԱՄՆ պատվիրակները հավաստիացրել են Իրանին, որ ԱՄՆ տեղյակ չի եղել ՀԱՄԱՍ-ի առաջնորդի սպանության ծրագրման մասին, նաեւ հորդորել Իրանին «չխաղալ Նաթանյահուի խաղն» ու չանել քայլեր, որոնք կբերեն ռեգիոնը մեծ պատերազմի:

Կատարի, Եգիպտոսի, ԱՄՆ ղեկավարների համատեղ հայտարարությունն այդ տեղեկության ֆոնին թողնում է տպավորություն, որ Իրանի «պայմանն» է՝ Գազայյում հրադադարի հասնելը, որպես Հանիայի սպանությանը տրվելիք պատասխանի զսպվածության գրավական: Սա իհարկե ենթադրություն է, սակայն երեք երկրների ղեկավարների բարձր մակարդակով արված հայտարարությունն իհարկե պարզապես հերթական դիվանագիտական հռետորաբանություն չէ: Այդ մակարդակում համատեղ հայտարարություններն ունենում են էական մոտիվներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում