Thursday, 23 07 2026
Հայաստանի հարավում իրականացվել է բեզոարյան այծերի հաշվառման գործընթաց
ՌԴ ԱԳՆ-ն մանրամասներ է հայտնել Լավրովի և Ռուբիոյի բանակցություններից
11:00
Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան
10:50
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հաստատել է ԱՄՆ զինուժին 1.15 տրիլիոն դոլար հատկացնելու օրինագիծը
Զինծառայողի մահվան դեպքով ձերբակալվել են կրտսեր սերժանտն ու շարքային զինծառայողը
10:30
Պայթյուն Իրան-Իրաք սահմանային անցակետում. կան զոհեր և վիրավորներ
Հրդեհ է բռնկվել Արմավիր քաղաքի չշահագործվող կահույքի արտադրամասում
10:10
Ուկրաինայի նախագահը պատերազմն ավարտելու դիվանագիտական ջանքերն է քննարկել ԱՄՆ հատուկ բանագնացների հետ
Ռուսական ուժերի ինստիտուցիոնալ չեզոքացման օրակարգը բացարձակ առաջնահերթություն է
09:50
Մենք կհաղթահարենք այս ամենը. ավելի քան 88 հազար վաճառող առաջիկա ժամերին կստանա առաջին վճարումները. Wildberries-ի հիմնադիր Տատյանա Կիմ
Տիգրան Ավինյանը ծանոթացել է վերաբացված հ. 77 մանկապարտեզի պայմաններին
Բայրամովի՝ Ռուսաստան այցից հետո լուրջ կասկածներ կան. վտանգ կա հետագայի համար
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Եմենի հութիները հայտնել են սաուդյան նավթատար երկու տանկերի վրա հարձակման մասին
Հրվ Կովկասում տարածաշրջանային քաղաքական ինքնությունը սկսել է ձևավորվել. ԵՄ֊ն խթանում է պրոցեսը
08:50
ԱՄՆ-ի զինուժը հարվածների նոր ալիք է հասցրել Իրանի դեմ
Վարչապետը շնորհավորել է Եգիպտոսի նախագահին
08:30
Ֆիլիպիններում ավարտվել է Լավրով-Ռուբիո հանդիպումը
Վթարային ջրանջատումարզի Մարալիկ քաղաքում
08:10
Նավթի գներն աճել են – 22/07/26
Ռուսաստանի «ներքին Թուրքիան» այլևս իրողություն է
Լարը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Գավառ-Մարտունի ավտոճանապարհին գտնվող մատուռում այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ
Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի մինչև 16 տարեկանների բասկետբոլի թիմին
Այրվել են պահեստը և մոտ 400 հակ անասնակեր
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Բյուրեղավանում և Գառնիում
Թիվ 77 մանկապարտեզն առաջին անգամ ամբողջությամբ հիմնանորոգվել է
Բնակարանից գողացել էր զոդման սարք, էլեկտրական պտուտակահան, մալուխներ

Պուտինը «երկաթը տաք-տաք է ծեծում». Աստանայի «ճաշասեղանին» Հայաստանը կհրավիրվի

Հունիսի 13-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի առաջին փոխնախագահ, նախագահի պաշտոնակատար Մոխբերի հետ: Վերջինս Իրանի Գերագույն հոգեւոր առաջնորդի որոշմամբ նախագահական ընտրությունների պատասխանատուն է: Այսինքն, ամեն ինչ պետք է անի, որպեսզի այաթոլլա Խամենիի եւ Իսլամական Պուտինը «երկաթը տաք-տաք է ծեծում». Աստանայի «ճաշասեղանին» Հայաստանը կհրավիրվի՞հեղափոխության պահապանների կորպուսի բարձրագույն հրամանատարության թեկնածուն հաղթի: Բայց ո՞վ է նա: Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդում Խամենեիի ներկայացուցիչ Սաիդ Ջալալի՞ն, թե՞՝ խորհրդարանի խոսնակ Ղալիբաֆը:

Ջալալին վերահսկում է Իրանի «միջուկային դոսյեն»: ԱՄՆ հետ միջնորդավորված բանակցությունները կոորդիանացնում է ԱԳ նախարարի պաշտոնակատար Բաղերին: Նա Գերագույն հոգեւոր առաջնորդի դստեր ամուսնու եղբայրն է: Նախագահի պաշտոնակատար Մոխբերը գլխավորում է Գերագույն հոգեւոր առաջնորդի գրասենյակը, կառավարում նրա ֆինանսական միջոցները, որ պետական բյուջեից առանձին են: Եթե նախագահ ընտրվի Ղալիբաֆը, ապա ռուս-իրանական համապարփակ համագործակցության մասին պայմանագրի քննարկումները կվերսկսվեն,- կարծիք է հայտնել Բաքվի իշխանական լրատվամիջոցը:

Այս ֆոնին ընդգծվում է Ռուսաստանի նախագահի օգնական Լեւիտինի Թեհրան կատարած «կրիզիս այցը»: Նա բանակցություններ է վարել Իրանի առաջին փոխնախագահ Մոխբերի հետ: Կոնկրետ քննարկվել է Ռեշտ-իրանական Աստարա 162 կիլոմետր երկարության երկաթուղագծի կառուցման հարցը: Դա այն հատվածն է, որ «չի հերիքում» Սանկտ-Պետերբուրգ-Պարսից ծոց հաղորդակցության գործարկմանը: Խնդիրը քննարկվում է 2010-ական թվականներից, բայց այդպես էլ առարկայական տեսքի չի բերվում, թեեւ անցյալ տարի Ռուսաստանը մեկուկես միլիարդ եվրո արտոնյալ վարկ է հատկացրել:

Մոխբեր-Լեւիտին բանակցությունների մասին IRNA գործակալության տեղեկատվությունից կարելի է եզրակացնել, որ իրանական կողմը քննարկման առարկա է դարձրել վարկի պայմանների ճշգրտման հարցը: Դա նշանակում է, որ նախագահական ընտրությունների եւ նոր կառավարության կազմավորման միջակայքի ժամանակը Պուտինը փորձում է օգտագործել «երկաթը տաք-տաք ծելելու» սկզբունքով, իսկ իրանական կողմն ասում է իր «տասը ,,այո»-ներից մեկը:

Կարելի է եզրակացնել, որ պաուզան աշխարհաքաղաքական դիրքավորման կարեւորություն ունի: Մոսկվան Թեհրան է գործուղել նաեւ ԱԳՆ հատուկ բանագնաց Խովաեւին: Կողմերը տեղեկատվական մակարդակում համերաշխ են Հարավային Կովկասի կարգավորման գործընթացում «արտատարածաշրջանային ուժերի ներկայության անցանկալիության» հարցում, բայց իրանական կողմի մեկնաբանությունն ունի մի նրբերանգ. Թեհրանը, կարծես, հասկացնում է, որ դեմ չէ Արեւմուտքի ներգրավվածությանը, եթե «դա համաձայնեցված է»: Սա, ըստ երեւույթին, Եվրամիության հետ պայմանավորվածությունների հնարավորության ազդակ է:

Ռուսաստանն, այդուհանդերձ, սկսել է «սեղմել». ստեղծվել է Ռուսաստան-Ադրբեջան-Իրան ավտոտրանսպորտային բեռնափոխադրումների կազմակերպման աշխատանքային խումբ: Ռուսաստան-Ադրբեջան եւ Ադրբեջան-Իրան մաքսակետերում ծրագրվում է իրականացնել «ընդլայնում եւ տեխնիական արդիականացում»: Ուժի մեջ է մտնում Իրան-ԵՏՄ ազատ առեւտրի պայմանագիրը, բայց դա փաստացի տուս-իրանական պայմանագիր է:

Ադրբեջանն, ըստ այդմ, ապահովում է Իրան-ԵՏՄ առւետրական տրանզիտ՝ չհանդիսանալով Եվրասիական տնտեսական միության ֆորմալ անդամ: Այս իրողությամբ է պայմանավորված ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Խովաեւի Թեհրան այցը, թեեւ գործնականում պարզ չէ, թե 3+3 ձեւաչափի գործարկումից սկզբունքային ի՞նչ շահ պիտի ունենա Իրանը, եթե տարածաշրջանի անվտանգային «պահնորդությունը» Մոսկվան վերապահում է Ադրբեջանին:

Ադրբեջանը եւ Իրանը ռազմավական համագործակցության պայմանագիր կկնքե՞ն: Բայց դա Ալիեւի համար չափազանց ռիսկային կլինի: Հուլիսի 4-ին Աստանայում ՇՀԿ գագաթաժողովի արդյունքներից, երեւի, կանխատեսելի կլինի, թե «ու՞ր են տանում» Հարավային Կովկասը: Այդ «ճաշասեղանին» Հայաստանը կհրավիրվի՞:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում