Thursday, 23 07 2026
15:30
Պատժամիջոցները շարունակում են թուլացնել ՌԴ-ին. Լայեն
Զինծառայողին ինքնասպանության հասցնելու համար 2 անձ է կալանավորվել
15:10
Բրիտանիան Իրանից հետ է կանչում դեսպանատան աշխատակիցներին
Ռուս-ամերիկյան «մեծ գործարք է քննարկվում»
14:50
ԵՄ դեսպանները համաձայնության են եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթի շուրջ
Դադարեցվել է Սևանա լճի 3000 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետգրանցումը
14:30
Ռուբիոն մանրամասներ է հայտնել Լավրովի հետ հանդիպումից
Բեռնատարների սահմանային հերթերի նոր կարգը կխթանի արտահանումը
14:10
Հորդանանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերը
Անշարժ գույք՝ առանց նոտար այցելելու․ ինչպես կատարել գործարքը հեռավար
13:50
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 5 398-ի
Գյումրիի ՏՏ կենտրոն հիմնադրամին հողամաս կվաճառվի՝ 5 սկսնակ ընկերություն ստեղծելու նպատակով
13:30
ԱՄՆ-ն միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիր է ստորագրել Սաուդյան Արաբիայի հետ
Բնակարանաշինության նպատակով Արարատում 2 գույք կդառնա համայնքային սեփականություն
13:10
Բրիտանիան Իրանից տարհանել է այդ երկրում մնացած իր բոլոր դիվանագիտական ծառայողներին
ՄԻՊ ներկայացուցիչները առանձնազրույց են ունեցել Արեգնազ Մանուկյանի հետ
12:50
Քուվեյթը հայտնել է իրանական ԱԹՍ-ների նոր հարձակումների մասին
Դադարեցվել է Սևանա լճի 1215 քմ մակերեսով տարածքի կառուցապատման իրավունքի պետգրանցումը
12:30
Իսպանիայում և Ֆրանսիայում շարունակվում է պայքարն անտառային հրդեհների դեմ
Քաջարան-Ագարակ հատվածի թունելում ընթացքի մեջ են ջրամեկուսացման աշխատանքները
12:10
Յամալի լուսանկարը բարձրացրել է գերմանական ներքնազգեստի վաճառքի ծավալները
Բեռլինում Ալիևը «միջին տերության» առաջնորդի կարգավիճակ չի ստացել
11:50
Գերմանիայում հավանություն են տվել «Ռոսատոմի» հետ համատեղ նախագծին
Together Alone ֆիլմը «Ոսկե ծիրան»-ի միջազգային ժյուրիի հատուկ հիշատակման մրցանակի է արժանացել
11:30
ԿՀՎ օբյեկտներին Իրանի հասցրած հարվածներում արդյոք ՌԴ-ն դեր ունի. Reuters
Հայաստանի հարավում իրականացվել է բեզոարյան այծերի հաշվառման գործընթաց
ՌԴ ԱԳՆ-ն մանրամասներ է հայտնել Լավրովի և Ռուբիոյի բանակցություններից
11:00
Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան
10:50
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հաստատել է ԱՄՆ զինուժին 1.15 տրիլիոն դոլար հատկացնելու օրինագիծը
Զինծառայողի մահվան դեպքով ձերբակալվել են կրտսեր սերժանտն ու շարքային զինծառայողը

Չի բացառվում՝ Լեւոն Երանոսյանի մասով խիստ ու ծանր որոշում լինի. ինչու հետաձգվեց վճռի հրապարակումը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ դատավոր Հարություն Մանուկյանը պետք է հրապարակեր ՀՀ նախկին ոստիկանապետ Լեւոն Երանոսյանի գործով վճիռը, սակայն այն հետաձգվել է եւ կհրապարակվի հունիսի 3-ին։ Պարզվում է՝ այս վճռից առաջ ԲԴԽ-ն, Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմ Դատական դեպարտամենտի պատրաստած ֆիլմի հիման վրա, դատավոր Հարություն Մանուկյանի վերաբերյալ կարգապահական վարույթ էր հարուցել ու օրեր առաջ կարգապահական վարույթը կարճել է, ու չի բացառվում, որ վարույթի կարճմամբ իշխանությունները ակնկալում են նախկին պաշտոնյաների մասով իրենց համար ցանկալի որոշումներ ստանալ դատավորներից. ուստի չի բացառվում՝ Լեւոն Երանոսյանի մասով խիստ ու ծանր որոշում լինի։ Դատական համակարգում վստահ են՝ 8-9 տարվա ազատազրկումն անխուսափելի է։

Հիշեցնենք, որ 2018 թվականի «հեղափոխության» օրերին Բաղրամյան պողոտայում լուսաձայնային նռնակ կիրառելու առիթով հարուցված քրեական գործով է նա մեղադրյալի աթոռին: Օրեր առաջ Երանոսյանն իր վերջին խոսքն ասաց դատարանում։ Մեղադրող դատախազը պահանջել է 11 տարվա ազատազրկում։ Դատավոր Հարություն Մանուկյանը գնաց խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։

Հիշեցնենք, որ Հայաստանի նախկին փոխոստիկանապետ, ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Լեւոն Երանոսյանը մեղադրվում է հեղափոխության օրերին ոստիկանության կողմից հատուկ միջոցներ կիրառելու ժամանակ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ։ Լեւոն Երանոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հատուկ միջոցների գործադրմամբ, դիտավորությամբ կատարել է այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իր լիազորությունների շրջանակից եւ էականորեն վնասել են քաղաքացիների իրավունքներն ու օրինական շահերը, ինչպես նաեւ անզգուշությամբ առաջացրել են ծանր հետեւանքներ։

Ոստիկանության զորքերի նախկին հրամանատար, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Լեւոն Երանոսյանի փաստաբան Տիգրան Սաֆարյանը, վկայակոչելով Երանոսյանի ցուցմունքը, փոխանցել էր՝ հեղափոխության օրերին Երեւանի թե՛ Բաղրամյան պողոտայում, թե՛ Արցախի փողոցում ստեղծված իրադրությունն այնպիսին էր, որ կային հատուկ միջոցներ կիրառելու պայմաններ, հիմքեր, եւ այդ միջոցները կիրառվել են։ Հավելենք, որ նույնպիսի միջոցներ կիրառվել են ներկա իշխանության օրոք նաեւ անցած տարի սեպտեմբեին՝ կառավարության դիմաց, սակայն որեւէ պատիժ ու քրգործ չկա»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում