Monday, 27 07 2026
Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնն ամփոփել է 93-րդ թատերաշրջանը
19:30
ԱՄՆ-ը պայքարում է շոգի դեմ
«Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավի մասնակցության հայտերի ընդունման ժամկետը երկարաձգվել է
19:10
Նեթանյահուն մեկնում է ԱՄՆ․ նախատեսվում է հանդիպում Թրամփի հետ
Աշխարհի առաջատար գիտական կենտրոններում կվերապատրաստվի ևս 50 հետազոտող
18:50
Հնդկաստանի ԱԳՆ-ն կանչել է Ուկրաինայի դեսպանին՝ Սև ծովում հարվածներից հնդիկ նավաստու զոհվելու կապակցությամբ
Վրաերթ Իսակովի պողոտայում. տղամարդը տեղում մահացել է
18:30
Լիտվան հայտնել է ՌԴ Կալինինգրադի մարզի սահմանի մերձակայքում ՆԱՏՕ-ի ռազմական տեխնիկայի տեղաշարժի մասին
Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունն այս տարվա առաջին կիսամյակում կրճատվել է 0․1 տոկոսով
18:10
Իրանը դիտարկում է Կասպից ծովում նավի վրա հարձակմանն արձագանքելու տարբերակները
Ալիևը մերձավորարևելյան «առաքելության» է ձգտում
17:50
«Պետք է անենք ամեն բան, որպեսզի նոր ճակատ չբացվի». Զելենսկին անդրադարձել է Թեհրանի սպառնալիքներին
Սուրբ Հովհաննես մատուռի մոտ մոլորված երեխաներին գտել են
17:30
Իսպանիայում անտառային հրդեհները հասել են արտակարգ մակարդակի
Ծխախոտից հրաժարվելը ձեր առողջության համար կայացվող ամենակարևոր որոշումներից մեկն է. ԱՆ
«Օդային հրադադարի» վերաբերյալ որևէ կոնկրետ մանրամասն չկա․ Պեսկով
Ջերմաստիճանը կնվազի
16:50
ՖԻՖԱ-ի նախագահը համարում է, որ ԱԱ-ն հաջող է ընթացել
Դաշնակահար Վարդան Օվսեփյանն ու երգչուհի Տատիանա Պառռան երևանյան համերգով անմոռանալի օր կպարգևեն ջազի երկրպագուներին
Գազայի հարցով Խաղաղության խորհուրդը մտադիր է առաջիկա ամիսներին անկլավում ներդնել նոր կառավարման համակարգ
ՀՀ դեսպանն ու Կիպրոսի պաշտպանության նախարարը քննարկել են երկկողմ հարաբերությունների ամրապնդման հեռանկարները
16:10
Պուտինը պատրաստ չէ դադարեցնել պատերազմը և պատրաստվում է մոբիլիզացիայի. Զելենսկի
Մեկնարկում է ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումը
15:50
Իրանը հերքում է ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերսկսման մասին տեղեկությունները
Հարթագյուղի Սուրբ Հովհաննես մատուռի ճանապարհին 52 և 70–ամյա քաղաքացիները վնասվածքներ են ստացել
15:30
Պաղեստինի նախագահը միջազգային հանրությանը կոչ է արել միջոցներ ձեռնարկել իսրայելական հարձակումները կանխելու համար
Հայկ Կոնջորյանի եղբորը ծեծի ենթարկելու դեպքով երկրորդ անձն է ձերբակալվել
15:10
Իրանն ու Հյուսիսային Կորեան փաստացի ներգրավված են պատերազմում. Զելենսկի
Ռուսաստանի «գերակայությանը վերջ տալու» Ադրբեջանի մոտիվացիան ո՞րն է
14:50
Թրամփը հերքել է լուրերը, որ Իրանի դեմ պատերազմում կա զինամթերքի պակաս

Մոսկվայի շարունակվող երեսպաշտ ինքնարդարացումները

«Սեպտեմբերյան իրադարձությունները անհիմն տեղի չեն ունեցել: Հայաստանի իշխանությունները 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում ԵՄ հովանու ներքո կայացած գագաթնաժողովում ճանաչել են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ներառյալ Ղարաբաղը դրա կազմում։ Ընդ որում, Երևանը մեզ այդ մասին չի տեղեկացրել։ Այդ ժամանակ շրջանի հայ բնակչության իրավունքների ու անվտանգության ապահովման հարց չի քննարկվել։

Իհարկե, Ղարաբաղի վերաբերյալ Հայաստանի ղեկավարության այս որոշումը արմատապես փոխեց այն հիմնարար պայմանները, որոնց պարագայում ստորագրվել էր 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, և դա ուղղակիորեն ազդեց խաղաղապահների գործունեության վրա», հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Գալուզինն իր հարցազրույցում: Գալուզինի հայտարարությունը պետք է բաժանել երկու մասի՝ Պրահայի վերաբերյալ Հայաստանի իշխանության հասցեին ավանդական դիտողություն, եւ Արցախում 2023 թվականին տեղի ունեցած ագրեսիա եւ էթնիկ զտում: Գալուզինը փաստորեն փորձում է մատուցել, որ սեպտեմբերի էթնիկ զտման «հիմքը» 2022 թվականի հոկտեմբերի Պրահան էր: Էքզիստենցիալ առումով, Արցախի շուրջ իրադարձությունների զարգացման տրամաբանության այդօրինակ հիմնավորումը ենթակա է քննարկման:

Բայց, կոնկրետ էթնիկ զտման, սեպտեմբերյան ագրեսիայի եւ Արցախի բռնի հայաթափման «հիմնավորման» առումով Գալուզինը պարզապես արտահայտում է կեղծիք, դրսեւորում երեսպաշտություն, այնպես, ինչպես իհարկե միջազգային բոլոր դերակատարները աառ այսօր: Եթե անգամ Պրահայի համաձայնությամբ Երեւանը ճանաչել է Արցախը Ադրբեջանի տարածքային ամբողջության մաս, դա որեւէ կերպ հիմք չէր, որպեսզի Ադրբեջանը զինված հարձակման նոր փուլ սկսի Արցախի հայության հանդեպ եւ ռազմական շանտաժով պարտադրի կամ ամբողջական ենթարկեցում Ադրբեջանի պահանջներին՝ կամ հայաթափում:

Ընդ որում, կրկնեմ, սա բոլորովին այն մասին չէ՝ արդարացվա՞ծ էր Պրահայի համաձայնությանը գնալու Երեւանի քայլը, թե՞ ոչ: Երեւանն էլ այստեղ ունի այն բացատրությունը, թե Ադրբեջանը սպառնում էր թե Արցախին, թե Հայաստանին, եւ պատերազմից հետո ռազմական աղետալի դիսբալանսի պայմաններում չստանալով անհրաժեշտ աջակցություն ռազմավարական դաշնակից Ռուսաստանից, Երեւանը ստիպված էր գոնե Հայաստանի սահմանի կայունության համար գնալ այդպիսի համաձայնությունների:

Սա ընդունելի բացատրություն է, թե ոչ, պետք է որոշի հայ հանրությունը, այլ ոչ թե Գալուզինը, քանի որ առնվազն պակաս տրամաբանական ու հիմնավոր չէ, քան նույն Ռուսաստանի «արդարացումները» Պրահայով: Բայց, այդ ամենով հանդերձ, թե Ռուսաստանը, թե որեւէ մեկը որեւէ հիմք չունեն արդարացնելու Արցախի հանդեպ Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիան: Ընդ որում, խոսքը չի վերաբերում միայն 2023-ի սեպտեմբերին, քանի որ Արցախի դեմ «հիմնարար», բայց բացարձակապես անհիմն ագրեսիան Բաքուն սկսել է 2020 թվականի սեպտեմբերից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում