Thursday, 23 07 2026
15:30
Պատժամիջոցները շարունակում են թուլացնել ՌԴ-ին. Լայեն
Զինծառայողին ինքնասպանության հասցնելու համար 2 անձ է կալանավորվել
15:10
Բրիտանիան Իրանից հետ է կանչում դեսպանատան աշխատակիցներին
Ռուս-ամերիկյան «մեծ գործարք է քննարկվում»
14:50
ԵՄ դեսպանները համաձայնության են եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթի շուրջ
Դադարեցվել է Սևանա լճի 3000 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետգրանցումը
14:30
Ռուբիոն մանրամասներ է հայտնել Լավրովի հետ հանդիպումից
Բեռնատարների սահմանային հերթերի նոր կարգը կխթանի արտահանումը
14:10
Հորդանանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերը
Անշարժ գույք՝ առանց նոտար այցելելու․ ինչպես կատարել գործարքը հեռավար
13:50
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 5 398-ի
Գյումրիի ՏՏ կենտրոն հիմնադրամին հողամաս կվաճառվի՝ 5 սկսնակ ընկերություն ստեղծելու նպատակով
13:30
ԱՄՆ-ն միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիր է ստորագրել Սաուդյան Արաբիայի հետ
Բնակարանաշինության նպատակով Արարատում 2 գույք կդառնա համայնքային սեփականություն
13:10
Բրիտանիան Իրանից տարհանել է այդ երկրում մնացած իր բոլոր դիվանագիտական ծառայողներին
ՄԻՊ ներկայացուցիչները առանձնազրույց են ունեցել Արեգնազ Մանուկյանի հետ
12:50
Քուվեյթը հայտնել է իրանական ԱԹՍ-ների նոր հարձակումների մասին
Դադարեցվել է Սևանա լճի 1215 քմ մակերեսով տարածքի կառուցապատման իրավունքի պետգրանցումը
12:30
Իսպանիայում և Ֆրանսիայում շարունակվում է պայքարն անտառային հրդեհների դեմ
Քաջարան-Ագարակ հատվածի թունելում ընթացքի մեջ են ջրամեկուսացման աշխատանքները
12:10
Յամալի լուսանկարը բարձրացրել է գերմանական ներքնազգեստի վաճառքի ծավալները
Բեռլինում Ալիևը «միջին տերության» առաջնորդի կարգավիճակ չի ստացել
11:50
Գերմանիայում հավանություն են տվել «Ռոսատոմի» հետ համատեղ նախագծին
Together Alone ֆիլմը «Ոսկե ծիրան»-ի միջազգային ժյուրիի հատուկ հիշատակման մրցանակի է արժանացել
11:30
ԿՀՎ օբյեկտներին Իրանի հասցրած հարվածներում արդյոք ՌԴ-ն դեր ունի. Reuters
Հայաստանի հարավում իրականացվել է բեզոարյան այծերի հաշվառման գործընթաց
ՌԴ ԱԳՆ-ն մանրամասներ է հայտնել Լավրովի և Ռուբիոյի բանակցություններից
11:00
Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան
10:50
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հաստատել է ԱՄՆ զինուժին 1.15 տրիլիոն դոլար հատկացնելու օրինագիծը
Զինծառայողի մահվան դեպքով ձերբակալվել են կրտսեր սերժանտն ու շարքային զինծառայողը

Ալիեւ դեմարշը. ի՞նչ սպասել ԱՄՆ Կոնգրեսից

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հեռախոսազրույցից, որի ընթացքում ամերիկյան կողմը բարձրացրել է նաեւ Ադրբեջանում մարդու իրավունքների եւ խոսքի ազատության խնդիը, մեկ օր անց Բաքվում ձերբակալվել է Ընտրությունների դիտարկման կենտրոն ՀԿ ղեկավար Անար Մամեդլին: Ոստիկանությունը խուզարկել է նրա եւ ծնողների բնակարանները: Առգրավվել են համակարգիչներ, էլեկտրոնային կրիչներ, փաստաթղթեր: Ըստ չճշտված տեղեկությունների, Մամեդլիի բնակարանում «հայտնաբերվել եւ առգրավվել է խոշոր չափի գումար՝ արտարժույթով»:

Նրան, ամենայն հավանականությամբ, կառաջադրվի նույն մեղադրանքը, որով արդեն իսկ մոտ մեկ տասնյակ լրագրողներ եւ հանրային գործիչներ կալանավորված են՝ «արտարժույթի մաքսանենգություն»: Գերմանիայի կանցլերի հետ համատեղ մամուլի ասուլին Ալիեւը հայտարարել էր, որ վերջին ձերբակալությունները կատարվել են «օրենքի շրջանակներում»: Նա փաստարկել էր, որ մարդիկ «օրենքի շրջանցմամբ ֆինանսավորվում են արտասահմանից»:

ԱՄՆ պետքարտուղարի հետ հեռախոսազրույցից հետո նույն մոտիվացիայով մեղադրանք առաջադրել հայտնի հանրային գործչին՝ նշանակում է դեմարշ հայտնել Վաշինգտոնին, չընդունել պահվող անձանց «անհապաղ ազատ արձակելու» վաշինգտոնյան «հորդորը»: Ի՞նչն է Ալիեւին դրդել նման որոշման: Ըստ երեւույթին՝ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում ներկայացված «պատժամիջոցային» բանաձեւի նախագիծը:

Ըստ տեղեկությունների, ամերիկյան մի խումբ օրենսդիրներ «պատժամիջոցային ցուցակում» ընդգրկել են Պետական անվտանգության ծառայության տնօրեն Նաղիեւի, պաշտպանության փոխնախարար Միրզոեւի եւ հատուկ նշանակության զորախմբի առանձին բրիգադի հրամանատար Սալաեւի անունները: Նրանք մեղադրվում են Լեռնային Ղարաբաղում խաղաղ բնակչության նկատմամբ բռնություններ գործադրելու եւ պատերազմական հանցագործություններ կատարելու մեջ:

Մամեդլիի ձերբակալությունը, չպետք է կասկածել, արժանանալու է իրավապաշտպան կազմակերպությունների քննադատությանը: Ալիեւի հաշվարկն, ըստ երեւույթին, այն է, որ քաղբանտարկյալների շուրջ քննարկումների ընթացքում հնարավոր է պետական դեպարտամենտին համոզել, որպեսզի ազդեցություն գործեն կոնգրեսականների նկատմամբ, եւ առաջարկված բանաձեւը չընդունվի: Խնդիրն այստեղ մարդու իրավունքների պաշտպանությունը չէ:

Եթե ԱՄՆ Կոնգրեսը Նաղիեւին, Միրզոեւին եւ Սալաեւին ճանաչի «պատերազմական հանցագործ» եւ համապատասխան պատժամիջոցներ կիրառվեն, ապա անցյալ տարվա սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղում իրականացված էթնիկ զտումների հարցն ակտուալանում է՝ քաղաքական հետեւանքներով հանդերձ: Ի՞նչ կարելի է սպասել ԱՄՆ Կոնգրեսից: Ըստ տեղեկությունների՝ «պատժամիջոցային բանաձեւն արդեն երկկուսակցական է, նախաձեռնությանն աջակցում է քսանմեկ կոնգրեսական»:

Բայդենի վարչակազմը կմիջամտի՞ Կոնգերսի քննարկումներին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում