Saturday, 25 07 2026
Պուտինը «Օմսկը ռազմաճակատային քաղաք» է մանտրան ցրում է
20:50
Գրեթե ամբողջ աշխարհում ChatGPT-ի ծառայություններում լուրջ տեխնիկական խափանումներ են
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
Իսրայելական հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր կան
Պարագվայում քննարկվել են Երևանում կայանալիք COP17-ին առնչվող մի շարք հարցեր
20:10
Ֆոն դեր Լայենը հայտարարել է անտառային հրդեհների դեմ պայքարում Ֆրանսիային և Իսպանիային տրամադրվող աջակցության մասին
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
Տոկաևը կտրականապես հրաժարվում է միջնորդի դեր ստանձնել Մոսկվայի ու Կիևի միջև հակամարտությունում
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարարի հետ
19:30
Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի տարբեր շրջաններում մի շարք կարևոր թիրախների հարվածներ հասցնելու մասին
Քարով բարձված «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է. վարորդը տեղում մահացել է
19:10
Տոկաևը Պուտինին առաջարկել է Ուկրաինայում հակամարտության կարգավորման համար վերադառնալ ստամբուլյան համաձայնագրերին
Բակային շաբաթօրյակ՝ Ավանում
Ռուսաստանից բենզինի արտահանման արգելքը կտևի մինչև տարեվերջ, Նովակ
Իրան – Հայաստան նոր պայմանավորվածություններ՝ էներգետիկ ոլորտում․ Mehr
18:30
Ավիահարվածներ հութիների դիրքերին. ոչնչացվել են զինապահեստներ և հրթիռային կայանքներ
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգը
18:10
Հնդկաստանում ուսանողական ցույցերն ավարտվեցին
Վրաստանում գրանցված երկրաշարժն զգացվել է նաև Հայաստանում
Ավտոբուսների բախում և հրդեհ Սիրիայում. կա առնվազն 35 զոհ
Ջրանջատում Արտաշատում
Տոկաևը Ռուսաստանը «մեծ պետություն» է անվանել
Ֆրանսիայի դեսպանատանը թունավորման դեպքով ստուգումներ կկատարվեն 4 ընկերությունում
17:10
Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել
Վայոց ձորի քրեական ոստիկանները հայտնաբերել են ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվողի
16:50
Տանը, որտեղ ծնվել է Հիտլերը, բացվում է ոստիկանական բաժանմունք
Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
16:30
Ֆուտբոլի 1958 թվականի աշխարհի առաջնությունում Պելեի կրած մարզաշապիկը վաճառվել է 4.9 միլիոն դոլարով
Մեկնարկում է Երևանի քաղաքապետարանի 2026թ․ ներառական ամառային ճամբարը
16:10
Աստղագետները հելիում արտանետող մոլորակ են հայտնաբերել

Ստոլտենբերգը կրկին հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն ռուս-ուկրաինական հակամարտության մասնակից չէ

Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Բրյուսելում ևս մեկ անգամ հայտարարել է, որ դաշինքը Ռուսաստանի և Ուկրաինայի հակամարտության մասնակից չէ։

Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ մեջբերելով Ստոլտենբերգի խոսքերը։

«ՆԱՏՕ-ն այս հակամարտության մասնակից չէ և չի լինի։ ՆԱՏՕ-ն միայն օգնում է Ուկրաինային իրականացնել ինքնապաշտպանության իր իրավունքը․․․ Մենք մարտական ստորաբաժանումներ Ուկրաինա ուղարկելու պլաններ չունենք, նման հարցումներ չեն եղել։ Ուկրաինացիները զենք, զինամթերք են խնդրում, մենք դա մատակարարում ենք, բայց դա ՆԱՏՕ-ին հակամարտության մասնակից չի դարձնում», – հայտարարել Է գլխավոր քարտուղարը։

Բացի այս, նա նաև նշել է, որ դաշինքի անդամ երկրները գիտակցում են Ուկրաինային մեծ քանակության զինամթերքի և հակաօդային պաշտպանության համակարգերի շուտափույթ տրամադրման կարևորությունը։

«Նրանք (խմբ․ ՆԱՏՕ-ի անդամները) կգնահատեն իրենց հնարավորությունները և կմտածեն, թե արդյոք կարող են ավելի շատ համակարգեր մատակարարել»,- հավելել է Ստոլտենբերգը։

Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, չորեքշաբթի և հինգշաբթի տեղի են ունեցել դաշինքի երկրների ԱԳՆ ղեկավարների, ինչպես նաեւ ՆԱՏՕ-Ուկրաինա խորհրդի նիստերը, որոնց մասնակցել է նաև Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում