Wednesday, 15 07 2026
Կոշ-Վերին Սասունիկ-Լեռնարոտ տեղական նշանակության ավտոճանապարհի 9.5 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգումն ավարտական փուլում է
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի խորհրդարանի փոխնախագահը քննարկել են համագործակցությանը վերաբերող հարցեր
ԲՏԱՆ-ը և Startup Armenia գիտակրթական հիմնադրամը կիրականացնեն «Սիսայդ Ստարտափ Սամմիթ Արմենիա 2026» միջոցառումը
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում անցկացվել են Կոտայքի և Վայոց ձորի դպրոցական գրադարանավարների վերապատրաստման դասընթացներ
Հիմնանորոգվում է Հագվի բնակավայրով անցնող մոտ 2.7 կմ ճանապարհահատվածը
ՀՀ ժողովրդագրական իրավիճակի վերաբերյալ արդյունավետ քննարկում ունեցանք. ԱՍՀ նախարար
Հայաստանի ԿԳՄՍ փոխնախարարն ընդունել է Էստոնիայի դեսպանին
ՇՄ նախարարությունը մեկնարկել է պլաստիկ արտադրանքի օրենսդրական սահմանափակումների վերաբերյալ իրազեկման հանդիպումների շարքը
Հաստատվել է հանրակրթական դպրոցների ղեկավարման հավաստագրի համար հավակնորդների քննության ժամանակացույցը. ԿԳՄՍՆ
Ֆրանսիան մշտապես եղել է Հայաստանի վստահելի բարեկամը․ Մհեր Գրիգորյան
Մեկ օրում գրանցվել է 21 ավտովթար․ 2 մարդ զոհվել է
Վահագն Խաչատուրյանը մի շարք օրենքներ է ստորագրել
Դավթաշենում հայտնաբերվել է 16-ամյա աղջնակի դի
3 միլիոն դրամ տուգանք՝ օդի աղտոտման համար
22:00
Անօդաչու թռչող սարքեր, ռոբոտներ և կյանքեր փրկելու մրցավազք
Քննարկվել են ՀՀ-ում ԵՄ առաքելության գործունեությանը վերաբերող հարցեր
Անկախ Միշուստինի հետ հանդիպումից՝ Հայաստանը պետք է նվազեցնի կախվածությունը ՌԴ֊ից
ԿԸՀ խոսնակն ազատման դիմում է գրել
Զախարովան, Կիրիենկոն մտան ՀՀ ԱԺ. մարդկանց տեռորի է ենթարկել
21:09
Թրամփը հայտարարել է Իրանի հետ կապված նավերի շրջափակման մասին
«ՆԱՏՕ-ն Թուրքիայի համար ծուղակ է լարել»
Վարչական դատարանը մերժել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության ներկայացված հայցադիմումը․ ՏԿԵՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Քոչարյան փողոցում
20:30
Վուչիչը կմեկնի Կիև
Մեսրոպ Մեսրոպյանը և ԱՄՀ ներկայացուցիչներն անդրադարձել են էլեկտրաէներգետիկական շուկայի գործող մոդելին
Ռուսաստանը հույս ունի, որ Անկարան Կիևին կուղարկի ոչ հաճելի ազդանշան. Լավրով
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի զբոսաշրջության, մշակույթի և սպորտի փոխնախարարը քննարկել են համագործակցության զարգացման հնարավորությունները
19:50
Եվրոպական ավիաընկերություններին նախազգուշացրել են զերծ մնալ թռիչքներից Պարսից ծոցի երկրների օդային տարածքով
ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը
19:30
Ուկրաինայի Ռադան պաշտոնանկ է արել վարչապետին

Հայաստանի ակնկալիքն ու ՌԴ պայմանը. ինչ է քննարկվել Մոսկվայում

Հունվարի 17-ին Մոսկվայում տեղի էր ունեցել Հայաստանի դեսպան Վաղարշակ Հարությունյանի հանդիպումը ՌԴ փոխարտգործնախարար Գալուզինի հետ: Ընդ որում, հանդիպումը, ըստ հաղորդագրության, տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ: Սա ուշադրության արժանի հանգամանք է հանդիպման վերաբերյալ տարածված տեղեկատվության մի հանգամանքի ֆոնին: ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ նշվում է, որ «զրույցի ընթացքում մանրամասն քննարկվել է իրավիճակը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում։ Ռուսական կողմն ընդգծել է եռակողմ աշխատանքի շուտափույթ վերսկսման խիստ անհրաժեշտությունը՝ հիմնվելով Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների մի շարք պայմանավորվածությունների վրա»:

Ի՞նչն է Երեւանի մոտ առաջացրել Գալուզինի հետ հանդիպման նախաձեռնության անհրաժեշտություն: Պատկերը թույլ է տալիս եզրակացնել, որ Երեւանն ըստ ամենայնի որոշակի առաջարկ ունի Մոսկվային կամ ակնկալիք Մոսկվայից, որի դիմաց էլ ռուսական կողմը առաջադրում է «եռակողմ աշխատանքի շուտափույթ վերսկսման» պայմանը: Այստեղ է, որ պատկերը շատ թե քիչ ճշգրիտ հասկանալու համար կարեւոր է հասկանալ կամ տեղեկանալ, թե կոնկրետ ի՞նչն է առաջ բերել ՌԴ փոխարտգործնախարարի հետ հանդիպում նախաձեռնելու անհրաժեշտություն հայկական կողմում: Արդյո՞ք անվտանգային որեւէ մարտահրավեր, ընդ որում հաշվի առնելով ոչ միայն Ադրբեջանի «հետընթացը», որ Երեւանն արձանագրել է ԱԽ քարտուղարի եւ ԱԳ նախարարի մակարդակներում, այլ նաեւ միջազգային իրավիճակի սրումը, մասնավորապես Մերձավոր Արեւելքում, որտեղ ակնառու կերպով նշմարվում է հոկտեմբերի 7-ին բռնկված պատերազմի ընդլայնում: Լարվածությունը նոր «որակով» է դրսեւորվում Իրանի մասնակցությամբ եւ Իրանի շուրջ:

Թեհրանը հունվարի 15-16-ին աննախադեպ հրթիռային հարվածներ է հասցրել Իրաքի եւ Պակիստանի տարածքներին, նշելով, որ թիրախավորել է ահաբեկչական խմբավորումների եւ իսրայելական հետախուզական հենակետերը: Պակիստանը նույն հակաահաբեկչական պատճառաբանությամբ հունվարի 17-ին պատասխանել է՝ հարվածելով Իրանի տարածքին: Նախօրեին Դավոսում տեղի է ունեցել Հայաստանի նախագահի եւ Իրանի արտգործնախարարի հանդիպումը, իսկ հունվարի 16-ին Երեւանում տեղի էր ունեցել Իրանի դեսպանի հանդիպումը Հայաստանի առաջին նախագահի հետ: ՌԴ արտգործնախարարության խոսնակ Զախարովան հայտարարել է, որ Իրանի եւ ՌԴ միջեւ մեծ պայմանագրի պատրաստումը եզրափակիչ փուլում է եւ այն կստորագրվի երկու երկրների նախագահների հանդիպմանը: Թե երբ կլինի այդ հանդիպումը եւ ստորագրումը, պարզ չէ: Իրանի շուրջ լարվածության հնարավոր աճն անխուսափելիորեն ազդեցություն է թողնելու Կովկասի, մասնավորապես հայ-ադրբեջանական իրավիճակի վրա:

Ըստ ամենայնի, այդ ռիսկերն են եղել Մոսկվայում Հայաստանի դեսպանի ու ՌԴ փոխարտգործնախարարի հանդիպման թեման եւ Մոսկվան այդ ռիսկերի կառավարման պայման կամ հնարավորություն է դիտում «եռակոողմ մեխանիզմի աշխատանքը վերսկսելը», ինչի մեխն ըստ երեւույթին նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետն է: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրերս հայտարարեց, ի պատասխան Ադրբեջանի նախագահի, որ այդ կետում որեւէ տող չկա «միջանցքի» մասին եւ որեւէ տող չկա, որ Հայաստանի տարածքում որեւէ երրորդ կողմ է ապահովում անվտանգությունը: Եվ այդ իմաստով Նիկոլ Փաշինյանն անշուշտ իրավացի է: Բայց, այդ կետում տող կա, որ «տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունը իրականացնում են ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները»: Երեւանը մինչ այժմ ոչ միայն նոյեմբերի 9-ի փաստաթոուղթը չի հայտարարել «ուժը կորցրած»՝ հաշվի առնելով, որ դրա մնացյալ բոլոր կետերի առնչությամբ իրականությունը այսօր շրրջվածծ է գլխիվայր, այլ նաեւ գործնականում երբեք չի հստակեցրել իր ամբողջական վերաբերմունքը վերջին կետի բովանդակության առնչությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում