Saturday, 25 07 2026
21:10
Գերմանիայի հյուսիսում ինքնաթիռը մխրճվել է տան մեջ. կա 1 զոհ և 1 անհետ կորած. BILD
Պուտինը «Օմսկը ռազմաճակատային քաղաք» է մանտրան ցրում է
20:50
Գրեթե ամբողջ աշխարհում ChatGPT-ի ծառայություններում լուրջ տեխնիկական խափանումներ են
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
Իսրայելական հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր կան
Պարագվայում քննարկվել են Երևանում կայանալիք COP17-ին առնչվող մի շարք հարցեր
20:10
Ֆոն դեր Լայենը հայտարարել է անտառային հրդեհների դեմ պայքարում Ֆրանսիային և Իսպանիային տրամադրվող աջակցության մասին
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
Տոկաևը կտրականապես հրաժարվում է միջնորդի դեր ստանձնել Մոսկվայի ու Կիևի միջև հակամարտությունում
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարարի հետ
19:30
Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի տարբեր շրջաններում մի շարք կարևոր թիրախների հարվածներ հասցնելու մասին
Քարով բարձված «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է. վարորդը տեղում մահացել է
19:10
Տոկաևը Պուտինին առաջարկել է Ուկրաինայում հակամարտության կարգավորման համար վերադառնալ ստամբուլյան համաձայնագրերին
Բակային շաբաթօրյակ՝ Ավանում
Ռուսաստանից բենզինի արտահանման արգելքը կտևի մինչև տարեվերջ, Նովակ
Իրան – Հայաստան նոր պայմանավորվածություններ՝ էներգետիկ ոլորտում․ Mehr
18:30
Ավիահարվածներ հութիների դիրքերին. ոչնչացվել են զինապահեստներ և հրթիռային կայանքներ
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգը
18:10
Հնդկաստանում ուսանողական ցույցերն ավարտվեցին
Վրաստանում գրանցված երկրաշարժն զգացվել է նաև Հայաստանում
Ավտոբուսների բախում և հրդեհ Սիրիայում. կա առնվազն 35 զոհ
Ջրանջատում Արտաշատում
Տոկաևը Ռուսաստանը «մեծ պետություն» է անվանել
Ֆրանսիայի դեսպանատանը թունավորման դեպքով ստուգումներ կկատարվեն 4 ընկերությունում
17:10
Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել
Վայոց ձորի քրեական ոստիկանները հայտնաբերել են ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվողի
16:50
Տանը, որտեղ ծնվել է Հիտլերը, բացվում է ոստիկանական բաժանմունք
Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
16:30
Ֆուտբոլի 1958 թվականի աշխարհի առաջնությունում Պելեի կրած մարզաշապիկը վաճառվել է 4.9 միլիոն դոլարով
Մեկնարկում է Երևանի քաղաքապետարանի 2026թ․ ներառական ամառային ճամբարը

Հայաստանի համար այլընտրանք չունեցող «բացազատման» հրամայականը

Աղքատությունը Հայաստանում 2021 թվականի 26,5 տոկոսից նվազել է եւ հասել 24,8 տոկոսի, իսկ ծայրահեղ աղքատությունը՝ 1,5 տոկոսից նվազել է եւ հասել 1,2 տոկոսի: Այս թվերը խորհրդարանում 2024 թվականի բյուջեի նախագծի քննարկմանը ներկայացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ասելով, որ կառավարությունն այդուհանդերձ կարծում է, որ տնտեսական աճի արդյունքը պետք է ոչ թե բաժանել աղքատներին, այլ նրանց համար ստեղծել աշխատանքի, սեփական եկամուտը ստանալու հնարավորություն եւ այդպես հաղթահարել աղքատությունը:

Անվիճելի է, որ լավագույն օգնությունը ոչ թե ձուկ, այլ ձկկան կարթ նվիրելն ու ձկնորսություն սովորեցնելն է: Միաժամանակ կասկածից վեր է, որ պետական քաղաքականության հարցում հնարավոր չէ բավարարվել այդ պատկերավոր նկարագրություններով, որովհետեւ հասարակական եւ տնտեսական գործընթացնները ունեն նրբություններ ու առանձնահատկություններ: Չնայած Հայաստանում տնտեսության երկնիշ աճի բարձր ցուցանիշին եւ տեմպին, Հայաստանում քաղաքատությունն ու ծայրահեղ աղքատությունը փաստորեն նվազել է խիստ համեստ ծավալներով, իսկ դա նշանակում է, որ արդյունավետ չէ տնտեսական աճի բաշխման մեխանիզմը եւ այստեղ Հայաստանը շարունակում է ունենալ համակարգային խնդիրներ, ինստիտուցիոնալ խնդիրներ:

Առավել եւս, որ հենց օրեր առաջ Համաշխարհային բանկի փորձագետները հրապարակել էին հետազոտության արդյունք, ըստ որի Հայաստանում հարյուր հազարավոր կարիքավոր մարդիկ դուրս են մնում պետության սոցիալական աջակցության տիրույթից, փոխարենը այդ աջակցությունը հասնում է մարդկանց, որոնք այդքան էլ չունեն դրա կարիքը: Ի վերջո, անմիջական ֆինանսական օգնությամբ, նպաստներով, թոշակներով, թե աշխատատեղերի եւ այլ հնարավորությունների ստեղծումով, բայց խոսքը միեւնույն է վերաբերում է տնտեսության աճի բաշխման խնդրին: Ինքնին տնտեսությունն ու դրա հիմնական գեներատորները, դրա դերակատարները որպես կանոն աչքի չեն ընկնում առանձնապես բաշխելու վարքագծով, նրանք շահագրգռված են բազմապատկել սեփական եկամուտները. Հնարավորինս քիչ «դուրս հանել» դրանք իրենց գործունեության շրջանակից, իսկ այդ շրջանակ նոր շերտեր ներառել այնքանով, որքանով այդ ներառումը կենթադրի նոր եկամուտներ, այլ ոչ թե նոր հնարավորություններ եկամուտ չունեցողների համար:

Այստեղ իրավիճակը հանգում է նաեւ աշխատողների իրավունքների պաշտպանության որակին, սկսած աշխատավարձերի չափից, սահմանման չափորոշիչներից եւ չափանիշներից, մինչեւ աշխատանքային պայմանների ապահովում: Վերջին հաշվով, սրանք եւս կատեգորիաներ են, որոնք էապես առնչվում են տնտեսական աճի բաշխմանը: Հարկ է նկատել, որ այս առումներով Հայաստանում բոլորովին նկատելի չէ շոշափելի վերափոխում: Աշխատատեղերի ավելացման վիճակագրությունը, որ բավականին հաճախ է հիշատակում կառավարությունը, որքան էլ ողջունելի, այդուհանդերձ հարաբերական հանգամանք է, որովհետեւ այն ձեւավորվում է նաեւ պարզապես գոյություն ունեցող դե ֆակտո աշխատատեղի՝ դե յուրե գրանցման շնորհիվ: Անկասկած, սա դրական երեւույթ է, օգտակար՝ պետական եկամուտների համար, սակայն սկզբունքորեն թույլ ազդեցություն ունի ինստիտուցիոնալ վերափոխումների եւ տնտեսական աճի բաշխման, այսպես ասած ապաբեվեռացման խորքային, համակարգային խնդրի լուծման վրա:

Սրանք կարեւորագույն, եւ բոլորովին ոչ միայն զուտ տնտեսական հարցեր են, որովհետեւ Հայաստանի պետական որակները՝ այդ թվում անվտանգոության եւ արտաքին քաղաքականության առնչությամբ, հիմնավորապես պայմանավորված են ներպետական, ներհասարակական որակներով, հետեւաբար նաեւ տնտեսական աճի բաշխման մեխանիզմի որակով: Հայաստանը ռեսուրսային «ինքնաբավությամբ» պետություն չէ, եւ այստեղ առանցքայինը մարդկային ստեղծագործական ներուժի «բացազատումն» է, ընդ որում ոչ թե լոկ վիճակագրական, այլ գործնական, առարկայական «բացազատումը»՝ տնտեսական զարգացման համաչափության, եւ տնտեսական աճի՝ ապաբեվեռացման միջոցով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում