Saturday, 25 07 2026
22:10
Ծիր Կաթինի տարօրինակ մոլորակային համակարգն ապշեցրել է գիտնականներին
ԳՇ պետը հանդիպել է դիրքերի ավագների հետ․ ինչ է քննարկվել
DOGE-ի նախկին աշխատակիցների ԱԲ ստարտափը գնահատվել է 1.4 մլրդ դոլար
21:40
Կամո Ունանյանը՝ WUKF կարատեի աշխարհի առաջնության հաղթող
Արհեստական բանականության մոդելը վերահսկողությունից դուրս գալով կիբերհարձակում է արել
Երևանի աղբահանության համակարգը շուտով կհամալրվի 10 նոր սերնդի աղբատար մեքենաներով. Տիգրան Ավինյան
21:10
Գերմանիայի հյուսիսում ինքնաթիռը մխրճվել է տան մեջ. կա 1 զոհ և 1 անհետ կորած. BILD
Պուտինը «Օմսկը ռազմաճակատային քաղաք» է մանտրան ցրում է
20:50
Գրեթե ամբողջ աշխարհում ChatGPT-ի ծառայություններում լուրջ տեխնիկական խափանումներ են
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
Իսրայելական հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր կան
Պարագվայում քննարկվել են Երևանում կայանալիք COP17-ին առնչվող մի շարք հարցեր
20:10
Ֆոն դեր Լայենը հայտարարել է անտառային հրդեհների դեմ պայքարում Ֆրանսիային և Իսպանիային տրամադրվող աջակցության մասին
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
Տոկաևը կտրականապես հրաժարվում է միջնորդի դեր ստանձնել Մոսկվայի ու Կիևի միջև հակամարտությունում
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարարի հետ
19:30
Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի տարբեր շրջաններում մի շարք կարևոր թիրախների հարվածներ հասցնելու մասին
Քարով բարձված «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է. վարորդը տեղում մահացել է
19:10
Տոկաևը Պուտինին առաջարկել է Ուկրաինայում հակամարտության կարգավորման համար վերադառնալ ստամբուլյան համաձայնագրերին
Բակային շաբաթօրյակ՝ Ավանում
Ռուսաստանից բենզինի արտահանման արգելքը կտևի մինչև տարեվերջ, Նովակ
Իրան – Հայաստան նոր պայմանավորվածություններ՝ էներգետիկ ոլորտում․ Mehr
18:30
Ավիահարվածներ հութիների դիրքերին. ոչնչացվել են զինապահեստներ և հրթիռային կայանքներ
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգը
18:10
Հնդկաստանում ուսանողական ցույցերն ավարտվեցին
Վրաստանում գրանցված երկրաշարժն զգացվել է նաև Հայաստանում
Ավտոբուսների բախում և հրդեհ Սիրիայում. կա առնվազն 35 զոհ
Ջրանջատում Արտաշատում
Տոկաևը Ռուսաստանը «մեծ պետություն» է անվանել
Ֆրանսիայի դեսպանատանը թունավորման դեպքով ստուգումներ կկատարվեն 4 ընկերությունում

The Jerusalem Post. «Իսլամիստական Թուրքիան ընդդեմ աշխարհիկ Իրանի»

Թերթը հետաքրքիր մի հոդված է հրապարակել, որի հեղինակն է Middle East Forum տնօրեն, հայտնի վերլուծաբան Դենիել Փայթսը:
Ավելի վաղ՝ 16-րդ դարում, երբ Օսմանյան և Սեֆյան կայսրությունները պայքարում էին Մերձավոր Արևելքում գերիշխանության համար, Սելիմ կայսրը, որն իշխում էր Ստամբուլում, ստեղծագործում էր` գրելով պոեմներ պարսկերենով, որն այն ժամանակ համարվում էր մերձավորարևելյան մշակութային լեզուն:
Իր հերթին, Իսմայիլ Առաջինը, որն իշխում էր Սպահանում, ստեղծագործում էր թուրքերենով` իր նախնիների լեզվով:
Այս հակադրությունը մտքիս եկավ, քանի որ Թուրքիայի և Իրանի ժողովուրդները ներգրավված են մեկ այլ փոխանակման մեջ: Երբ Աթաթուրքի կողմից ստեղծված աշխարհիկ պետությունը վտանգված է իսլամիստական ալիքի պատճառով, իսլամական իրանական պետությունը, որն ստեղծվել է Խոմեյնիի կողմից, դեգերում է աշխարհիկության եզրին: Թուրքերը ցանկանում են ապրել՝ ինչպես իրանցիները, և ծիծաղելի է, բայց իրանցիներն էլ` ինչպես թուրքերը:
Թուրքիան և Իրանը մեծ, ազդեցիկ և մահմեդական մեծամասնություն ունեցող պետություններ են, պատմականորեն կենտրոնական, ռազմավարական տեղ են զբաղեցնում և գտնվում են ուշադրության կենտրոնում: Ես 1994 թ. կանխատեսել էի, որ հենց նրանց ճանապարհները կխաչվեն, և նրանք կգնան հակառակ ուղղություններով. դա կարող է ազդել ոչ միայն Մերձավոր Արևելքի, այլև մահմեդական աշխարհի ապագայի վրա:
Դա հիմա տեղի է ունենում։ Եվ եկեք դիտարկենք նրանցից յուրաքանչյուրին առանձին-առանձին:
Թուրքիա. Աթաթուրքն իսլամը չեզոքացրեց Թուրքիայում 1923-1938 թթ.: Տասնամյակներ շարունակ, այդուամենայնիվ, իսլամիստները փորձել են պայքարել, և 1970-ականների սկզբին դարձան իշխող կոալիցիայի մաս: 1996-1997 թթ. նրանք գլխավորեցին կառավարությունը: Իսլամիստները իշխանություն վերցրին 2002 թ., երբ ստացան ձայների մեկ երրորդը, ինչը թույլ տվեց վերահսկել խորհրդարանի տեղերի երկու երրորդը:
Զգուշավորությամբ և պատասխանատվությամբ կառավարելով՝ նրանք 2007 թ. ստացան ձայների մոտ կեսը, որից հետո նրանց ձեռքերն ազատվեցին, ու սկսվեց ծաղրանքը` իրենց քննադատող ԶԼՄ-ին խոշոր ֆինանսական պատժամիջոցներից մինչև դավադրության թեթևամիտ մեղադրանքներն ընդդեմ զինվորականության:
Իսլամիստները ստացան ձայների 58%-ը սեպտեմբերին կայացած սահմանադրական հանրաքվեի ժամանակ, ինչը հնարավորություն է ստեղծում 2011 թ. հունիսին խորհրդարանական ընտրություններում հաղթելու համար:
Եթե իսլամիստները հաղթեն, ապա հավանական է, որ նրանք երկիրը կհարմարեցնեն իրենց կամքին, որպեսզի մնան իշխանության, որի ընթացքում կհաստատեն իսլամական իրավունքը` շարիաթը, և կստեղծեն այաթոլա Խոմեյնիի կողմից իդեալականացված պետություն:
Իրան.Իրանում Խոմեյնին արել է հակառակն այն բանի, ինչ է արել Աթաթուրքը, հաստատելով իսլամը որպես քաղաքական գերիշխող գաղափարախոսություն իր կառավարման ժամանակաշրջանում: Սակայն նրանից հետո այդ գաղափարախոսությունը սկսեց երերալ, առաջացան հակառակորդներ, տնտեսությունն անկում ապրեց, իսկ բնակչությունը հեռանում էր ծայրահեղական կառավարմամբ աչքի ընկնող ռեժիմից: 1990-ականների սկզբին օտարերկյա մասնագետներն ակնկալում էին, որ ռեժիմը, այնուամենայնիվ, կտապալվի: Չնայած բնակչության մեջ աճող դժգոհություններին՝ իսլամիստական շարժմանը նոր ուժ տվեց Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ազդեցության մեծացումը, ինչպես նաև իրանա-իրաքյան պատերազմի վետերանների իշխանության գալը, որի խորհրդանիշը դարձավ Մահմուդ Ահմադինեժադի հաղթանակը:
Իսլամիստների նպատակների աճը բերեց նրան, որ ավելացավ ժողովրդի բևեռվածությունը ռեժիմից, այդ թվում և՝ հեռացումը իսլամական փորձից դեպի աշխարհիկություն: Երկրում աճող չարիքների քանակը, այդ թվում` թմրամիջոցների օգտագործումը, պոռնոգրաֆիան և մարմնավաճառությունը ցույց են տալիս այդ երկրի խնդիրների խորությունը: Այս բևեռվածությունն էլ հանգեցրեց հակաիշխանական հանրահավաքներին 2009 թ. հունիսի ընտրություններից հետո:
Բռնաճնշումները, որոնք հետևեցին այդ ելույթներին ավելի մեծացրին զայրույթը ռեժիմի նկատմամբ:
Եվ այս գործընթացը շարունակվում է: Բացի այդ, մրցակցություն էլ չկա (Թուրքիայի և Իրանի իշխանությունների միջև-խմբ.), քանի որ ներկայումս և՛ Անկարայում, և՛ Թեհրանում իշխանության գլուխ կանգնած են իսլամիստները:
Առաջ նայելով՝ հասկանում ենք, որ Իրանը Մերձավոր Արևելքի համար ամենամեծ վտանգն է և ամենամեծ հույսը: Նրա միջուկային ծրագիրը, ահաբեկչությունը, գաղափարական ագրեսիվությունը և «դիմադրության բլոկի» ձևավորումը իրենից գլոբալ իրական խնդիր են ներկայացնում: Բայց եթե հնարավոր եղավ կառավարել այս վտանգները և հաղթանակած դուրս գալ, ապա Իրանն ունի եզակի ներուժ՝ առաջնորդելու մահմեդականներին իսլամիզմի մթությունից դեպի ավելի արդիական , զարգացած և լավ հարևաններով շրջապատված իսլամ: Ինչպես 1979 թ. էր, այդ ձեռքբերումները կարող են ազդել մահմեդականների վրա բոլոր ուղղություններով:
Սրան հակառակ՝ թուրքական կառավարությունը արագահաս վնաս չի ներկայացնում իրենից, նրա կողմից իսլամիզմի այլանդակ սկզբունքների հմուտ կիրառումը ապագայի մեծ վնաս է իր մեջ պարունակում: Ես կհամարձակվեմ ասել, որ Խոմեյնիին և Ուսամա բեն Լադենին դեռ մոռացած չենք լինի, երբ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու նրա գործընկերները կդառնան որպես ավելի ամուր և ավելի վտանգավոր իսլամիզմի հիմնադիրներ:
Այսպիսով, Մերձավոր Արևելքի համար ամենաակտուալ խնդիր առաջացնող երկիրը վաղը կարող է դառնալ ողջախոհության և ստեղծարարության առաջնորդ, իսկ Արևմուտքի վերջին 50 տարիների ամենահավատարիմ իսլամական դաշնակիցը կարող է վերածվել հակազդեցության և թշնամանքի ամենամեծ աղբյուրի: Էստրապոլյացիան մոգերի խաղն է, բայց անիվը պտտվում է, և պատմությունն իր անակնկալներն է մատուցում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում