Thursday, 23 07 2026
11:30
ԿՀՎ օբյեկտներին Իրանի հասցրած հարվածներում արդյոք ՌԴ-ն դեր ունի. Reuters
Հայաստանի հարավում իրականացվել է բեզոարյան այծերի հաշվառման գործընթաց
ՌԴ ԱԳՆ-ն մանրամասներ է հայտնել Լավրովի և Ռուբիոյի բանակցություններից
11:00
Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան
10:50
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հաստատել է ԱՄՆ զինուժին 1.15 տրիլիոն դոլար հատկացնելու օրինագիծը
Զինծառայողի մահվան դեպքով ձերբակալվել են կրտսեր սերժանտն ու շարքային զինծառայողը
10:30
Պայթյուն Իրան-Իրաք սահմանային անցակետում. կան զոհեր և վիրավորներ
Հրդեհ է բռնկվել Արմավիր քաղաքի չշահագործվող կահույքի արտադրամասում
10:10
Ուկրաինայի նախագահը պատերազմն ավարտելու դիվանագիտական ջանքերն է քննարկել ԱՄՆ հատուկ բանագնացների հետ
Ռուսական ուժերի ինստիտուցիոնալ չեզոքացման օրակարգը բացարձակ առաջնահերթություն է
09:50
Մենք կհաղթահարենք այս ամենը. ավելի քան 88 հազար վաճառող առաջիկա ժամերին կստանա առաջին վճարումները. Wildberries-ի հիմնադիր Տատյանա Կիմ
Տիգրան Ավինյանը ծանոթացել է վերաբացված հ. 77 մանկապարտեզի պայմաններին
Բայրամովի՝ Ռուսաստան այցից հետո լուրջ կասկածներ կան. վտանգ կա հետագայի համար
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Եմենի հութիները հայտնել են սաուդյան նավթատար երկու տանկերի վրա հարձակման մասին
Հրվ Կովկասում տարածաշրջանային քաղաքական ինքնությունը սկսել է ձևավորվել. ԵՄ֊ն խթանում է պրոցեսը
08:50
ԱՄՆ-ի զինուժը հարվածների նոր ալիք է հասցրել Իրանի դեմ
Վարչապետը շնորհավորել է Եգիպտոսի նախագահին
08:30
Ֆիլիպիններում ավարտվել է Լավրով-Ռուբիո հանդիպումը
Վթարային ջրանջատումարզի Մարալիկ քաղաքում
08:10
Նավթի գներն աճել են – 22/07/26
Ռուսաստանի «ներքին Թուրքիան» այլևս իրողություն է
Լարը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Գավառ-Մարտունի ավտոճանապարհին գտնվող մատուռում այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ
Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի մինչև 16 տարեկանների բասկետբոլի թիմին
Այրվել են պահեստը և մոտ 400 հակ անասնակեր
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Բյուրեղավանում և Գառնիում
Թիվ 77 մանկապարտեզն առաջին անգամ ամբողջությամբ հիմնանորոգվել է

Ֆրանսիան զգոն է ու Հայաստանի կողքին. ի՞նչ է սպասվում Գրանադայում

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոնան Երևանում հայտարարել է, որ Ֆրանսիան շատ զգոն է Հայաստանի տարածքային ամբողջոււթյան հանդեպ: Նա հայտարարել է նաև Հայաստանի հետ ռազմատեխնիկական մատակարարման պայմանագրի մասին, նշելով, որ Ֆրանսիան դրա համաձայն ռազմատեխնիկա կմատակարարի Հայաստանին, որը կօգնի բարձրացնել պաշտպանունակությունը; Թե ինչ ռազմատեխնիկայի մասին է խոսքը, մանրամասներ չկան, և այդ առնչությամբ կան այսպես ասած տարբեր ոչ պաշտոնական խոսակցություններ: Այստեղ սակայն առանցքային հարցը հետևյալն է:

Միանգամայն ողջունելի է  Հայաստանին ռազմատեխնիկական մատակարարում իրականացնելու Ֆրանսիայի պատրաստակամությունը, և Հայաստանի տարածքային ամբողտության հանդեպ Փարիզի զգոնությունը: Բուն հարցն իհարկե այդ ամենի գործնական արդյունքն է, ընդ որում ժամանակային տարբեր կտրվածքներով: Մասնավորապես, այն ռիսկերն ու մարտահրավերները, որ կուտակվում են ռեգիոնում՝ նաև համաշխարհային իրողությունների բերումով, իրավիճակի ապակայունացման սպառնալիքների չափման միավոր դարձնում են եթե ոչ ժամերն ու օրերը, ապա առնվազն շաբաթները: Այդ տեսանկյունից, հազիվ թե հնարավոր լինի ֆրանսիական մատակարարումներով էական հարցեր լուծել ժամանակային այդ հաշվարկում, առավել ևս, որ այդ մատակարարումների լոգիստիկան ինքնին բավականին բարդ է, քանի որ Հայաստանն ու Ֆրանսիան չունեն անմիջական սահման կամ ծովային սահման: Իսկ Վրաստանի և Իրանի տարածքով մատակարարումները ենթակա են բավականին բազմաշերտ աշխարհաքաղաքականության, դրանից բխող հետևանքով: Ահա այդ պարագայում, Փարիզի հայտարարությունները մի կողմից ողջունելի և գոտեպնդիչ լինելով, մյուս կողմից կարող են ունենալ մեկ այլ էֆեկտ՝ պայթուցիկի աշխատանքի արագացման էֆեկտ, անկախ հայտարարության հեղինակի կամքից և ցանկությունից: Հետևաբար առաջանում է մյուս հարցը՝ Ֆրանսիայի զգոնության գործնական էֆեկտի խնդիրը:

Անկասկած, Ֆրանսիան միշտ եղել է Հայաստանի կողքին, ինչպես արդարացիորեն նկատել է Կատրին Կոլոնան, բայց, չնայած դրան, եղել է 44-օրյա պատերազմ և ծանր պարտություն, հետագայում հետպատերազմական ծանր եռամյակ՝ տարբեր մասշտաբի կորուստներով թե Հայաստանում, թե Արցախում, և ի վերջո Արցախի հայաթափում, չնայած նրան, որ Ֆրանսիայի օրենսդիր մարմինը թե 2020 թվականի նոյեմբերին, թե 2022 թվականին ընդունել է Արցախի անկախության մասին տպավորիչ բանաձևեր: Հանուն արդարության նկատենք, որ Ֆրանսիայի գործադիր կառույցը, մասնավորապես արտգործնախարարությունը, հայտարարել է, որ այդ բանաձևերը չի դիտարկում Ֆրանսիայի գործնական շահին համահունչ: Այդուամենայնիվ, Ֆրանսիան միշտ եղել է Հայաստանի կողքին, սակայն դա կարծես թե չի խանգարել Ադրբեջանին հասնել իր նպատակներին, գոնե առայժմ: Ավելին, հենց Ֆրանսիայի նախաձեռնությամբ անցկացված Պրահայի Վեհաժողովում է նաև Ադրբեջանը հասել իր նպատակներից մեկին՝ Հայաստանից կորզել Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու համաձայնություն, ընդ որում դրա դիմաց չանելով լիարժեք պատասխան հայտարարություն: Այս իմաստով առաջանում է բնական հարց՝ Ֆրանսիայի բարեհունչ հայտարարությունների հանդեպ երախտագիտությամբ և ողջույնով հանդերձ, թե ինչու՞ է Փարիզը Գրանադայի հնգակողմ հանդիպումից առաջ հարկ համարել շոյել Հայաստանի հանրության և հայության ականջը: Դժվար է հավատալ  կամ պատկերացնել, թե դա արվում է Գրանադայում Բաքվի ականջը քաշելուց առաջ: Առավել ևս, որ մեկ ամիս առաջ Ֆրանսիայի տնտեսական հսկան՝ տոտալ Էներջին Ալիևի ականջն էր շոյում ներդրումային նոր ծրագրերի վերաբերյալ քննարկումով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում