Tuesday, 14 07 2026
Կոշ-Վերին Սասունիկ-Լեռնարոտ տեղական նշանակության ավտոճանապարհի 9.5 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգումն ավարտական փուլում է
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի խորհրդարանի փոխնախագահը քննարկել են համագործակցությանը վերաբերող հարցեր
ԲՏԱՆ-ը և Startup Armenia գիտակրթական հիմնադրամը կիրականացնեն «Սիսայդ Ստարտափ Սամմիթ Արմենիա 2026» միջոցառումը
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում անցկացվել են Կոտայքի և Վայոց ձորի դպրոցական գրադարանավարների վերապատրաստման դասընթացներ
Հիմնանորոգվում է Հագվի բնակավայրով անցնող մոտ 2.7 կմ ճանապարհահատվածը
ՀՀ ժողովրդագրական իրավիճակի վերաբերյալ արդյունավետ քննարկում ունեցանք. ԱՍՀ նախարար
Հայաստանի ԿԳՄՍ փոխնախարարն ընդունել է Էստոնիայի դեսպանին
ՇՄ նախարարությունը մեկնարկել է պլաստիկ արտադրանքի օրենսդրական սահմանափակումների վերաբերյալ իրազեկման հանդիպումների շարքը
Հաստատվել է հանրակրթական դպրոցների ղեկավարման հավաստագրի համար հավակնորդների քննության ժամանակացույցը. ԿԳՄՍՆ
Ֆրանսիան մշտապես եղել է Հայաստանի վստահելի բարեկամը․ Մհեր Գրիգորյան
Մեկ օրում գրանցվել է 21 ավտովթար․ 2 մարդ զոհվել է
Վահագն Խաչատուրյանը մի շարք օրենքներ է ստորագրել
Դավթաշենում հայտնաբերվել է 16-ամյա աղջնակի դի
3 միլիոն դրամ տուգանք՝ օդի աղտոտման համար
22:00
Անօդաչու թռչող սարքեր, ռոբոտներ և կյանքեր փրկելու մրցավազք
Քննարկվել են ՀՀ-ում ԵՄ առաքելության գործունեությանը վերաբերող հարցեր
Անկախ Միշուստինի հետ հանդիպումից՝ Հայաստանը պետք է նվազեցնի կախվածությունը ՌԴ֊ից
ԿԸՀ խոսնակն ազատման դիմում է գրել
Զախարովան, Կիրիենկոն մտան ՀՀ ԱԺ. մարդկանց տեռորի է ենթարկել
21:09
Թրամփը հայտարարել է Իրանի հետ կապված նավերի շրջափակման մասին
«ՆԱՏՕ-ն Թուրքիայի համար ծուղակ է լարել»
Վարչական դատարանը մերժել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության ներկայացված հայցադիմումը․ ՏԿԵՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Քոչարյան փողոցում
20:30
Վուչիչը կմեկնի Կիև
Մեսրոպ Մեսրոպյանը և ԱՄՀ ներկայացուցիչներն անդրադարձել են էլեկտրաէներգետիկական շուկայի գործող մոդելին
Ռուսաստանը հույս ունի, որ Անկարան Կիևին կուղարկի ոչ հաճելի ազդանշան. Լավրով
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի զբոսաշրջության, մշակույթի և սպորտի փոխնախարարը քննարկել են համագործակցության զարգացման հնարավորությունները
19:50
Եվրոպական ավիաընկերություններին նախազգուշացրել են զերծ մնալ թռիչքներից Պարսից ծոցի երկրների օդային տարածքով
ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը
19:30
Ուկրաինայի Ռադան պաշտոնանկ է արել վարչապետին

Բաքուն կոպտորեն խախտում է ԵԽ կանոնադրությունը․ Եվրոպայի խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ

Եվրոպայի խորհրդում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Արման Խաչատրյանը դատապարտելի է համարել այն, որ, ԵԽ անդամ երկիր հանդիսանալով, Ադրբեջանը կոպտորեն խախտում է կառույցի կանոնադրությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրառում է կատարել X (նախկինում՝ Twitter) սոցիալական ցանցում։

«Ադրբեջանի գործողությունները կտրուկ հակադրվում են այն ամենին, ինչին հասել է Եվրոպան Երկրորդ աշխարհամարտից հետո։ Դատապարտելի է, որ Եվրախորհրդի անդամ երկիրը կոպտորեն խախտում է ԵԽ կանոնադրությունը և արժեքները։ Ադրբեջանը պետք է հրաժարվի ուժի և հարկադրանքի կիրառումից, հարգի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի մարդու իրավունքները, վերացնի շրջափակումը», – գրել է Խաչատրյանը։

Եվրոպայի խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչն իր գրառմանը կից ներկայացրել է Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության կատարած գրառումը և դրան կից տեսանյութը, որտեղ ներկայացվում են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը և դրա հետևանքով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար ստեղծված հումանիտար ճգնաժամը։ Նաև նշվում է, որ 400 տոննա մարդասիրական բեռ արդեն 16 օր է՝ հնարավոր չէ հասցնել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին, որոնք տառապում են թերսնուցման և դեղորայքի պակասի պատճառով։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում